Կրոնիդ Օբոյշիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրոնիդ Օբոյշիկով
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1920(1920-04-10)
ԾննդավայրՏացինսկայա, Ռոստովի մարզ
Մահացել էսեպտեմբերի 14, 2011(2011-09-14) (91 տարեկան)
Մահվան վայրԿրասնոդար, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Russian Soviet Federative Socialist Republic (1954–1991).svg ՌԽՖՍՀ, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, մանկագիր և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Q4377147?
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կրոնիդ Օբոյշիկով (ռուս.՝ Крони́д Алекса́ндрович Обо́йщиков, ապրիլի 10, 1920(1920-04-10), Տացինսկայա, Ռոստովի մարզ - սեպտեմբերի 14, 2011(2011-09-14), Կրասնոդար, Ռուսաստան), խորհրդային, ռուս բանաստեղծ և լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դոնի մարզի (այժմ Ռոստովի մարզ) Դոնի առաջին շրջանի Տացինսկայա ստանիցայում, գյուղացիական ընտանիքում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Օբլիվսկայա, ապա Կուբան` Բրյուխովեցկայա ստանիցա, Կրոպոտկին, Արմավիր, Նովոռոսիյսկ։

Եղել է կադրային սպա։ Ավարտել է Կրասնոդարի ռազմական ավիացիայի լետնաբների և նավարկողների դպրոցը[1], ծառայել է ռմբակոծիչների ավիացիոն գնդում, իսկ ռազմաօդային ուժերում` 1939 թվականից։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել է հարավ-արևմտյան ճակատում (1941 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր), ավելի ուշ` 1942 թվականից` Հյուսիսային նավատորմի ավիացիայի կազմում։ Պաշտպանում էր դաշնակիցների շարասյուները։

Հյուսիսային նավատորմի ռազմաօդային ուժերի թիվ 38 հրամանով` 31.10.1944 թվական, ԶՈՒ Ռազմաօդային ուժերի 2-րդ ԱՊՍ-ի 1-ին ավիացիոն ջոկատի լեյտենանտ Կ. Օբոյշիկովտ պարգևատրվել է 2-րդ աստիճանի «Հայրենական պատերազմի» շքանշանով` 34 հաջող թռիչքների, 11 ինքնաթիռ անձամբ թռցնելու և 6-11 ինքնաթիռների խումբն իր հետևից տանելու համար[2]։

1960 թվականին դարձել է պահեստազորային։

Հրատարակել է բանաստեղծական քսանհինգ ժողովածու, երկու օպերետների և բազմաթիվ երգերի լիբրետոյի հեղինակ է։ Գրել է նաև երեխաների համար։ Կրասնոդարի երկրամասից Խորհրդային Միության հերոսների կենսագրությունների չորս ժողովածուների և Կուբանի հերոսներին նվիրված եռահատոր բանաստեղծական ժողովածուի կազմողն ու հեղինակը[3][4]։

ԽՍՀՄ գրողների միության անդամ (1992 թվականից՝ Ռուսաստանի գրողների միություն), ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1992 թվականից՝ Ռուսաստանի ժուռնալիստների միություն)[5][6][7][8]։

Մրցանակներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի երկու շքանշան, II աստիճան (31.10.1944[2] 6.04.1985[9]):
  • Կարմիր աստղի շքանշան
  • Մեդալներ
  • Կրասնոդարի պատվավոր քաղաքացի (2005)
  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ
  • Կուբանի վաստակավոր նկարիչ (1955)
  • Խորհրդային ​​Միության հերոսների Կրասնոդարի տարածաշրջանային ասոցիացիայի պատվավոր անդամ[10]
  • Նիկոլայ Օստրովսկու անվան գրական մրցանակ (1985)
  • Կրասնոդարի երկրամասի վարչակազմի` Ե. Ստեֆանովի անվան մրցանակ (2001)[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Военные училища СССР 1941-45 гг. // Солдат.ру»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-21-ին։ Վերցված է 2017-01-14 
  2. 2,0 2,1 «Память народа :: Документ о награде :: Обойщиков Кронид Александрович, Орден Отечественной войны II степени»։ pamyat-naroda.ru։ Վերցված է 2018-05-07 
  3. «Кронид Александрович Обойщиков в каталоге «Библус».»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2010-09-20 
  4. Придиус П. Е. Русская Америка // Просто русские… — Краснодар: Периодика Кубани, 2002. — С. 345—346. — 432 с. — 1000 экз. — ISBN 5-331-00013-4
  5. Огрызко В. В. Русские писатели. Современная эпоха. — М.: Литературная Россия, 2004. — 552 с. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2010-09-24 
  6. Из автобиографии.(չաշխատող հղում)
  7. Калюжная Е. В. Поэт и гражданин. Archived 2013-05-05 at the Wayback Machine.
  8. Жуган Н. П.. К. А. Обойщиков — Виражи судьбы генерала. Биографический очерк. — Краснодар: «Раритеты Кубани», 2007.
  9. «Запись о награждении»։ ОБД «Подвиг Народа»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-14 
  10. «Решение городской Думы Краснодара от 02 сентября 2005 года № 72 п.2 о присвоении звания «Почётный гражданин города Краснодара».»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-20-ին։ Վերցված է 2010-09-20 
  11. «О премии Краснодарского края имени Е. Ф. Степановой // Сайт министерства культуры Краснодарского края.»։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-21-ին։ Վերցված է 2013-05-15