Կ-5 (հրթիռ)
Կ-5 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | air-to-air missile? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ծառայության ընդունման տարի | 1957 |
Արտադրող | A.M. Isayev Chemical Engineering Design Bureau? |
Կ-5, խորհրդային հրթիռ, որը պատկանում է «օդ-օդ» դասին և ունի ինքնանշանառման համակարգ։ Ստեղծվել է ԽՍՀՄ ավիացիայի նախարարության կողմից՝ Դմիտրի Լյուդվիգովիչ Թոմաշևիչի ղեկավարությամբ, աշխատանքներն սկսվել են 1951 թվականից։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես Կ-5-ը նախագծվել է որպես կոմպակտ զենք, որը հնարավոր կլիներ տեղադրել ՄԻԳ-15 կործանիչի վրա, ընդ որում ենթադրվում էր, որ կործանիչը կարող էր տեղավորել չորս հրթիռ, որը պետք է մեծացներ նպատակակետին խոցելու հավանականությունը։ Գաղտնի փաստաթղթերում հրթիռը կոչվում էր «ՇՄ»։
«ՇՄ» հրթիռի առաջին գործարկումը կատարվել է ՄԻԳ-17Պ (ՍՊ-6) կործանիչից 1953 թվականի հոկտեմբերի 8-ին, Աստրախանի շրջանի Վլադիմիրովկա հրաձգադաշտի տարածքում։
ՄԻԳ-19 կործանիչի համար մշակվել է կատարելագործված Կ-5Մ հրթիռը, որը ուներ թևերի ավելի մեծ բացվածք, բարելավված դիմացկունություն, ավելացված վառելիքային լիցքավորման ծավալ։ Կ-5Մ հրթիռը ենթարկվել է փորձարկումների ՄԻԳ-19 կործանիչից 1956 թվականի գարնանը Վլադիմիրովկայում։
Արդեն 1950-ական թվականների երկրորդ կեսին Կ-5 համակարգը համարվում էր հնացած և չէր նախատեսվում օգտագործել հեռանկարային ինքնաթիռների համար։ Այնուամենայնիվ, հանգամանքներն այնպես են դասավորվել, որ որոշ փոփոխություններով այն դարձել է ՍՈՒ-9-ի սպառազինության հիմնական մասը։ Կ-5ի այս տարբերակն ստացել է Կ-51 անվանումը, բայց որոշ փաստաթղթերում օգտագործվել է Կ-5ՄՍ անվանումը։
Կ-5 դասի հրթիռներ թողարկվել են նաև Չինաստանում։ 1990-ական թվականների վերջին Լեհաստանում ՌՍ-2ՈՒ հրթիռի հիման վրա ստեղծվել է թիրախ-հրթիռ՝ զենիթային հրթիռային համակարգերի մարզումների համար[1]։
Փոփոխություններ և կրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կ-5 (ՌՍ-1ՈՒ) —ՄիԳ-17-ի հիմնական բազային տարբերակը զինված էր չորս ՌՍ-1ՈՒՍ հրթիռներով։
- Կ-5Մ (ՌՍ-2ՈՒ) —կատարելագործված հրթիռներ ՄիԳ-19ՊՄ և ՄԻԳ-19ՊՄԼ կործանիչների համար։
- Կ-5Ս — Կ-5 հրթիռի մեծացված տարբերակն է։
- Կ-5ՄՍ (Կ-51, ՌՍ-2ՈՒՍ) — K-5 հրթիռների վերջին սերիական տարբերակը։
- Կ-55 (Փ-55) — ՌՍ-2ՈՒՍ հրթիռի ժամանակակից տարբերակը հակաարգելափակման ջերմային մարտագլխիկով և պոչային մասում լրացուցիչ մարտական մասով[2]։
- ՓԼ-1 — K-5 հրթիռի չինական օրինակը, որը թողարկվել է լիցենզիայի ներքո։
Տակտիկա-տեխնիկական բնութագրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարատեսակ | ՌՍ-1ՈՒ | ՌՍ-2ՈՒ | ՌՍ-2ՈՒՍ | Պ-55 |
---|---|---|---|---|
արտադրանք «ՇՍ»
ԱԱ-1 Ալկալի |
արտադրանք «Ի»
ԱԱ-1Ա Ալկալի[3] |
արտադրանք «ԻՍ» ԱԱ-1Ա Ալկալի |
արտադրանք «67» ԱԱ-1Բ Ալկալի[3] | |
Ընդունվել է սպառազինության կազմ | 1956 | 1957 | 1960 | 1972[3] |
Փոխադրող ինքնաթիռ / մարտական լրակազմ | ՄիԳ-17ՊՖՈՒ/4, ՅԱԿ-25Կ/?, ՄիԳ—1ՊՄ/4[3] |
ՄիԳ-19ՊՄ/4 | ՄԻԳ-19ՊՄՈՒ/4[3], ՍՈՒ-9/2-4, ՄԻԳ-21ՊՖՄ/Պ/ՄՖ/? |
ՄԻԳ-21ՊՖՄ/Ս/?, ՍՈՒ-9/2-4 (ՄԻԳ-21բիս[3], ՍՈՒ-9,ՍՈՒ-15[2]) |
Գործարկման մեխանիզմ | ԱՊՈՒ-3[4] | ԱՊՈՒ-4[4] | ԱՊՈՒ-4[3], ԱՊՈՒ-19 (ներքին) և ԱՊՈՒ—20 (արտաքին)[4], ԱՊՈՒ-7[3] |
ԱՊՈՒ-68ՈՒՄ[3] |
Խոցման հեռավորությունը, կմ | 2-3 | 2-5,2 (իրականում 1,5-3,5[4], 2,5-3,5[3]) |
