Կրոն և համասեռականություն
Այս հոդվածում ներկայացվում է տարբեր կրոնների վերաբերմունքը համասեռականությանը։
Համասեռական հարաբերությունները դիտվում են որպես մեղք հուդայականության, քրիստոնեության և իսլամի ավանդական դավանանքներում։ XIX դարի երկրորդ կեսին, հասարակական գիտակցությանը հակառակ, հուդայականների և քրիստոնյաների մեջ սկսել է ընթանալ համասեռականության հանդեպ վերաբերմունքի ազատամիտ վերանայում։ Ներկայումս քրիստոնեական եկեղեցիների և հուդայականության ուղղությունների մի մասը (և նույնպես ազատամիտ իսլամում շարժումների չնչին մասը) հրաժարվել են համասեռականության հանդեպ ավանդական տեսակետից։ Դասական բուդդայականության մեջ համասեռականությունն ընդունվում է որպես սխալ սեռական պահվածք[1]։
Տեսակետ դավանանքների համաձայն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոնեության գրեթե ամբողջ պատմության ընթացքում համասեռական հարաբերությունները դիտվել են որպես մեղք, իսկ դրա պատճառը (ինչպես նաև յուրաքանչյուր մեղքի պատճառը) բացատրվում էր մարդկային բնության վնասվածքով և դրա հակմամբ մեղքի հանդեպ մեղսագործությունից հետո։ Համասեռական հարաբերությունների վրա այդպիսի հայացքն աջակցում են նաև Կաթոլիկ եկեղեցու[2], Ուղղափառ եկեղեցու[3], Հինարևելյան եկեղեցիների և Բողոքական եկեղեցիների պաշտոնական դիրքերը։ Ուղղափառության[4] և հատկապես կաթոլիկության[5][6][7][8][9] մեջ կան աստվածաբաններ, որոնք վիճարկում են համասեռական հարաբերությունների եկեղեցական քննադատողությունը։
Ներկայումս բողոքական դավանանքների մեջ չկա միություն համասեռական պահվածքի և հակումների մասին հարցերի հանդեպ։ Բողոքական եկեղեցիների մեծամասնությունը, այդ թվում նաև Յոթերորդ օրվա ադվենտիստները, Բապտիստական, Հոգեգալստականներ և Մեթոդիստական եկեղեցիները[10], քրիստոնեության համար ավանդական կարծիքի են համասեռականության հանդեպ որպես մարդկային բնության մեղք։ Մի քանի բողոքական կրոնական կազմակերպություններ Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Օկանիայում հայտնել են, որ չեն համարում համասեռական պահվածքը մեղսական։
Տարբեր կրոնական միություններ չեն համարում համասեռականությունը մեղք։ Դրանցից են Շվեդիայի եկեղեցին[11], Դանիային եկեղեցին[12], Իսլանդիայի եկեղեցին[13], Նիդեռլանդների բողոքական եկեղեցին[14], Գերմանիայի եկեղեցին[15], Կանադայի միացված եկեղեցին[16], ԱՄՆ-ի եպիսկոպոսական եկեղեցին[17], լյութերական եկեղեցին ԱՄՆ-ում[18], Քրիստոսի Միացված եկեղեցին[19], հինկաթոլիկ[20][21] և լյութերական[22] եկեղեցիների մեծամասնությունը և այլն[23][24][25]։ Գոյություն ունեն նաև այդպիսի առանձին եկեղեցիներ բապտիստների[26][27], հոգեգալստականների[28][29] և այլ դավանանքների մեջ։
Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համասեռականությունն իսլամում, համաձայն աստվածաբանների ժողովային կարծիքին, արգելված է համարվում։ Այդպիսի որոշման համար հիմք է ծառայում ղուրանի առակ Լուտ (Սոդոմ և Գոմոր) ժողովրդի մասին, որը զայրացրել է Ալլահին այն պատճառով, որ կրքերում կանանց փոխարեն տղամարդկանց է օգտագործել։ Դրա հետ մեկտեղ, իսլամում բացակայում է ամբողջովին համասեռականության կոնցեպցիան, որն իր մեջ է ներառում ոչ միայն արվագիտությունն, այլ նաև պլատոնական հարաբերությունները։ Համասեռականությունը հաճախ դիտվում է իր առանձին հայտնումների տեսքով։ Իսլամում արգելվում է սրբանային սեքսը, անկախ այն բանից, կրում է դա համասեռական, թե հետերոսեքսուալ բնույթ[30]։
