Կրոնն Ավստրիայում
Ավստրիայի 2016 թվականի կրոնական նկարագիրը՝ [1][2][3] Կաթոլիկներ (58.8%) Ուղղափառներ (6%) Բողոքականներ (3.4%) Իսլամի հետևորդներ (7%) Բուդիստներ (0.2%) Հուդայականություն (0.1%) Անկրոններ և այլն (24%)
Քրիստոնեությունն Ավստրիայում հանդիսանում է երկրում գերիշխող կրոն: 2001 թվականի մարդահամարի տվյալների համաձայն երկրի բնակչության 73,6%-ը կաթոլիկներ էին[4]: 2016 թվականի Ավստրիայի վիճակագրական տվյալներով այդ թիվը նվազել է մինչև 58,8%-ի[5]: Ավստրիայում գոյություն ունի նաև ավետարանականների համայնք, որոնց տոկոսային թվաքանակը 2001 թվականին կազմել է մոտավորապես բնակչության 4,7%-ը: 2016 թվականին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 3,4%-ի[6]: 2001 թվականից Ավստրիայի նշված երկու պատմական կրոնական խմբերը գրանցել են իրենց հետևորդների թվաքանակի բացարձակ անկում: Կաթոլիկ եկեղեցին հայտնել է իր հետևորդների 14,8% նվազում, իսկ ավետարանական լյութերական ու ավետարանական բարեփոխված եկեղեցիները՝ 1,3%: Համեմատական կարգով ավետարանականների կորուստները 2001-2016 թվականների ժամանակահատվածում համեմատած կաթոլիկների 21,2%-ի հետ, կազմում է 32,5%:
Ընդհակառակը, Ավստրիայում փախստականների աճի հետևանքով ավելացել է իսլամի հետևորդների թվաքանակը[7]: 2001 թվականի տվյալներով իրենց մուսուլման համարողների թվաքանակը կազմել է 4,2%, 2010 թվականին՝ 5-ից մինչև 6,2%[8][9]: Այդ ցուցանիշը 2015-2016 թվականներին հասել է 7%-ի[2]: Ուղղափառ եկեղեցիների հետևորդների թվաքանակը նույնպես աճ է գրանցել՝ կազմելով երկրի բնակչության մինչև 6%-ը[2]: Իսլամի և ուղղափառ հավատքի հետևորդները հիմնականում ներկայացված են ի դեմս Թուրքիայից և Բալկաններից Ավստրիա ժամանած փախստականներով:
Ավանդական արևելյան քրիստոնեական հնագույն ուղղությունները ներկայացված են ի դեմս Հայ առաքելական եկեղեցու, որը երկրի տարբեր բնակավայրերում և հատկապես մայրաքաղաք Վիեննայում ունի իր հետևորդները։ Նրանց զգալի մասը 1990- ական և 2000-ական թվականներին Հայաստանից հեռացած հայեր են[10][11][12]: Կան նաև կաթոլիկ հայեր, որոնք հանդիսանում են Մխիթարյան միաբանության անդամներ:
Ավստրիայում առկա են հինդուսներ, սիկհեր, բուդիստներ, հուդայականներ և այլ կրոնական ներկայացուցիչներ[13][14]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի հիմնական դավանանքները[15][16][17] | |||||||
Տարի | Բնակչություն | Կաթոլիկներ | Տոկոսային ցուցանիշ | Բողոքականներ[18] | Տոկոսային ցուցանիշ | ||
---|---|---|---|---|---|---|---|
1951 | 6,933,905 | 6,170,084 | 89.0% | 429,493 | 6.2% | ||
1961 | 7,073,807 | 6,295,075 | 89.0% | 438,663 | 6.2% | ||
1971 | 7,491,526 | 6,548,316 | 87.4% | 447,070 | 6.0% | ||
1981 | 7,555,338 | 6,372,645 | 84.3% | 423,162 | 5.6% | ||
1991 | 7,795,786 | 6,081,454 | 78.0% | 388,709 | 5.0% | ||
2001 | 8,032,926 | 5,915,421 | 73.6% | 376,150 | 4.7% | ||
2011 | 8,408,121 | 5,403,722 | 64.3% | 319,752 | 3.8% | ||
2012 | 8,451,860 | 5,359,151 | 63.4% | 325,905 | 3.9% | ||
2013 | 8,507,786 | 5,308,515 | 62.4% | 313,352 | 3.7% | ||
2014 | 8,584,926 | 5,265,378 | 61.4% | 309,158 | 3.6% | ||
2015 | 8,700,471 | 5,211,238 | 59.9% | 306,183 | 3.5% | ||
2016 | 8,773,686 | 5,162,622[3] | 58.8% | 301,729 | 3.4% |
