Կրոնն Ադրբեջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիբի Հեյբաթ մզկիթը Բաքվում

Կրոնն Ադրբեջանում գերազանցապես ներկայացված է շիա իսլամով։ Մուսուլման բնակչության հարաբերության վերաբերյալ կան տարբեր տվյալներ[1]․ այսպես, ԿՀՎ՝ 91.6%[2], Բերկլիի կենտրոն (2012)` 93.4%[1], Pew հետազոտությունների կենտրոն (2009)՝ 99.2%[3]

Գերակշում են Շիա ճյուղի հետևորդները (ըստ Բերքլիի կենտրոնի՝ 85% (2012))[1], մնացած 15%-ը[1] դավանում են սուննի ճյուղին, տարբերությունները ավանդաբար կտրուկ չեն եղել[2][4]։ Շիաների մեծ մասը պատկանում է Շիա իսլամի Ջաֆարիական մազհաբ կրոնաիրավագիտական դպրոցին։ Խորհրդային աթեիստական քաղաքականության տասնամյակների ազդեցության հետևանքով՝ կրոնական պատկանելությունը Ադրբեջանում բառական է և մուսուլմանական ինքնությունը ավելի շատ հիմնված է մշակութային, էթնիկական քան կրոնական գործոններով։ Ավանդաբար Բաքվի և Լենքորանի հարևան գյուղերը համարվում են շիաիզմի պատվար։ Լեզգիաբնակ որոշ հյուսիսային շրջաններում սուննի իսլամը գերիշխող կրոն է։ Բնակչության մնացած մասը պատկանում են այլ հավատքների կամ ոչ կրոնական են, չնայած նրանք պաշտոնապես ներկայացված չեն[2]։

Ադրբեջանը աշխարհիկ պետություն է․ ըստ Սահմանադրության 48-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք կարող է ազատ երկրպագել, ընտրել հավատք, կամ չընտրել ոչ մեկը, և արտահայտել իր տեսակետը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Berkley Center for Religion Peace and World Affairs». Georgetown University. July 2012. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 «The World Factbook». CIA. 2015 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  3. MAPPING THE GLOBAL MUSLIM POPULATION Արխիվացված 2011-05-19 Wayback Machine| PEW FORUM| October 2009
  4. Administrative Department of the President of the Republic of Azerbaijan - Presidential Library - Religion

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]