Համահայկական բնապահպանական ճակատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀԲՃՔՆից)

Համահայկական բնապահպանական ճակատ, ՀԲՃ, Հայաստանում և Արցախում գործող հասարակական կազմակերպություն։ ԲՃ-ն ներկայումս ունի գործող չորս աշխատանքային խումբ, որոնց կարող է անդամակցել յուրաքանչյուր ոք[1]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության նպատակն է Հայաստանի բնության պահպանությունը, ինչպես նաև սոցիալական արդարության ապահովումը բնության հետ ներդաշնակ զարգացման միջոցով[1]։ Համաձայն պաշտոնական տեղեկատվության, նպատակներին հասնելու համար կազմակերպությունը հետամուտ է, որպեսզի համապատասխան պետական մարմինները իրենց գործառույթները լիարժեք իրականացնեն մասնավորապես բնության պահպանման և վերականգնման ասպարեզում, ինչպես նաև ՀԲՃ-ն հետամուտ է բնական պաշարների ողջամիտ օգտագործման և վերարտադրության, բնական միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխման և վերացման, ինչպես նաև սոցիալական արդարության սկզբունքով բնական պաշարների օգտագործման արդյունքների բաշխման ուղղությամբ[1]։

Ինչպես նշված է կազմակերպության պաշտոնական կայքում, նպատակների իրականացման համար ՀԲՃ-ն ձևավորում է բնապահպանական մշտադիտարկման և գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որը կգործի օրինականության, թափանցիկության, հաշվետվողականության և բանականության սկզբունքներով[1]։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԲՃ համակարգող խորհրդի անդամներն են՝ Մարիամ Սուխուդյանը, Լևոն Գալստյանը և Սյուզաննա Պետրոսյանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]