Կրստե Միսիրկովի անվան մակեդոներենի ինստիտուտ
Կրստե Միսիրկովի անվան մակեդոներենի ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | ինստիտուտ |
Հիմնադրված է | 1953 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սկոպիե |
Կայք | ukim.edu.mk/index.php?lan=mk&pon=i_imj |
Կրսոտե Միսիրկովի անվան մակեդոներեն լեզվի ինստիտուտ (մակեդոներեն՝ Институт за македонски јазик „Крсте Мисирков“), մակեդոներեն լեզվի կազմակերպություն-կանոնավորիչ է, ընդգրկված է Սկոպյե Սուրբ Կիրիլի և Մեֆոդիայի համալսարանի կազմում։ Համալսարանը ստեղծվել է 1953 թվականի մարտին, մակեդոներենի ստանդարտավորման նպատակով։
Ինչպես նաև հանդիսանում է մակեդոներենի մասնագետների պրոֆեսիոնալ պատրաստման և որակավորման բարձրացման ոլորտի կրթական հաստատություն։ Ի սկզբանե ինստիտուտը գործում էր որպես փիլիսոփայության ֆակուլտետի բաժին, բայց շուտով այն ձևավորվել է որպես առանձին գիտական հաստատություն և կոչվել է մակեդոնական ազգային վերածննդի նշանավոր գործիչ Կրստե Միսիրկովի պատվին։
Կազմակերպչական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս ինստիտուտը կազմված է 5 բաժիններից.
- Մակեդոներենի պատմության բաժին
- Ժամանակակից մակեդոներենի բաժին
- Բարբառագիտության բաժին
- Մակեդոներեն բառագիտության և բառարանագիտության բաժին
- Անվանաբանության բաժին
Մակեդոներենի պատմության բաժնի աշխատակիցները իրականացրել են եկեղեցա-սլավոնական լեզվի բառարանի ստեղծման նախագիծը, ժամանակակից մակեդոներենի բաժնի աշխատակիցները մշակում են մակեդոներեն բայերի շարահյուսական բառարան, բարբառագիտության բաժնի գիտական աշխատակիցները մշակում են մակեդոներենի բարբառների ժողովածու, մակեդոներենի բառագիտության և բառարանագիտության բաժնի գիտական աշխատակիցները մշակում են մակեդոներենի բացատրական բառարան, ինչպես նաև մակեդոնական ազգային պոեզիայի բառարան, անվանաբանության բաժնի աշխատակիցները մշակում են մակդոներեն ազգանուների բառարան։
Ներկայումս ինստիտուտում գիտանակ-հետազոտական աշխատանքները կատարում են 33 հետազոտող, որոնցից վեցը խորհրդատու են, մեկը՝ ավագ գիտական աշխատակից, մեկը՝ գիտական աժխատակից, վեցը՝ օգնական, 9-ը հետազոտող և 9-ը կրտսեր գիտական աշխատակից:Աշխատակիցներից 9-ը ունեն գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 15-ը՝ գիտությունների թեկնածու են։
Ինստիտուտի տնօրենը Ելենա Յովանովա Գրույովսկան է[1].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Институт за македонски јазик «Крсте Мисирков»». Արխիվացված է օրիգինալից 2016-05-21-ին. Վերցված է 2018-03-23-ին.