Հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀԴՄ կտրոնից)
Գերմանական ՀԴՄ կտրոնների տեսակներ

Հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, հակիրճ՝ ՀԴՄ կտրոն, Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով հատուկ ժապավենի վրա տպագրվող կտրոն։ Ժամանակակից ՀԴՄ-ների մեծամասնությունում տպելու համար օգտագործվում է ջերմաթուղթ։

Որոշ պետություններում ՀԴՄ կտրոնների վրա տեղադրված է պետության տարբերանշանը և որևէ գրությունը, որը թույլ է տալիս պարզել մեքենայի հսկիչ-դրամարկղային մեքենայի արտադրողին և մակնիշը։ Օրինակ, Լիտվայում տպած բոլոր ՀԴՄ կտրոնների վրա կարելի է գտնել LTF գրությունը և երկու լատինական տառից կազմված մեքենայի մակնիշի կոդը։ Պետության տարբերանշանը տեղադրված է նաև իտալական[1], լեհական[2], չեխական (MF)[3] ՀԴՄ կտրոնների վրա։

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում գործում է 2004 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի օրենքը[4]։

Հայաստանում ՀԴՄ-ի միջոցով տպագրվող կտրոնի վրա գրանցվող տեղեկությունները պետք է լինեն հայերենով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Logotipo fiscale». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  2. Լեհաստանի ՀԴՄ կտրոնների պետական տարբերանշանը
  3. «Fiskalní logotyp». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
  5. Հայաստանի Հանրապետության Կառավարության Որոշում 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն Որոշում «Հսկիչ-դրամարկղային մեքենային եվ ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման եվ գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]