ՀՀ Առողջապահության նախարարության շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՀՀ Առողջապահության նախարարության շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ (ՀՀ առողջապահության նախարարության (1971-1992 թվականներին՝ ԽՍՀՄ առողջապահության նախարարության թունաքիմիկատների, պոլիմերների, պլաստմասսաների և հանքային պարարտանյութերի հիգիենայի և թունաբանության ՀամԳՀԻ մասնաճյուղ)), գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանում։ Կազմավորվել է ճառագայթակենսաբանության բաժանմունքի պեստիցիդների հիգիենայի ու թունաբանության լաբորատորիայի (1968) հիման վրա։

Հիմնական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական խնդիրներն են քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման և դրա հետ կապված ազգաբնակչության առողջական վիճակի բաիելավման, առողջապահական պետական համալիր միջոցառումների կազմակերպումը, պեստիցիդների, բույսերի աճման խթանիչների, հանքային պարարտանյութերի և պոլիմերների օգտագործման հիգիենային գնահատումը։ Մշակվել են պեստիցիդների, բույսերի աճման խթանիչների, հանքային պարարտանյութերի և պոլիմերների հետ առնչվող անձանց թունավորումների կանխարգելման, սննդամթերքի ու պոլիմերների մեջ թունավոր նյութերի և վնասակար խառնուրդների թույլատրելի քանակների փորձաքննության, չնչին քանակությամբ քիմիական նյութերի հայտնաբերման եղանակներ։ Ստեղծվել է նաև տարերային և զանգվածային աղետների (մասնավորապես երկրաշարժի) ժամանակ բնակչության հակահամաճարակային անվտանգության ապահովման համակարգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png