ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Ֆիզիկա
| ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Ֆիզիկա
Izvestiâ Akademii nauk Armânskoj SSR. Fizika
[1] | |
|---|---|
| Տեսակ | հանդես |
| Լեզու | ռուսերեն (հայերեն համառոտագրություն- ներով) և անգլերեն |
| Գլխավոր խմբագիր | Վլադիմիր Հարությունյան |
| Հրատարակիչ | ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչություն՝ ռուսերեն, Allerton Press, Springer Publishing՝ անգլերեն |
| Երկիր | Հայաստան և ԱՄՆ |
| Հրատարակության պատմություն | 1966 թ.-ից՝ ռուսերեն և 1984 թ.-ից՝ անգլերեն |
| Հաճախականություն | 4 |
| Գրախոսվող | այո |
| Հոդվածներ | 15-20 |
| Տպաքանակ | 150-200 |
| Բաց մոտեցում | ռուսերենը՝ այո, անգլերենը՝ ոչ |
| ԱԳ | 0.315 2017 թ․ |
| Հայկական ԱԳ | 0.08 |
| ISSN | 0002-3035 |
| ISI | 0 |
| SCOPUS | 0 |
| ԲՈՀ ցանկ | 1 |
| Թեմատիկ դասիչ | 0 |
| DOI | 10.54503/0002-3035 |
| Կայք | flib.sci.am/journal//Fizika/Frame.html |
ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Ֆիզիկա[2], հրատարակվում է ռուսերեն՝ հայերեն համառոտագրություններով «Известия НАН Армении. Физика» անվանումով ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչության կողմից 1966 թ․-ից և անգլերեն՝ «Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences)» անվանումով Allerton Press[3], Springer[4] հրատարակչությունների կողմից 1984 թ․-ից։
Ամսագրի ISSN նույնականացման համարներն են՝ ISSN 0002-3035 տպագիր ռուսերեն, ISSN 1068-3372 տպագիր անգլերեն և ISSN 1934-9378 էլեկտրոնային անգլերեն հրատարակությունների համար։
- Գլխավոր խմբագիր՝ Վլադիմիր Հարությունյան,
- Գլխավոր խմբագրի տեղակալ՝ Էդվարդ Շառոյան,
- Պատասխանատու քարտուղար՝ Նաթելլա Աղամալյան։
- Խմբագրական կազմ՝ Արամ Պապոյան, Արսեն Հախումյան, Դավիթ Սարգսյան,
Արմեն Մելիքյան, Էդուարդ Ղազարյան, Ալբերտ Սիրունյան։
Ամսագրում ներառված են ժամանակակից ֆիզիկայի բոլոր ոլորտները։ Այն մեծ ներդրում ունի հիմնարար և կիրառական գիտությունների այնպիսի բաժիններում, ինչպիսիք են գերբարձր էներգիաներով տարրական մասնիկների միջև փոխազդեցություն, տարրական մասնիկների ֆիզիկա, լիցքավորված մասնիկների փոխազդեցությունը նյութի հետ, հոծ միջավայրերի ֆիզիկա, տարածական քվանտացման երևույթներ, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, օպտիկա և քվանտային էլեկտրոնիկա, նանոֆիզիկա, ազդակների ֆիզիկա և գերհաղորդականություն։
Դասակարգվում և համառոտագրվում է․ Science Citation Index Expanded (SciSearch), Journal Citation Reports/Science Edition, SCOPUS, INSPEC, Chemical Abstracts Service (CAS), Google Scholar, Academic OneFile, Expanded Academic, OCLC, SCImago, Summon by Serial Solutions․
Ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ՀՀ ԲՈՀ) սահմանած գիտությունների դոկտորական և գիտությունների թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը](Armenian Academy of Sciences)[7] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0002-3035
- ↑ Տեղեկագրի պաշտոնական կայքը՝ jcp.sci.am։
- ↑ Allerton Press հրատարակչության կայքը՝ www.AllertonPress.com։
- ↑ Springer հրատարակչության կայքը՝ www.Springer.com։
- ↑ Գիտական տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, Հայաստանում հրատարակվող գիտական պարբերականների ցանկ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine։
- ↑ «Известия НАН Армении. Физика». physics.asj-oa.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences)». www.springer.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.

