ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Ֆիզիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Ֆիզիկա
Տեսակհանդես
Լեզուռուսերեն (հայերեն համառոտագրություն-
ներով) և անգլերեն
Գլխավոր խմբագիրՎլադիմիր Հարությունյան
ՀրատարակիչՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչություն՝ ռուսերեն, Allerton Press, Springer Publishing՝ անգլերեն
ԵրկիրՀայաստան և ԱՄՆ
Հրատարակության պատմություն1966 թ.-ից՝ ռուսերեն և 1984 թ.-ից՝ անգլերեն
Հաճախականություն4
Գրախոսվողայո
Հոդվածներ15-20
Տպաքանակ150-200
Բաց մոտեցումռուսերենը՝ այո, անգլերենը՝ ոչ
ԱԳ0.315 2017 թ․
Հայկական ԱԳ0.08
ISSN0002-3035
ISI0
SCOPUS0
ԲՈՀ ցանկ1
Թեմատիկ դասիչ0
DOI10.54503/0002-3035
Կայքflib.sci.am/journal//Fizika/Frame.html

ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Ֆիզիկա[1], հրատարակվում է ռուսերեն՝ հայերեն համառոտագրություններով «Известия НАН Армении. Физика» անվանումով ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչության կողմից 1966 թ․-ից և անգլերեն՝ «Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences)» անվանումով Allerton Press[2], Springer[3] հրատարակչությունների կողմից 1984 թ․-ից։

Ամսագրի ISSN նույնականացման համարներն են՝ ISSN 0002-3035 տպագիր ռուսերեն, ISSN 1068-3372 տպագիր անգլերեն և ISSN 1934-9378 էլեկտրոնային անգլերեն հրատարակությունների համար։

Ամսագրում ներառված են ժամանակակից ֆիզիկայի բոլոր ոլորտները։ Այն մեծ ներդրում ունի հիմնարար և կիրառական գիտությունների այնպիսի բաժիններում, ինչպիսիք են գերբարձր էներգիաներով տարրական մասնիկների միջև փոխազդեցություն, տարրական մասնիկների ֆիզիկա, լիցքավորված մասնիկների փոխազդեցությունը նյութի հետ, հոծ միջավայրերի ֆիզիկա, տարածական քվանտացման երևույթներ, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, օպտիկա և քվանտային էլեկտրոնիկա, նանոֆիզիկա, ազդակների ֆիզիկա և գերհաղորդականություն։

Դասակարգվում և համառոտագրվում է․ Science Citation Index Expanded (SciSearch), Journal Citation Reports/Science Edition, SCOPUS, INSPEC, Chemical Abstracts Service (CAS), Google Scholar, Academic OneFile, Expanded Academic, OCLC, SCImago, Summon by Serial Solutions․

Ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ՀՀ ԲՈՀ) սահմանած գիտությունների դոկտորական և գիտությունների թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Известия НАН Армении. Физика[5]
Journal of Contemporary Physics
(Armenian Academy of Sciences)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տեղեկագրի պաշտոնական կայքը՝ jcp.sci.am։
  2. Allerton Press հրատարակչության կայքը՝ www.AllertonPress.com։
  3. Springer հրատարակչության կայքը՝ www.Springer.com։
  4. Գիտական տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, Հայաստանում հրատարակվող գիտական պարբերականների ցանկ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine։
  5. «Известия НАН Армении. Физика». physics.asj-oa.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
  6. «Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences)». www.springer.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.