ՀԱՊԿ գործողությունը Ղազախստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործողությունը
Ղազախստանի Հանրապետությունում
Բողոքի ցույցեր Ղազախստանում (2022)
-
ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի խաղաղապահ գործողությունը Ղազախստանի Հանրապետության տարածքում
Թվական 2022 թվականի հունվարի 6-ից
Վայր Ղազախստան Ղազախստան
Պատճառ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ռազմական օգնության խնդրանքով դիմումը։
  • Զինված բախումներ ու զանգվածային անկարգություններ Ալմաթիում։
  • Ղազախստանի մի շարք քաղաքներում աքիմատներ և վարչական շենքերի գրոհների փորձեր։
Արդյունք Շարունակվում է
Հակառակորդներ
Flag of the Collective Security Treaty Organization.svg ՀԱՊԿ

Emblem of the Collective Security Treaty Organization.svg ՀԽՈՒ՝
Ռուսաստան Ռուսաստան
Բելառուս Բելառուս
Հայաստան Հայաստան
Ղրղզստան Ղրղզստան
Տաջիկստան Տաջիկստան
Ղազախստան Ղազախստան՝
Coat of arms military-of-kazakhstan.svg Ղազախստանի ԶՈՒ

Flag of Kazakhstan.svg Ղազախական ընդդիմություն

Զինված ահաբեկչական խմբավորումներ (համաձայն ղազախական իշխանությունների հայտարարությունների)

Հրամանատարներ
Flag of the Collective Security Treaty Organization.svg Ստանիսլավ Զաս

Flag of the President of Kazakhstan.svg Կասիմ-Ժոմարտ Տոկաև
Flag of the Collective Security Treaty Organization.svg Անդրեյ Սերդյուկով
Coat of arms military-of-kazakhstan.svg Մուրատ Բեկտանով

Ապակենտրոն ղեկավարություն
Կողմերի ուժեր
Middle emblem of the Armed Forces of the Russian Federation (27.01.1997-present).svg ՌԴ ԶՈՒ՝

Great emblem of the 45th Guards Spetznaz Brigade.svg Հատուկ նշանակության 45-րդ գվարդիական բրիգադ
Great emblem of the 76th Guards Air Assault Division.svg 76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիա
Sleeve patch of the 217th Guards Parachute Landing Regiment.svg 217-րդ գվարդիական պարաշյուտադեսանտային գունդ
Great emblem of the Special Operations Forces.svg ՌԴ հատուկ գործողությունների ուժեր
Emblem of the Armed Forces of Belarus.svg Բելառուսի ԶՈՒ՝
Камандаванне сіл спецыяльных аперацый Узброеных Сіл.png Բելառուսի հատուկ գործողությունների ուժեր
103rd Separate Guards Airborne Brigade SSI.png 103-րդ առանձին գվարդիական օդադեսանտային բրիգադ
Emblem of the Armed Forces of Armenia.svg ՀՀ ԶՈՒ՝
100 զինծառայող[1]
Tajik Armed Forces Shoulder Patch.jpg Տաջիկստանի ԶՈՒ՝
200 զինծառայող։

Անհայտ է


ՀԱՊԿ գործողությունը Ղազախստանում, սկսվել է 2022 թվականի հունվարի 6-ից կապված զանգվածային ցույցերի հետ, որոնք երկրի նախկին մայրաքաղաք Ալմաթիում վերածվեցին ջարդերի ու զանգվածային անկարգությունների։

Իրավական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել Է Ղազախստանի Հանրապետության կողմից 1992 թվականի մայիսի 15-ին, վավերացվել՝ 1994 թվականի ապրիլի 20-ին։

Համաձայն պայմանագրի 4-րդ հոդվածի՝

Aquote1.png Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ։

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի[2][3]::

Aquote2.png


2022 թվականի հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմեց ՀԱՊԿ-ի առաջնորդներին՝ խնդրելով աջակցություն․ «Հենվելով հավաքական անվտանգության պայմանագրի վրա՝ ես այսօր դիմել եմ ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին՝ Ղազախստանին օգնություն ցուցաբերել այդ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման գործում: Ի դեպ, սա այլևս սպառնալիք չէ, սա պետության ամբողջականության խաթարում է, և ամենակարևորը՝ հարձակում մեր քաղաքացիների վրա, որոնք ինձ խնդրում են որպես պետության ղեկավար՝ շտապ օգնություն ցուցաբերել նրանց»[4]:։ Իր որոշումը Տոկաևը բացատրել է նրանով, որ երկրում գործում են «արտասահմանում պատրաստված ահաբեկչական խմբավորումներ»[5]

Իրագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը՝ ՀԱՊԿ խորհուրդը հայտարարեց, որ Հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկում Ղազախստան[6]

Զորքերը Ղազախստան են ուղարկվել «սահմանափակ ժամանակով», մոտավորապես 1 ամիս։ Իրենց պաշտոնական նպատակն է՝ երկրում իրավիճակի «կայունացումն ու կարգավորումը», «նրա վերադարձը իրավական դաշտ»։ Օտարերկրյա զորքերը ձեռնամուխ են եղել կարևորագույն ռազմական և պետական օբյեկտների պահպանությանը ՝ աջակցելով Ղազախստանի կառավարական ուժերին։ ՀԱՊԿ խմբավորման հիմքը Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումներն ու զորամասերն են։ Նրանք առաջինն էին, որ երկիր ժամանեցին օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։ Առաջատար ստորաբաժանումներն անմիջապես սկսեցին կատարել իրենց հանձնարարված խնդիրները։ Գործողությանը միացան զինծառայողներ՝ Բելառուսից, Հայաստանից, Ղրղզստանից ու Տաջիկստանից[7]:.