Իսլամում ազատամիտ շարժումների մի քանի հետևորդներ հանդես են գալիս ավանդական հայացքների վերանայման համար և պնդում են Ղուրանի ժամանակակից ընթերցման վրա, ներառյալ համասեռականության հանդեպ վերաբերմունքը։ Նրանք կարծում են, որ համասեռականությունը չպետք է դիտվի որպես մեղք, հանդես են գալիս համասեռականների իրավաբանական հետապնդումների դեմ։ Համաձայն նրանց պատկերացումների, հնարավոր է լինել իրական մուսուլման և դրա հետ մեկտեղ բացահայտ գեյ կամ լեսբուհի[31][32]։
Հուդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուդայականության մեջ համասեռականության թեման առաջանում է Աստվածաշնչի Ղևտական գրքից, որը սպառնում է մահապատժի ենթարկել այն տղամարդուն, ով «կպառկի տղամարդու հետ, ինչպես կնոջ հետ»։ Տալմուդի կրոնուսույցները պարզել են, որ տաճարի կործանումից հետո, Սինեդրիոնը կորցրել է մահապատժի ենթարկելու իրավունքը[33]։
Հուդայականության հետևորդների մոտ գերազանցող տեսակետը համասեռականության հարաբերությունների նկատմամբ, դա մեղք համարելն է։ Ավանդականորեն Թորայի տեքստը պարզաբանվում էր, որպես արգելք յուրաքանչյուր համասեռական ակտիվության վրա։ Սակայն այդ տեսակետը վերջերս սկսել է կասկածի ենթարկվել հուդայականության շատ «արդիականացված» ուղղություններում[34][35][36][37]։
Հինդուիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինդուիստական օրենքները հանդես են գալիս համասեռականության դեմ։ Հինդուիզմի մի քանի ուղղություններ շատ դաժան պատժում են արվագիտության համար[38]։
2009 թվականին, Ինդիայում համասեռական հարաբերությունների օրինականացումից հետո, Մեծ Բրիտանիայի հինդուիստական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որ «հինդուիզմը չի քննադատում համասեռականությունը»[39]։
Բուդդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուդդայականության դասական դիրքերում համասեռականությունը բացատրվում է որպես սխալ սեռական պահվածք[1]։
Դալայ լամա Տենզին Գյամցխոն, ով հաճախ անդրադառնում էր այն հարցին իր գրքերում և հարցազրույցներում, լիովին աջակցում է համասեռական սեքսի ավանդական գնահատականը, այն կարծիքի լինելով, որ սեռական հարաբերությունների բոլոր ձևերը, բացի «առնանդամ-հեշտոց» հերթականությունից, լինի դա սրբանային, օրալ սեքս կամ ձեռնաշարժություն, վատ հետևանքներ կունենան[40][41][42]։
Համասեռական հարաբերությունները պատմականորեն են հատուկ էին Ճապոնիայի և Չինաստանի բուդդայական մշակույթների համար[43]։ Ժամանակակից բուդդայական ուսուցիչները, որպես կանոն, կոչում են համասեռականների հանդեպ հանդուրժողականության։ Մի շարք ուսուցիչներ աջակցում է միասեռական հարաբերությունների թույլատրելիությանը համասեռականների համար[44][45]։
Տարածաշրջանային տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համասեռականության հանդեպ վերաբերմունքը հավատացյալների մեջ տարբեր երկրներում կարող է տարբեր ձև արտահայտել։ Առավել ինտենսիվ հասարակագիտական ուսումնասիրություններ այդ շրջանում անցկացվում են ԱՄՆ-ում, որտեղ վերջին տարիներին կայանում են բուռն քննարկումներ համասեռականության հանդեպ վերաբերմունքի հարցով, և հատկապես, միասեռական ամուսնությունների արգելման կամ թույլտվության խնդրով։
Այստեղ ներկայացված են 2007 թվականի ԱՄՆ-ում տարբեր կրոնական կոնֆեսիաների ներկայացուցիչների կարծիքների ուսումնասիրության արդյունքները[46]։ Հետազոտությունը անկացվել է Pew Research Center հետազոտական կենտրոնի կողմից։ Հարցման մասնակիցներին հարց էր տրվում․ «Ո՞ր պնդումն է ավելի համապատասխանում ձեր անձնական տեսակետին։
- «Այո»՝ Համասեռականների ապրելակերպը պետք է ընդունվի հասարակության կողմից։