Ավստրիայի տարածքում բողոքական ռեֆորմացիան տարածվել է Գերմանիայից: 1545 թվականի Տրենտո քաղաքում տեղի ունեցած Տրետոնյան ժողովի հետևանքով բնակչության գրեթե կեսը սկսում է դավանել լյութերականություն: Փոքրամասնությունը միևնույն ժամանակ կողմնակից էր Կալվինականությանը: Այդ բարեփոխմանը նպաստել է հիմնականում Արևելյան Ավստրիան, քան Արևմտյանը: 1545 թվականից հետո Ավստրիան որդեգրում է հակառեֆորմացիայի ուղղին: Հաբսբուրգները հատուկ կարգ էին սահմանել, որպեսզի ավստրիացիների շրջանում վերականգնեն կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը[19][20]: Երկրում կաթոլիկության ազդեցության մեծացմանն ուղղված կայսերական տան քայլերը դրական արդյունք ունեցան: Հաբսբուրգները երկար ժամանակ իրենց համարում էին կաթոլիկության առաջորդող, ինչի պատճառով քրիստոնեության մյուս ուղղություններն ու այլ կրոնները ճնշվում էին:
1775 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի Մարիա Թերեզան պաշտոնապես թույլատրեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Մխիթարյան միաբանությանը իր ներկայությունն ունենալ Հաբսբուրգների կայսրությունում:
Ավստրիայի լուսավորության ժամանակաշրջանում՝ 1781 թվականինկայսր Իոսիֆ II-ը ներկայացրել է Ավստրիայի հանդուրժողականության արտոնագիր, ինչը կրոնական այլ ուղղություններին սահմանափակ ազատ դավանանքի հնարավորություն տվեց: Կրոնական ազատությունը որպես սահմանադրական իրավունքի մաս ընդունվեց Ցիսլեյտանիայում 1867 թվականին ընդունված Ավստրո-Հունգարական համաձայնագրով, որով հաստատվում էր, որ կայսրությունը կաթոլիկությանը հավասար իրավունքներ է տալիս ինչպես հունական, սերբական, ռումինական, ռուսական և բուլղարական ուղղափառությանը, այնպես էլ կալվինականությանը, լյութերական բողոքականությանն ու հուդայականությանը: 1908 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի միացումից հետո՝ 1912 թվականին իսլամը պաշտոնապես ճանաչվեց Ավստրիայի կողմից[21]
1918 թվականից հետո Ավստրիայի Առաջին Հանրապետության ղեկավարներից շատերը (Թեոդոր Ինիտցեռ, Իգնաց Սեյպել) հանդիսանում էին կաթոլիկ եկեղեցու առաջնորդներից և ձգտում էին վերջինի դիրքերն ամրապնդել երկրում, ինչի շնորհիվ Ավստրոֆաշիզմի ժամանակ կաթոլիկությունը գրեթե դարձել էր երկրի պետական կրոն: Չնայած այն հանգամանքին, որ կաթոլիկ ղեկավարները սկզբնական շրջանում ողջունում էին 1938 թվականին Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնազավթումը՝ նացիստների կողմից նրանք սկսեցին ճնշումների ենթարկվել: Հետագայում կաթոլիկները հանդես եկան հակաֆաշիզմի դիրքերից, և նախկին կրոնական գործիչներից շատերը սկսեցին մասնակցել Երրորդ Ռեյխի դեմ կազմակերպված դիմադրությանը: Բողոքականները նույնպես ողջունում էին Ավստրիայի և Գերմանիայի միացումը՝ համարելով այդ քայլը որպես «վերադարձ ռեֆորմացիայի երկիր»: 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ավստրիայում պարտադրվեց ավելի խիստ աշխարհիկություն, և կրոնական ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա նվազեց[22][23]:
1938 թվականին միայն Վիեննայի հրեական համայնքի թվաքանակը կազմում էր շուրջ 200.000 մարդ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ թիվը կազմում էր ընդամենը 4500: Հոլոքոստի հետևանքով համայնքի շուրջ 65.000 անդամ զոհվեց, իսկ 135.000-ը արտագաղթեցին[24] Երկրի ներկայիս հրեաների գերակշիռ մասը կազմում են հետատերազմյան ժամանակաշրջանում Արևելյան Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից (այդ թվում՝ Բուխարյան հրեաներ) ժամանած փախստականներ և նրանց ժառանգներ[25]: 1983 թվականին Ավստրիայում պաշտոնապես գրանցվում է բուդիզմը[26]
