ՀԽՍՀ նախարարների խորհրդի երկրաբանական վարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԽՍՀ նախարարների խորհրդի երկրաբանական վարչություն, գիտա-արտադրական կազմակերպություն Խորհրդային Հայաստանում։ Իրականացրել է Խորհրդային Հայաստանի տարածքի երկրաբանական հանույթը, օգտակար հանածոների հանքավարերի որոնումն ու հետախուզությունը։ Ստեղծվել է 1938 թվականին, ԽՍՀՄ ժողկոմխորհին առընթեր երկրաբանական գործերի կոմիտեի կազմում որպես Հայաստանի տերիտորիալ երկրաբանական վարչություն, միավորելով հանրապետությունում մինչ այդ գոյություն ունեցող երկրաբանական արտադրական կազմակերպությունները։ 1949-1950 թվականներին կոչվել է ԽՍՀՄ հայկական երկրաբանաետախուզական արշավախումբ, 1950-1957 թվականներին՝ ԽՍՀՄ երկրաբանության նախարարության հայկական երկրաբանական վարչություն, 1957-1964 թվականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր երկրաբանության ն ընդերքի պահպանման վարչություն, 1964-1965 թվականներին՝ ՀԽՍՀ Պետական արտադրական երկրաբանական կոմիտե, 1965 թվականից՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի երկրաբանական վարչություն։

Ունեցել է երկրաբանական արշավախմբեր, լաբորատորիաներ, արհեստանոցներ, նյութատեխնիկական մատակարարման բազաներ։ Վարչության կոլեկտիվը կազմել է ՀԽՍՀ տարածքի երկրաբանական, տեկտոնական, ինժեներա-երկրաբանական, ջրա–երկրաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական և մետաղածնության քարտեզներ, հայտնաբերել և հետախուզել է օգտակար հանածոների հանքավայրեր, հրատարակել «ՀԽՍՀ ջրաերկրաբանության» 11-րդ (1968, ռուսական) և «ԽՍՀՄ երկրաբանության» 13-րդ դարի (1970, ռուսական) հատորները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 618