- «Ոչ»՝ Համասեռականների ապրելակերպը վհատեցնում է (պետք է դրանից խուսափել)։
- Այլ՝ Ոչ այն, ոչ մյուսը / Երկուսը միասին / Առաջարկվածներից բացի այլ պատասխաններ։
- Պ․Չ․՝ Պատասխան չկա / «Չգիտեմ»
- Բաժին՝ կրոնական ավանդույթի բնակչության բաժինը (աղբյուր՝ www.america.gov)
Կոնֆեսիաներ |
Այո | Ոչ | Այլ | Պ․Չ․ | Բոլորը միասին | Բաժին |
---|---|---|---|---|---|---|
Միագումար | 50 | 40 | 5 | 5 | 100 | 99,2 |
Ավետարանչական քրիստոնյաներ | 26 | 64 | 5 | 5 | 100 | 26,3 |
Բողոքական մեյնսթրիմ (ԱՄՆ) | 56 | 34 | 6 | 5 | 100 | 18,1 |
Սևամորթների եկեղեցիներ | 39 | 46 | 6 | 8 | 100 | 6,9 |
Կաթոլիկություն | 58 | 30 | 5 | 7 | 100 | 23,9 |
Մորմոնիզմ | 24 | 68 | 5 | 3 | 100 | 1,7 |
Ուղղափառություն | 48 | 37 | 7 | 8 | 100 | 0,6 |
Եհովայի վկաներ | 12 | 76 | 6 | 5 | 100 | 0,7 |
Այլ քրիստոնյաներ | 69 | 20 | 6 | 5 | 100 | 0,3 |
Հուդայականություն | 79 | 15 | 3 | 3 | 100 | 1,7 |
Իսլամ | 27 | 61 | 5 | 7 | 100 | 0,6 |
Բուդդայականություն | 82 | 12 | 2 | 4 | 100 | 0,7 |
Հինդուիզմ | 48 | 37 | 3 | 11 | 100 | 0,4 |
Այլ կոնֆեսիաներ | 84 | 8 | 4 | 3 | 100 | 1,2 |
Կոնֆեսիաներից դուրս | 71 | 20 | 5 | 5 | 100 | 16,1 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Берзин Александр. Проблематика буддийской сексуальной этики // Буддийская библиотека д-ра Александра Берзина
- ↑ Катехизис Католической церкви пп. 2357—2359, «Целомудрие и гомосексуализм»
- ↑ «Основы социальной концепции РПЦ» Archived 2013-09-06 at the Wayback Machine., XII.9 // Патриархия.ру
- ↑ * AXIOS — Eastern and Orthodox Gay and Lesbian Christians Archived 2010-04-01 at the Wayback Machine. (անգլ.) // Сайт организации AXIOS
- Клирики Константинопольского патриархата примут участие в форуме геев в Финляндии(չաշխատող հղում) // Портал-Credo.Ru, 21 мая 2009
- Европейский Форум в Хельсинки «Мужество следования закону любви» (май 2009) Archived 2011-07-27 at the Wayback Machine.
- ↑ Bishops Lead Assault on Church Teaching (անգլ.) // Catholic World News, 20 марта 1997
- ↑ Charles E. Curran. Loyal dissent: memoir of a Catholic theologian. — Georgetown University Press, 2006. — P. 72. — 297 p. — ISBN 1589010876, ISBN 978-1-58901-087-1 (անգլ.)
- ↑ James Alison. On Being Liked. — Darton,Longman & Todd Ltd, 2003. — P. 106. — 208 p. — ISBN 023252517X, ISBN 978-0-232-52517-5(անգլ.)
- ↑ Gareth Moore. A question of truth: Christianity and homosexuality. — London: Continuum International Publishing Group, 2003. — 320 p. — ISBN 0826459498(անգլ.)
- ↑ New Ways Ministry (անգլ.) // Сайт движения New Ways Ministry
- ↑ Resolution On Homosexuality Archived 2013-11-09 at the Wayback Machine. (անգլ.) // Сайт Южной баптистской конвенции, июнь 1988
- ↑ Церковь Швеции дала добро на однополые браки // Lenta.ru, 22 октября 2009
- ↑ The Road to Recognition // The Harvard International Review, 7 мая 2006
- ↑ First Lesbian Couple in Iceland «Marries» in Church Archived 2016-01-28 at the Wayback Machine. // Iceland Review, 2 июля 2008
- ↑ The Uniting Protestant Churches in the Netherlands and homosexuality Archived 2011-07-24 at the Wayback Machine. (անգլ.) // Website of the Protestant Church in the Netherlands
- ↑ EKD-Stellungnahme «Verläßlichkeit und Verantwortung stärken» Archived 2007-09-29 at the Wayback Machine.