Վերջին տարիներին Թուրքիայից և նախկին Հարավսլավիայից փախստականների ժամանումը հանգեցրեց երկրում մուսուլմանների և սերբական ուղղափառ քրիստոնեաների թվաքանակի աճի[14]: Ինչպես եվրոպական այլ երկրներում, այնպես էլ Ավստրիայում նկատվում են նեոհեթանոսական շարժումների ակտիվացում:
Հետաքրքրական է, որ 1910 թվականին Ավստրիայի բնակչության 93,7%-ը կաթոլիկներ էին, 3,1 %-ը՝ բողոքականները, 2,9%-ը՝ հրեաներ, 0,3%-ը այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ[27]:
Եկեղեցի հաճախելիություն և դավանանքի նկատմամբ վերաբերմունք[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի երկրորդ կեսին իրենց կաթոլիկ կամ բողոքական համարող եկեղեցի հաճախող հավատացյալների թվաքանակը նվազել է:
Eurobarometer-ի կողմից 2010 թվականին Ավստրիայի բնակչության շրջանում անցկացված հարցումների համաձայն[28]՝
- 44%-ը պատասխանել է, որ «կարծում եմ, որ Աստված կա»,
- 38% պատասխանել է, որ «կա ինչ-որ ոգի կամ կենսական ուժ»,
- 12% պատասխանել է, որ «չեմ հավատում, որ կա ինչ-որ ոգի, Աստված կամ կենսական ուժ»:
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]



Կաթոլիկ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթոլիկությունն Ավստրիայի ամենամեծ կրոնական ուղղությունն է, որը ներկայացնում է ավելի քան շուրջ 60%-ին: Հռոմի կաթոլիկ եկեղեցին Ավստրիայում ներկայացված է Ավստրիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսով, որը կազմված է 2 արքեպիսկոպոսությունից, 7 եպիսկոպոսությունից, 1 զինվորական օրդինարիատից, 1 հունա-կաթոլիկների համար նախատեսված օրդինարիատից և 1 տարածքային աբբայությունից: Յուրաքանչյուր եպիսկոպոս անկախ է կոնֆերանսից և ուղղակիորեն ենթարկվում է միայն Հռոմի պապին: Կոնֆերենսի ներկայիս նախագահն է կարդինալ Քրիստոֆ Շենբոորնը: Շեբրոնի նախնիները միջնադարում եղել են ազնվականներ: Չնայած Ավստրիայում չկան պրիմասներ՝ Զալցբուրգի արքեպիսկոպոսը կրում է «Primus Germaniae» (Գերմանիայի պրիմուս) տիտղոսը:
Ստորև ներկայացված են Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսություններն ու ենթակա կառույցները՝
- Վեթինգեն-Մերերաույի տարածքային աբբայություն[39]
- Ավստրիայի զինվորական օրդինարիատ[40]
- Ավստրիայում հունա-կաթոլիկների օրդինարիատ[41]
Բողոքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բողոքական ռեֆորմացիան Ավստրիայում տարածվել է Հյուսիսային Գերմանիայից: 1545 թվականի տեղի ունեցած Տրետոնյան ժողովի հետևանքով բնակչության գրեթե կեսը սկսում է դավանել լյութերականություն: Փոքրամասնությունը միևնույն ժամանակ կողմնակից էր կալվինականությանը: Այդ բարեփոխմանը նպաստել է հիմնականում Արևելյան Ավստրիան, քան Արևմտյանը: 1545 թվականից հետո Ավստրիան որդեգրում է հակառեֆորմացիայի ուղղին: Հաբսբուրգները հատուկ կարգ էին սահմանել, որպեսզի ավստրիացիների շրջանում վերականգնեն կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը[19][20]: Երկրում կաթոլիկության ազդեցության մեծացմանն ուղղված կայսերական տան քայլերը դրական արդյունք ունեցան: Հաբսբուրգները երկար ժամանակ իրենց համարում էին կաթոլիկության առաջորդող, ինչի պատճառով քրիստոնեության մյուս ուղղությունները, այդ թվում՝ նաև բողոքականությունը, ճնշվում էին:
Հակարեֆորմացիայից հետո բողոքականությունը թվային առումով իր գագաթնակետին հասավ 1951 թվականին: Այդ ժամանակ երկրի բնակչության 6,2%-ը բողոքականներ էին: Ներկայում Ավստրիայում բողոքականների թվաքանակը ընդհանուր բնակչության մեջ կազմում է 3,5%: Ավստրիացի բողոքականների գերակշիռ մասը՝ 3,4%-ը լյութերականներ են, իսկ 0,1%-ը՝ ռեֆորմիստներ: Նոր անդամների հավաքագրման տեսակետից աճ են գրանցում հատկապես ավետարանականներն ու հիսունականները:
Ուղղափառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան ուղղափառ եկեղեցին Ավստրիայում թվային աճ է գրանցել Բալկաններից ժամանած փախստականների շնորհիվ: Արևելյան ուղղափառ եկեղեցու ամենամեծ խումբը սերբերն են: Ուղղափառների թվաքանակը կազմում է մոտավորապես 500.000 մարդ կամ ընդհանուր բնակչության 6%-ը[2]:
Արևելյան հնագույն եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան հնագույն եկեղեցիներից Ավստրիայում առավել լայն տարածում ունի Հայ առաքելական եկեղեցին: Այն երկրի տարբեր բնակավայրերում և հատկապես մայրաքաղաք Վիեննայում ունի իր հետևորդները: Նրանց զգալի մասը 1990-ական և 2000-ական թվականներին Հայաստանից հեռացած հայեր են[10][11][12]:
Ավստրիայի հայերի շրջանում տարածված է նաև կաթոլիկությունը: 1775 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի Մարիա Թերեզան պաշտոնապես թույլատրեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Մխիթարյան միաբանությանը իր ներկայությունն ունենալ Հաբսբուրգների կայսրությունում: Նրանք Ավստրիայում ունեն իրենց առանձին կաթոլիկ համայնքը, որը ենթարկվում է Իտալիայում գտնվող Մխիթարյան միաբանությանը:
Լյութերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի լյութերական Ավետարանական եկեղեցին երկրում ունի մոտ 300.000 հետևորդ, որը ընդհանուր բնակչության թվաքանակի շուրջ 3,4%-ն է կազմում[6]:
Կալվինականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի ռեֆորմիստական եկեղեցին, որը ներկայացնում է կալվինականությունը, ունի մոտավորապես 13590 անդամ:
Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]
1908 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի՝ Ավստրո-Հունգարական կայսրությանը միացումից հետո՝ 1912 թվականին, իսլամը պաշտոնապես ճանաչվեց Ավստրիայի կողմից[21]:
Թուրքիայից և Բալկաններից դեպի Ավստրիա տեղի ունեցող միգրացիայի հետևանքով երկրում իսլամի հետևորդների թվաքանակը աստիճանաբար աճում է: 2001 թվականի վիճակագրական տվյալների համաձայն Ավստրիայում մուսուլմանների թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 4,2%-ը, իսկ 2010 թվականին այդ թիվն արդեն աճել էր՝ հասնելով 7%-ի[9][2]:
Բուդդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուդդայականությունն Ավստրիայում հանդիսանում է պաշտոնապես գրանցված կրոն, որին հետևում են հազարավոր մարդիկ: Չնայած որ բուդիստների թվաքանակը դեռևս քիչ է այլ կրոնների ներկայացուցիչների համեմատ (2001 թվականի տվյալներով՝ 10.402 մարդ)՝ բուդայականությունը լայն ճանաչում ունի Ավստրիայում: Երկրում բուդիստների մեծ մասը համարվում են Ավստրիայի քաղաքացիներ: Մի մասը Ավստրիա է եկել Չինաստանից և Վիետնամից:
Հինդուիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայում հինդուիզմը հանդիսանում է ազգային փոքրամասնության կրոն: Համաձայն 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ հինդուիզմի հետևորդների թիվը կազմել է 3629 մարդ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Kirchenaustritte gingen 2012 um elf Prozent zurück» [Leaving church increased by eleven percent in 2012]։ derStandard.at (գերմաներեն)։ 8 January 2013։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2013-ին
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 WZ-Recherche 2016. Published in article: "Staat und Religion". Wiener Zeitung, հունվար 2016.(գերմ.)
