Կևին Կուսկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կևին Կուսկե
գերմ.՝ Kevin Kuske[1]
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1979(1979-01-04)[2][1] (45 տարեկան)
ԾննդավայրՊոտսդամ, Արևելյան Գերմանիա[1]
Քաղաքացիություն Արևելյան Գերմանիա և  Գերմանիա
Մասնագիտությունթեթևատլետ, բոբսլեիստ, track and field coach և Q115801725?
 Kevin Kuske Վիքիպահեստում

Կևին Կուսկե (գերմ.՝ Kevin Kuske, հունվարի 4, 1979(1979-01-04)[2][1], Պոտսդամ, Արևելյան Գերմանիա[1]), գերմանացի բոբսլեյիստ, հանդես է եկել Գերմանիայի հավաքականում 1999 թվականին։ Մասնակցել է հինգ Օլիմպիադաներում և հաղթել է չորս ոսկե և երկու արծաթե մեդալներ (ոսկի՝ մեկը Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիադայի քառորդում, երկուսը Թուրինի՝ երկյակում և քառորդում և մեկը Վանկուվերի երկյակում; արծաթ․ մեկը Վանկուվերի քառորդում, մեկը Փհենչհանի քառորդում)։

Կուսկեն ունի աշխարհի չեմպիոնատի 13 մեդալ, այդ թվում՝ յոթ ոսկի (տղամարդկանց երկյակում․ 2003 թվական, 2007 թվական, 2008 թվական; տղամարկանց քառորդում՝ 2003 թվական, 2004 թվական, 2005 թվական, 2008 թվական)։ Ինչպես նաև Կուսկեն նվաճել է Եվրոպայի չեմպիոնատիի 21 մեդալ, որոնցից 6-ը ոսկի են։

Նախքան բոբսլեյիստ դառնալը, Կուսկեն զբաղվել է թեթև աթլետիկայով՝ առավելապես սպրինտով։ 1998 թվականի երիտասարդական թեթևաթլետիկական չեմպիոնատում արժանացել է բրոնզե մեդալի 4×100 մետր վազքամրցումում։

2014 թվականին Կուսկեն մասնակցել է Սոչիի Օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 11-դր տեղը և յոթերորդը՝ քառորդում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 World Athletics database
  3. «Potsdamer Kevin Kuske ist nun erfolgreichster Bobfahrer der Welt». BZ Berlin (գերմաներեն). 2018 թ․ փետրվարի 25. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]