- ↑ Same-Sex Marriage Legislation a Win-Win Solution, Says United Church Archived 2011-05-26 at the Wayback Machine. (անգլ.) // Сайт Объединённой церкви Канады, 1 февраля 2005
- ↑ Епископальная Церковь США будет благословлять однополые союзы // Благовест-Инфо, 16 июля 2009
- ↑ «ELCA Assembly Opens Ministry to Partnered Gay and Lesbian Lutherans» (անգլ.) // Сайт ELCA, 21 августа 2009
- ↑ «Stances of Faiths on LGBT Issues: United Church of Christ» Archived 2013-11-09 at the Wayback Machine. (անգլ.) // Human Rights Campaign
- ↑ 136. Nationalsynodesession 9./10. Juni 2006 in Aarau Archived 2012-02-07 at the Wayback Machine. (գերմ.) // Католическая церковь Швейцарии, июнь 2006
- ↑ Dr. Meinrad Schumacher. Wir Altkatholiken — eine staatlich anerkannte Kirche Archived 2009-05-25 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ) (գերմ.) // Католическая церковь Австрии
- ↑ www.elca.org. «Part Two: The Church and Homosexuality»
- ↑ «Quakers said same-sex couples „miss the public recognition of their partnership in a religious ceremony“» (անգլ.) // Guardian.co.uk, 31 июля 2009
- ↑ Metropolitan Community Church and homosexuality Archived 2016-03-04 at the Wayback Machine. // Religoous Tolerance Org (անգլ.)
- ↑ Quaker Lesbian & Gay Fellowship Archived 2019-09-21 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ The Alliance of Baptists and homosexuality Archived 2011-10-17 at the Wayback Machine. (անգլ.) // Religious Tolerance Org
- ↑ The Association of Welcoming and Affirming Baptist (անգլ.)
- ↑ Homosexuality and the Pentecostal movement Archived 2013-11-09 at the Wayback Machine. // Religion Tolerance Org
- ↑ «Apostolic Intercessory Ministry»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-07-ին։ Վերցված է 2011-04-05
- ↑ «Matters pertaining to Sex»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-22-ին։ Վերցված է 2020-02-05
- ↑ Quranic Values as an Inspiration for Gay Marriage Archived 2012-07-02 at the Wayback Machine. // The Washington Post, 14 декабря 2008
- ↑ «Do homosexual Muslims deserve happiness?»(չաշխատող հղում) // IrshadManji.com For Muslim Reform and Moral Courage, 11 апреля 2010
- ↑ Талмуд, Санхедрин 52б; Ктубот 30а
- ↑ «Гомосексуальность и иудаизм»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-14-ին։ Վերցված է 2011-04-05
- ↑ Иудаисты-консерваторы разрешили геям все, кроме анального секса
- ↑ Reform’s Position On…Homosexuality
- ↑ В семинарии консервативных иудеев впервые появились гомосексуальные студенты
- ↑ Дхармашастра Ману XI 68.
- ↑ Hinduism does not condemn homosexuality
- ↑ (Dalai Lama, at a meeting with lesbian and gay Buddhists, June 11, 1997). Reported widely, including in: Dalai Lama Speaks on Gay Sex — He says it’s wrong for Buddhists but not for society. By Don Lattin, Chronicle Religion Writer, Tuesday, June 11, 1997, San Francisco Chronicle. Text online
- ↑ Dalai Lama says 'oral and anal sex' not acceptable, Jack Nichols, May 13, 1997. Text online
- ↑ Dalai Lama urges 'respect, compassion, and full human rights for all,' including gays, by Dennis Conkin, Bay Area Reporter, June 19, 1997. Text online Archived 2006-04-23 at the Wayback Machine.
- ↑ Boxer, C.R. The Christian Century in Japan 1549—1650. University of Californian Press, Berkeley, 1951. p 69.
- ↑ Walter L. Williams Hsing Yun (Translated by Tom Graham) Buddhism Pure and Simple Weatherhill, Inc. 2001 Archived 2012-11-25 at the Wayback Machine. // International Gay & Lesbian Review
- ↑ Лама Оле Нидал «Будда и любовь. Как любить и быть счастливым» Издательство: Алмазный путь, 2008 г. ISBN 978-5-94303-027-7
- ↑ PEW FORUM ON RELIGION & PUBLIC LIFE RELIGIOUS LANDSCAPE STUDY (RLS) FINAL TOPLINE May 8 — August 13, 2007 N=35,556 (см. стр. 10)
|