- ↑ 3,0 3,1 Ավստրիայի կաթլիկ եկեղեցու վիճակագրական տվյալներ 2016:(գերմ.)
- ↑ «Religion in Austria on CIA World Factbook»(անգլ.)
- ↑ Austrian Catholic Church Statistics 2016.(գերմ.)
- ↑ 6,0 6,1 «Zahlen und Fakten» [Numbers and Facts]։ Evangelical Church in Austria(գերմ.)
- ↑ Muslime in Österreich.(գերմ.)
- ↑ «How many Muslims live in Austria?»։ euro-islam.info։ 9 February 2010(անգլ.)
- ↑ 9,0 9,1 Mathias Vogl, Alexander Janda, eds. (2010)։ «Islam in Österreich» [Islam in Austria] (PDF)։ Österreichischer Integrationsfonds։ Արխիվացված է օրիգինալից 2014 թվականի մայիսի 4-ին(գերմ.)
- ↑ 10,0 10,1 Ավստիայի հայ առաքելական եկեղեցվու համայնք:(գերմ.)
- ↑ 11,0 11,1 Neue Leitung für armenisch-apostolische Kirche in Österreich.(գերմ.)
- ↑ 12,0 12,1 Հռիփսիմե եկեղեցի, Վիեննա:
- ↑ «Religion in Austria on CIA World Factbook»(անգլ.)
- ↑ 14,0 14,1 «Religion in Austria on Sacred Destinations»։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-23-ին(անգլ.)
- ↑ «Bevölkerung nach dem Religionsbekenntnis und Bundesländern 1951 bis 2001» [Population by religious denomination and Federal State from 1951 to 2001] (PDF) (գերմաներեն)։ Statistical Office of Austria։ 1 June 2007(գերմ.)
- ↑ «Katholische Kirche Österreich: Statistik» [Catholic Church Austria - Statistics]։ Katholisch.at(գերմ.)
- ↑ «Statistical Data 2001–2016»։ Evang.at։ 12 February 2016(գերմ.)
- ↑ Նշում՝ միայն ավետարանական լյութերականներ և ավետարանական բարեփոխիչներ
- ↑ 19,0 19,1 Lonnie Johnson 28.(անգլ.)
- ↑ 20,0 20,1 Brook-Shepherd 16.(անգլ.)
- ↑ 21,0 21,1 «Imperial Gazette −1912»։ IGGIO Islamische Glaubensgemeinschaft in Osterreich։ 2011։ Վերցված է 4 June 2014(գերմ.)
- ↑ Kirche in Österreich, Geschichte.(գերմ.)
- ↑ Annuario Pontificio, Libreria Editrice Vaticana, Città del Vaticano, 2003, ISBN 88-209-7422-3(իտալ.)
- ↑ Expulsion, Deportation and Murder – History of the Jews in Vienna.(անգլ.)
- ↑ Bukharian Jews find homes on Long Island, Bukharian Reviews, 16 September 2004.(անգլ.)
- ↑ «Religionsbekenntnis»։ AEIOU(անգլ.)
- ↑ Grundriss der Statistik. II. Gesellschaftsstatistik by Wilhelm Winkler, p. 36.(գերմ.)
- ↑ «Special Eurobarometer 73.1: Biotechnology Report» (PDF)։ European Commission։ October 2010։ էջ 383։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 15, 2010թ.-ին(անգլ.)
- ↑ Geschichte.(գերմ.)
- ↑ Archdiocese of Salzburg.(անգլ.)
- ↑ Diocese of Graz-Seckau.(անգլ.)
- ↑ Diocese of Gurk.(անգլ.)
- ↑ Diocese of Innsbruck.(անգլ.)
- ↑ Diocese of Feldkirch.(անգլ.)
- ↑ Archdiocese of Wien.(անգլ.)
- ↑ Diocese of Eisenstadt.(անգլ.)
- ↑ Diocese of Linz.(անգլ.)
- ↑ Diocese of Sankt Pölten.(անգլ.)
- ↑ Territorial Abbey of Wettingen-Mehrerau.(անգլ.)
- ↑ [http://www.gcatholic.org/dioceses/diocese/aust3.htm Military Ordinariate of Katholische Militärseelsorge Österreich.](գերմ.)
- ↑ Ordinariate of Austria, Faithful of Eastern Rites.(անգլ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կրոնն Ավստրիայում կատեգորիայում։ |