Հունվարի 6-ի օրվա առաջին կեսի ոչ պաշտոնական տվյալներով, ռուսական կողմից երկրում տեղակայված էին՝ հատուկ նշանակության 45-րդ գվարդիական բրիգադը, 76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիան, 217-րդ գվարդիական պարաշյուտադեսանտային գունդը ու ՌԴ հատուկ գործողությունների ուժերի «Սենեժ» ջոկատի ուժերը։ Իրենց հերթին Բելառուսից՝ 103-րդ առանձին գվարդիական օդադեսանտային բրիգադը[8]

2022 թվականի հունվարի 6-ին՝ Ղրղզստանի Ժոգորկու Կենեշը (խորհրդարանը) ՀԱՊԿ-ի առաքելության շրջանակներում ղրղզ զինվորականներին Ղազախստան ուղարկելու հարցով արտակարգ նիստ անցկացնելու համար չի կարողացել քվորում հավաքել, և այդ հարցը հետաձգվել է մինչև հունվարի 7-ը[9]:։ Այնուամենայնիվ, մինչև խորհրդարանի կողմից ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերում մասնակցության թույլտվություն ստանալը, «Սկորպիոն» 25-րդ հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները արդեն տեղակայվել էին Ղազախստանի սահմանի մոտ[10]

Հունվարի 6-ին՝ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել։ «Թույլատրել ՀԱՊԿ անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանմանը՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին»,-նշված է որոշման մեջ[11][12]::։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գնահատել է խաղաղապահ զորակազմի թվաքանակը,որը նախատեսվում է մինչև հունվարի 7-ը Ղազախստանում տեղակայել շուրջ 2,5 հազար մարդ, սակայն նշել է, որ զորամասերի և միավորումների ամբողջ ցանկը, որոնք մտնում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մեջ, հաշվվում է շուրջ 3,6 հազար մարդ։ Եթե ​​նման անհրաժեշտություն առաջանա, Ղազախստանում գտնվող խմբավորումը կարող է ուժեղացվել նրանց հաշվին[13]

Հունվարի 7-ին, Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը հայտարարեց, որ Ղազախստան մտած ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը, պատասխանատու է պետական օբյեկտների պահպանության համար և չի մասնակցում զինյալների դեմ մարտական գործողություններին[14]

Հունվարի 7-ին ռուս խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ միասին լիակատար վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը, որը ավելի վաղ գրավվել էր ցուցարարների կողմից։ Բացի այդ, ռուս խաղաղապահները պահպանության տակ են վերցրել Ալմաթիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և մի շարք այլ օբյեկտներ[15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան»։ www.mil.am։ ՀՀ ՊՆ կայք 
  2. «Договор о коллективной безопасности от 15 мая 1992 года (с изменениями, внесенными Протоколом о внесении изменений в Договор о коллективной безопасности от 15 мая 1992 года, подписанным 10 декабря 2010 года)»։ odkb-csto.org։ Официальный сайт ОДКБ 
  3. «ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ կետ»։ www.mfa.am/hy/։ ՀՀ ԱԳՆ կայք 
  4. «Токаев обратился к лидерам стран ОДКБ с просьбой «оказать помощь Казахстану в преодолении террористической угрозы»»։ «Новая газета»։ 2022-01-05 
  5. «Президент Казахстана обратился к лидерам ОДКБ с просьбой о поддержке»։ РБК (ռուսերեն)։ Վերցված է 2022-01-05 
  6. «Совет ОДКБ решил направить Коллективные миротворческие силы организации в Казахстан»։ ТАСС։ Վերցված է 2022-01-05 
  7. Белорусские военные вошли в состав миротворцев ОДКБ в Казахстане
  8. Виктор Баранец.Что известно о российских миротворцах в Казахстане: кого отправят и чем займутся // Комсомольская правда, 6 января 2022
  9. Жогорку Кенеш не смог собраться, чтобы обсудить отправку военных в Казахстан//«SPUTNIK Кыргызстан», 6 января 2022
  10. "Это лучшие бойцы". Зачем Россия отправляет миротворцев в Казахстан//«РИА Новости», 6 января 2022
  11. Ереван разрешил подразделению миротворцев Армении отправиться в Казахстан
  12. «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am։ Վերցված է 2022-01-06 
  13. Станислав Зась: разговоры о том, что ОДКБ оккупирует Казахстан, – глупость//«РИА Новости», 6 января 2022
  14. [1]
  15. Миротворцы ОДКБ взяли под полный контроль аэропорт Алматы