Jump to content

Կրուպուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրուպուկ
Ինդոնեզական խոհանոց Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիանախաճաշիկ Խմբագրել Wikidata
Մասն էԻնդոնեզական խոհանոց
 • Javanese cuisine Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԻնդոնեզիա Խմբագրել Wikidata
ՆյութՁկնամիս, tapioca, սեղանի աղ, սև պղպեղ, ձեթ Խմբագրել Wikidata
Ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակNational Inventory of Intangible Cultural Heritage in Malaysia Խմբագրել Wikidata
Կազմված էալյուր Խմբագրել Wikidata

Կրուպուկ (ինդոն.՝ krupuk, մալայերեն՝ keropok)՝ օսլայից ու ալյուրի տարբեր տեսակներից պատրաստված չիփսեր։ Պատրաստվում են նաև ոչ սպիտակուցային ու չոր ապրանքներից, օրինակ՝ ծովախեցգետնից, կաղամարներից, ձկներից և այլն։ Համարվում են Ինդոնեզիայի և Մալայզիայի ավանդական ուտեստները։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուտեստը նույնպես տարածված է, պարզապես ունի տարբեր անվանումներ։

Այս չիփսերը պատմականորեն պատրաստվում ու արտադրվում են Հարավարևելյան Ասիայի գրեթե բոլոր շրջաններում, ինչպես նաև Չինաստանի որոշ շրջաններում։ Վերոնշյալ երկրներում և ևս երեքում՝ Սինգապուրում,Բրունեյում ու Ֆիլիպիններում ուտեստը ունի նույն անունը,սակայն կան որոշ հնչյունափոխություններ՝ կրուպուկ,կրոպոկ,կրոպեկ (ինդոն.՝ krupuk, մալայերեն՝ keropok, թագալերեն kropek)։ 20-րդ դարի երկրորդ կեսին այս արտադրանքը լայնածավալ տարածում է գտել Հարավարևելյան Ասիայի սահմաններից դուրս։ Տարածումը առաջին հերթին սկսվել ու զարգացել է այն երկրներում,որոնք դեռ վաղնջական ժամանակներից պատմական կապեր են ունեցել հենց Հարավարևելյան Ասիայի հետ[1][2]։

Տեսակներ և պատրաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրուպուկների չորացումը Ինդոնեզիայի կղզում
Գործարանային պայմաններում մանրածովախեցգետնով ինդոնեզական կրուպուկի փաթեթավորումը

Կրուպուկները պատրաստվում են օսլայից, օրեզայից, տապիոկայից, սագոյից, ցորենից, ալյուրից, ծովամթերքից, բանջարեղենից և չրերից։ Այս և նման ապրանքները օգտագործվում են ինչպես առանձին, այնպես էլ այլ ապրանքների հետ միախառնվելով և դառնալով համասեռ զանգված։ Ամենատարածված տեսակները պատրաստվում են օրեզայից, տապիոկայից և ծովախեցգետնից[1][3]։

Ուտեստը պատրաստելու համար ծովամթերքը (հում վիճակում) ու մրգերը չորացնում են, ապա մանրացնում ու խառնվում ալյուրի կամ օսլայի հետ, որից հետո աղով համեմում և ջրում հունցելով խմոր պատրաստում։ Վերջում ստացված զանգվածից պատրաստվում է հացաբուլկեղեն( որպես կանոն ՝ 5-10 սմ տրամագծով, 3-4 մմ հաստությամբ) և կրկին չորացվում։ Որոշ շրջաններում ուտեստը պատրաստվում է լապշայի նման և ստանում հենց դրա տեսքը (որոշ դեպքերում տեսքը լապշայից փոքր-ինչ տարբերվում է, սակայն պահպանվում է պատրաստման եղանակը)[1][4]։

Արդյունքում ստացված պատրաստուկները բարձր ջերմաստիճանի տակ մեկից երկու րոպե տապակվում են բուսայուղով։ Գործողությունը կատարվում է վոկի կամ թավայի մեջ։ Տապակելու նպատակը նաև ուտեստի ծավալի մեծացնում է․ երբ այս ուտեստը մի քանի րոպե մնում է տաք բուսայուղի մեջ, մեծանում է։ Ապրանքի հիմանական գույները երեքն են (կախված տեսակից)՝ սպիտակ, դեղանվուն և բաց շականակագույն, սակայն լինում են դեպքեր, երբ խառնվում է արհեստական հավելում, և ուտեստը ստանում է վառ գույներ։ Կրուպուկների պահպանման ժամկետը տևում է երկու շաբաթ (եթե իհարկե այն պահվում է փակ տարայի մեջ), իսկ չորացված կտորները կարող են պահպանվել ավելի երկար[1][3]։

