ՀԽՍՀ ռադիոարդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԽՍՀ ռադիոարդյունաբերության մեջ կարևոր տեղ ունի էլեկտրոնային հաշվողական մեքենաների արտադրությունը, որով ՀԽՍՀ-ն ԽՍՀՄ-ում գրավում էր առաջատար տեղ[փա՞ստ]։ Արտադրության այս ճյուղը հանրապետությունում զարգացել էր 1956 թվականին հիմնադրված Երևանի մաթեմաթիկական մեքենաների ԳՀԻ-ի բազայի վրա։ Այստեղ մշակված և 1959 թվականին Երևանում ստեղծված մաթեմատիկական հաշվողական մեքենաների «էլեկտրոն» գործարանում 1961 թվականից սկսեցին թողարկվել «Հրազդան» մակնիշի ԷՀՄ-ները։

1964 թվականին ստեղծվեցին և նույն գործարանում թողարկվեցին «Նաիրի-1», 1967 թվականին՝ «Նաիրի-2» կիսահաղորդչային տարրերի, 1970 թվականին՝ «Նաիրի-3» հիբրիդային միկրոսխեմաների, 1977 թվականին ինտեգրալ սխեմաների վրա հիմնված ԷՀՄ-ները։ Երևանի մաթեմատիկական մեքենաների ԴՀԻ-ում ստեղծված «ԵՄ-1030» և «ԵՍ-1045» ԷՀՄ-ները ՏՓ1-ի երկրներում ընդունված միասնական սերիայի մեքենաներից էին։

1974 թվականին «էլեկտրոն» գործարանի բազայի վրա կազմավորվեց «էլեկտրոն» հայկական արտադրական միավորումը, որը մասնաճյուղեր ունի էջմիածնում, Երևանում և Ղափանում։ Ճյուղի ձեռնարկությունների արագ զարգացման շնորհիվ ՀԽՍՀ մեքենաշինության արտադրանքի ընդհանուր ծավալում շարունակում էր աճել ռադիոարդյունաբերության տեսակարար կշիռը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։