ՀԱՀ կինեմատոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԱՀ կինեմատոգրաֆիա (անգլ.՝ Cinema of South Africa), Հարավաֆրիկյան Հանրապետության կինեմատոգրաֆիան։ Առաջին ֆիլմերը նկարահանվել են աֆրիկաանս լեզվով, հետագայում ֆիլմերի զգալի մասը թողարկվել է անգլերենով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ֆիլմը ՀԱՀ-ում նկարահանվել է 1911 թվականին, իսկ առաջին կինոստուդիան՝ Killarney Film Studios-ը, հիմնադրվել է 1915 թվականին Յոհաննեսբուրգում։ 1910-1920-ական թվականներին հարավաֆրիկյան շատ ֆիլմեր նկարահանվել են Դուրբանի մերձակայքում, որը պայմանավորված է գյուղական բնակավայրերին բնորոշ միջավայրի օգտագործմամբ։ 1931 թվականին նկարահանվեց առաջին հնչյունային ֆիլմը «Sarie Marais»-ը։

ՀԱՀ-ը ներկայացնող հանրահայտ ֆիլմերի մեջ կարելի է առանձնացնել Գևին Հուդի «Ցոցի» ֆիլմը, որը 2005 թվականին դարձավ «Օսկար»-ի մրցանակակիր 2005 թվականին «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև Նիլ Բլոմկամպի «9-րդ շրջան» ֆիլմը, որը 2010 թվականին 4 անվանակարգերում արժանացավ «Օսկար» մրցանակի[1]։

2006 թվականից սկսած խաղարկվում է «South African Film and Television Awards» (SAFTA) ազգային մրցանակը , որը հայտնի է նաև «Ոսկե կոտոշներ» անվամբ։

ՀԱՀ-ում գործում են կինեմատոգրաֆիական արտադրանքը ներկայացնող 4 ընկերություններ[2]՝

Նշանավոր դեմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասաններ և դերասանուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շարլտո Կոպլի
  • Դեվիդ Ջեյմս
  • Կլիֆ Սայմոն
  • Ջեյսոն Կոուպ
  • Տանիտ Ֆենիկս
  • Տանյա Վան Գրաան
  • Կիմ Էնգելբրեխտ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кино: Энциклопедический словарь / С. И. Юткевич. — Москва: Советская энциклопедия, 1987. — 640 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «South Africa's film industry». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. About the SAFTAs (The South African Film and Television Awards)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]