ՀԱՊՀ քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՀԱՊՀ տարբերանիշ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջն իրականացնում է միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթություն: Ուսման տևողությունը ՝ 2տ - 4տ, ուսուցման ձևը՝ առկա: Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ[1]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջը ստեղծվել է 1993 թվականին և այն  բուհին կից գործող առաջին քոլեջն էր հանրապետությունում: Մինչ 2009 թվականը քոլեջում ընդունելությունը կատարվում էր միայն լրիվ հիմնական (միջնակարգ) կրթության հիմքի վրա, և ուսման ավարտին շրջանավարտներին շնորհվում էր կրտսեր ճարտարագետի որակավորում: Սկսած 2010 թվականից ՀԱՊՀ Քոլեջը սկսեց ընդունելություն իրականացնել նաև հիմնական ընդհանուր կրթության (9-րդ դասարանի բազա) հիմքի վրա:

Այժմ ՀԱՊՀ Քոլեջն իրականացնում է ուսուցում միջին մասնագիտական կրթական ծրագրով:

2011 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ՝ ՀՊՃՀ-ին միացվեց Երևանի պետական արդյունաբերական քոլեջը: Այս միավորումը նոր զարկ տվեց համալսարանում միջին մասնագիտական կրթության կազմակերպմանը: Այժմ ՀԱՊՀ քոլեջում մի շարք մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 950 ուսանող:

Քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած բազմաթիվ շրջա­նա­վարտներ, շարունակելով ուսումը բակալավրական կրթա­կան ծրագրի 2-րդ կուրսում, ստացել են բակալավրի, մագիստ­րո­սի որակավորումներ, իսկ նրանցից լավագույնները` նաև տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

ՀԱՊՀ Քոլեջում դասավանդում են Պոլիտեխնիկական համալսա­րա­նի բազմափորձ դասախոսները: Քոլեջի ուսանող­ները օգտվում են համա­լսա­րանի կրթական ծրագրերում սովորող ուսանողնե­րի բոլոր իրավունքներից: Շրջանավարտներին տրվում է համապա­տա­սխան մասնագիտության գծով տեխնիկի որակավորում[2]:

Հասցե՝ Մանանդյան 36 (Երևան)։

Էլ․ հասցե՝ college@polytechnic.am[3]։

Մասնագիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում։
  2. Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր։
  3. Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում։
  4. Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում։
  5. Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում։
  6. Համակարգչային գեղարվեստական նախագծում։
  7. Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ[2]:

Տնօրինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլիտեխնիկի Քոլեջի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրու­թյանը, Համալսարանի կանոնադրությանը և Քոլեջի կանոնադրությանը համապատասխան` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ: Քոլեջի կառավարման մարմիններն են`

  1. Համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը,
  2. Համալսարանի ռեկտորը,
  3. Համալսարանի Գիտական խորհուրդը,
  4. Քոլեջի կոլեգիալ կառավարման մարմինը`քոլեջի խորհուրդը,
  5. Քոլեջի գործադիր մարմինը`քոլեջի տնօրենը:

Քոլեջի կառուցվածքը սահմանվում է Համալսարանի Հոգաբարձուների խորհրդի կողմից` Գիտական խորհրդի առաջարկությամբ:

Քոլեջի տնօրենն ընտրվում է Համալսարանի Գիտական խորհրդում՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունների արդյունքում ընտրված տնօրենին պաշտոնի է նշանակում Համալսարանի ռեկտորը և նրա հետ սահմանված կարգով կնքում պայմանագիր 5 տարի ժամկետով[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «DASARAN ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ»։ www.dasaran.am։ Վերցված է 2019-01-17 
  2. 2,0 2,1 2,2 «ՀԱՊՀ քոլեջ» (հայերեն)։ Վերցված է 2019-01-17 
  3. «Պոլիտեխնիկ քոլեջ/ Polytech college»։ www.facebook.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-17