2-6[4] (2,5-3,5[3]) | 1,2-10[2] (1,2-2,8[3]) |
Խոցման բարձրությունը, կմ | 5-10 | 0,7-16 (2,5-16,5[3]) | 5-20[4] (2,5-16,5/20,5[5])[3] |
0-22[2] |
Խոցման արագությունը՝ կմ/ժամ | 1600 | |||
Հրթիռի երկարությունը, մ | 2,35 | 2,45 (2,494[3]) | 2,5[3] | 2,76[3] |
Կորպուսի տրամագիծը, մմ | 200 | |||
Թևերի բացվածք, մ | 0,55 | 0,65 | 0,654[3] | 0,65[3] |
Մեկնարկային քաշը, կգ | 74,3 | 82,6 (82,2[4]) | 82,7[3] | 91,1[3] |
Վերահսկվող թռիչքի ժամանակը, վրկ | ||||
Առավելագույն արագություն, մ/վ | 800[3] | |||
Գործարկման պահին թույլատրելի ծանրաբեռնվածություն, գ | ||||
Նվաճման թիրախի գերբեռնվածություն, գ | ||||
Մարտական մաս | ՕՖԲՉ 9,25 կգ (11,35[4]) | 13 կգ (13,5[4]) | 13 կգ | երկու ՕՖԲՉ (առջևի և պոչամասի), 8,6 կգ[3] |
Նշանառման համակարգ | ՌԼՍ ինքնաթիռների ռադիոալիքով | ԻԿ ԳՍՆ Ս-59[6] | ||
Պայթուցիչ | Ռադիոպայթուցիկ ՌՎ-1ՈՒ[4] | Ռադիոպայթուցիկ ՌՎ-2ՈՒ[4] | Օպտիկական ՆՕՎ-55[6] «Ռոզա» ԻԿ-դիապազոն[6][7] | |
Շարժիչային սարքավորում | Ռեակտիվ շարժիչ 1340 կգ/վ[4] |
Օպերատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ։Կ-5, 1967 թվականին փոխարինվել է Կ-55-ով, բայց սպառազինության մեջ մնացել է մինչև 70-ական թվականների սկիզբները։
- ։ ՌՍ-2ՈՒՍ
- ։ Կ-5-ի կրկնօրինակ
- ։ ՌՍ-2ՈՒ և ՌՍ-2ՈՒՍ
- ։ ՌՍ-2ՈՒ և ՌՍ-2ՈՒՍ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Коровин В. Ракеты "Факела" / Под общ. ред. В. Г. Светлова. — М.: РИА "Глория-Арт", 2003. — С. 154.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «История ОАО "Корпорация Тактическое Ракетное Вооружение"» (ռուսերեն). Оф. сайт ОАО "Корпорация Тактическое Ракетное Вооружение". 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 Gordon, 2004, էջ 15—22
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Марковский, Перов, 2005, էջ 4—7
- ↑ При использовании на МиГ-19ПМ и Су-9, соответственно.
- ↑ 6,0 6,1 6,2 Gordon, 2004, էջ 23
- ↑ Крылья Родины, № 8, 1995, էջ 16—18
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Широкорад А. Б. История авиационного вооружения. Краткий очерк / Под общей ред. А. Е. Тараса. — Мн.: Харвест, 1999. — 560 с. — (Библиотека военной истории). — 11 000 экз. — ISBN 985-433-695-6
- Марковский В. Перов К. Советские авиационные ракеты «воздух-воздух». — М.: Экспринт, 2005. — 47 с. — ("Экспринт: Авиационный фонд").
- Ангельский Р., Коровин В. Отечественные управляемые ракет «воздух-воздух» // Авиация и Космонавтика. — 2002. — № 1. — С. 5—11.
- Марковский В., Перов К. Ракета находит цель. Советские авиационные ракеты «воздух-воздух»(ռուս.) // Крылья Родины. —М., 1995. — № 8. — С. 16—18. — ISSN 0130-2701.
- Gordon Yefim Soviet/Russian Aircraft Weapons. Since World War Two. — Hinkley, England: Midland Publishing, 2004. — 207 p. — ISBN 1-85780-188-1
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Уголок Неба // К-5
- Уголок Неба // К-5М
- Уголок Неба // К-5МС
- Семейство управляемых снарядов класса «воздух-воздух» К-5 Արխիվացված 2020-08-24 Wayback Machine на сайте missiles.ru
- RS-2U — Air-to-Air missile на сайте aviation.ru
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |