ՀԿՀ հայագիտության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀԿՀ հայագիտության կենտրոն
Изображение логотипа
Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Հայագիտության Կենտրոնի գլխավոր գրասենյակ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված2005
Կայքarmenian.usc.edu(անգլ.)

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության կենտրոն, Դանա և Դավիդ Դորնսայֆ նամակների, արվեստի և գիտությունների քոլեջի մասնաճյուղ է։ Ինստիտուտի տնօրենը Սալբի Ղազարյանն է։ Հայագիտության կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին[1]։

Հիմնադրման օրվանից ի վեր Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի Հայագիտության կենտրոնը աջակցում է տարաբնույթ ուսումնասիրությունների որոնք փորձում են գտնել նոր սահմանումներ և ուսումնասիրել այն խնդիրները որոնք նորօրյա հայկական իրականության բաղադրիչներն են՝ ցեղասպանությունից մինչև զարգացող Հայաստան և փոփոխվող սփյուռք։ Կենտրոնը խրախոսում է հետազոտություններ, հրատարակություններ և հասարակական գործունեություն միաժամանակ միջազգային քաջալերելով կրթական հաստատությունների և հայկական համայնքների միջև կապերի հաստատումը[2]։

Ինստիտուտը ձգտում է ընդգծել հետևյալ երեք հիմնական ոլորտները՝ ժամանակակից սփյուռք – Գլոբալ հայկական համայնքները, նրանց պատմություններն ու մարտահրավերները; Սփյուռքի մշակութային և արվեստի ներդրումները 21-րդ դարում, Հարավային Կալիֆոռնիայի եզակի համայնքը՝ ծագումը, կազմավորումը, մշակութային բազմազանությունը, քաղաքական և քաղաքացիական ներգրավվածությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նոր սփյուռքը։

Զարգացող Հայաստանը – Պետականության մարտահրավերները, տարածաշրջանային և ներքին քաղաքականությունը; անվտանգության խնդիրները։

Ցեղասպանության հետևանքները – Ցեղասպանության սոցիալական, հոգեբանական, տնտեսական հետևանքները, հիշողության փոխանցումը, հայ-թուրքական ընթացիկ հարաբերությունները, նոր և թաքնված վերապրածները Թուրքիայում, ազդեցությունը վերապրածների նոր սերնդի վրա; հիշողության գեղարվեստական արտահայտությունները։

Հիմնադրումից ի վեր ինստիտուտը ծառայել է որպես դասախոսությունների, գիտաժողովների և միջոցառումների հյուրընկալ վայր, որտեղ ուսումնասիրվել և քննարկվել են հայագիտության հարցերը։

Առաջիկա տասնամյակում Հայագիտության ինստիտուտը Թուրփանջյան հիմնադրամի ժամանակակից հայկական ուսումնասիրությունների ամբիոնի հետ միասին կխրախուսի ուսանողների և գիտնականների մասնակցությունը և համագործակցությունը հայագիտության ընդարձակ բնագավառում, որպեսզի բարձրացնի անցյալի, ներկայի ու ապագայի հայկական փորձառությունների հավաքական գիտակցությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About the USC Institute | YEAR100.org». year100.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  3. {{Cite web|url=http://year100.org/hy/about-the-usc-institute/%7Ctitle=ՀԿՀ(չաշխատող հղում) ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ | YEAR100.org|website=year100.org|accessdate=2016-11-05|archive-date=2015-09-10|archive-url=https://web.archive.org/web/20150910161536/http://year100.org/hy/about-the-usc-institute/%7Cdead-url%3Dyes%7D%7D