Նիդերլանդների սննդային խանութում գտնվող տարբեր տեսակի կրուպուկներ

Տարբեր տարածաշրջաններ մասնագիտանում են կրուպուկի պատրաստման որևէ տեսակի մեջ։ Այս դեպքում ըստ տեսակի՝ անվանումը նույնպես ենթակա է փոփոխության։ Օրինակ՝ Ինդոնեզիայում փոքր տեսակի կրուպուկները կոչվում են կրիպիկներ (ինդոն.՝ kripik)։ Կրիպիկները կարող են լինել սովորական կրուպուկների նման, սակայն հիմնականում պատրաստվում են բանջարեղենային կամ մրգային տարբերակներով[1]։

Ինդոնեզիայում և Մալայզիայում ուտեստը պատրաստվում է տնայնագործական և արդյունաբերական եղանակով․ երկու երկրներում էլ գոյություն ունեն ընկերություններ,որոնք արտադրանքը պատրաստում են տարբեր եղանակներով ու ձևերով[4]։ 20-րդ դարի վերջից ի վեր, բնական բաղադրիչների հետ միասին, այս ապրանքի արտադրության մեջ երբեմն օգտագործվում են արհեստական բուրավետիչներ, սննադային ներկանյութեր և համի ուժեղացուցիչներ[3][5][6]։

Վաճառք և օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի չիփսերը կարող են վաճառվել ինչպես պատրաստի, այնպես էլ չոր ու չպատրաստված վիճակում։ Մալայզիայում և Ինդոնեզիայում դրանց վաճառքը նույն կերպ է կատարվում․ չիփսերը վաճառվում են մասնագիտացված խանութներում և սովորական սուպերմարկետներում։ Պատրաստի կրուպուկները գրեթե միշտ ընդգրկվում են ազգային ռեստորանների և պանդոկների ճաշացանկերում[1]։

Կրուպուկը համարվում է նախուտեստ, սակայն նաև մատուցվում է որպես հիմնական ուտեստ։ Կարելի է ասել,որ այն կրում է այն դերը, ինչպես հացը եվրոպացիների համար։ Դրա հետ մեկտեղ այն հաճախ ընկղմվում է տարբեր թանձրուկների մեջ ու խառնվում փխրուն ուտեստներին։ Նման դեպքերում մատուցումը կատարվում է գդալով։ Ըստ ավանդական պատրաստման ձևի՝ այն պատրաստվում է որպես ինդոնեզական խոհանոցի մի շարք ուտեստների հավելում, հատկապես՝ նասի-գորենգի մեջ։ Բացի այդ, որոշ տաք ուտեստներում՝ առաջին հերթին ապուրներում, բուբուր այամում, գադո-գադոյում և կետոպրակում (վերջին երեքը չափազանց նման են աղցանների և որոշ երկրներում համարվում են միայն աղցան) ընդունված է հավելել կրուպուկ[1]։

Ներկայումս արևմտյան երկրներում կրուպուկները վաճառվում են ոչ միայն արևելյան ռեստորաններում ու այդ սնունդներով մասնագիտացված խանութներում, այլև՝սովորական սուպերմարկետներում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Sri Owen Indonesian Regional Food and Cookery. — Revised Edition. — London: Frances Linkoln Limited, 1999. — С. 226—227. — 291 с. — ISBN 0711212732
  2. «What is Krupuk?» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Nurul Huda, Ang Li Leng, Chung Xian Yee and Herpandi (2010). «Chemical composition, colour and linear expansion properties of Malaysian commercial fish cracker (keropok)» (PDF) (անգլերեն). Asian Journal of Food and Agro-Industry. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 «Krupuk» (ինդոնեզերեն). P.T. Sekar Laut. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  5. «Giving keropok a bad name» (անգլերեն). 2008 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  6. Tan sen Min (2008 թ․ ապրիլի 29). «Utilization of Trawl Bycatch in Souteast Asia» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; name cannot be a simple integer. Use a descriptive title