ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտ
ՀՀԻ.gif
ՏիպԳիտահետազոտական ինստիտուտ[1]
ՆախագահԽաչատուր Մայրապետյան
ՀասցեՆորագյուղ 108, 0082, Երևան, Հայաստան
ԿայքՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտ, (մինչև 1995 թվականը՝ Ագրոքիմիական հիմնախնդիրների և հիդրոպոնիկայի ինստիտուտ), կազմակերպություն Հայաստանում։ Կազմակերպվել է 1966 թվականին՝ ՀԽՍՀ ԳԱ ագրոքիմիայի լաբորատորիայի (1947) հիման վրա։

Ունի արդյունաբերական հիդրոպոնիկայի բաժին, բույսերի սննդառության և արդյունավետության, ֆիտոտրոնային հիդրոպոնիկայի, հյուսվածքային կուլտուրայի, ճառագայթային ագրոքիմիայի լաբորատորիաներ։ Ներառում է Երևանի հիդրոպոնիկական փորձարար, և Դիլիջանի անտառային հիդրոպոնիկական կայանները, Վաղարշապատի ԳԱ հիդրոպոնիկական հենակետը։

Հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտում հետազոտվում են անհող մշակման պայմաններում թանկարժեք, անհետացող և հազվագյուտ բույսերի արդյունավետության բարձրացման ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և ագրոքիմիական հիմունքները։ Մշակվել են շուրջ 50 բարձրարժեք դեղատու, եթերայուղատու, ներկատու և համեմունքային բույսերի արդյունաբերական եղանակով արտադրության կենսատեխնոլոգիաները, աշխարհում առաջին անգամ բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում (աղուտների, քարքարոտ հողերի, ավազուտների վրա) վարդաբույր խորդենու անհող արտադրության նոր տեխնոլոգիա և ավանդական երկրագործության համար ոչ պիտանի տարածքների արդյունավետ յուրացման նոր համակարգ՝ «ջրաշիթային հիդրոպոնիկա»՝ 4 (համատարած, գլանային, ակոսային և բազմամյա տնկարկային) տարատեսակներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ԳԱԱ անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png