Կրոնը Մոլդովայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդորո-Տիրոնական վանքը Քիշնևում

Գործող կանոնադրության համաձայն Մոլդովան աշխարհիկ պետություն է[1]։ Երկրի Սահմանադրությունը ապահովում է կրոնի և մտքի ազատություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բութուչան գյուղի մոտ գտնվող վանք

Հիպողիտոսի և Եվսեբիոս Կեսարացու տեղեկության համաձայն, Դանուբի և Սև ծովի միջև ընկած տարածքը, որտեղ այդ ժամանակ բնակվում էին դակերը, գեթերը, սարմատները և կարպերը, քրիստոնեությունը բերվել է սուրբ Անդրեյ Առաջին առաքյալը։ 106 թվականին Դակիան գրավել էին հռոմեացիները և դարձրել հռոմեական գավառ։ Դրանից հետո քրիստոնեությունը սկսեց արագ տարածվել Դանուբից հյուսիս։ Գրավոր և հնագիտական հուշարձանները վկայում են հալածանքների մասին, որոնք համբերում էին այդ տարածաշրջանի քրիստոնյաները։ Առանձնահատուկ պատմական վկայություն կարելի է համարել քրիստոնեության առկայությունը տրոյական գաղութացման ժամանակ․ Փոքր Ասիայից քրիստոնյա գաղութաբնակների մեծ մասին տեղահանել են Դակիա՝ Բալկանյան թերակղզուց՝ Մակեդոնիայից, Թրակիայից, Իլլիրիայից և Մյոզիայից։

Ի տարբերություն մնացած ժողովուրդների մոլդովացիններին չի եղել սեփական մասսայակն կնքում։ Քրիստոնեության տարածումը ընթանում էր քայլ առ քայլ։

4-րդ դարում կարպատո-դանուբյան տարածքներում արդեն գոյություն ուներ եկեղեցային կազմակերպություն։ Ըստ Ֆիլոստրոգիի վկայության՝ Առաջին Տիեզերական Ժողովի ժամանակ մասնակցել է Թեոֆիլ եպիսկոպոսը, որի իշխանությունները ենթարկվում էին "Գեթական երկրի" քրիստոնյաները։ Երկրորդ, երրորդ և չորրորդ տիեզերական ժողովներին ներկա էին եպիսկոպոսների Թոմայից (այժմ ՝ Կոնստանցա

Մինչև 5-րդ դարը Դակիան պատկանում էր Սիրմիումական արքեպիսկոպոսարանին, որը ենթարկվում էր Հռոմին։ 5-րդ դարում գունների կողմից Սիրմիումի ջախջախումից հետո Դակիան անցել է Սոլունսական արքեպիսկոպոսարանը, որը ենթարկվում էր կամ Հռոմին կամ էլ Կոստունդնապոլսին։ 8-րդ դարում Լևոն Իսավրյանը վերջնականապես Դակիային ենթարկեց Կոստանդնուպոլսի պատրիարքության կանոնական իշխանությունը։

Պետականության կայացումը ձգձգվեց Մոլդովական ցեղերի տարբեր թյուրքական պետություններին (գունններ, ավարներ, բուլղարներ, Ոսկե հորդա) ենթարկվելու պատճառով։ 1359 թվականին Մոլդովան իրեն անկախ իշխանություն է հռչակել զորավար Բոգդանի գլխավորությամբ։

Ընթացիկ իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդովայում ամենատարածված կրոնը ուղղափառությունն է, որն, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի 2000 թվականի տվյալներով[2], դավանում են բնակչության 98%-ը։ Մոլդովայի տարածքում գործում են երկու զուգահեռներ՝ Ռումինիայի եկեղեցու Բեսարաբական մետրոպոլիտենը և Մոլդավո-Քիշնևի մետրոպոլիտենը, որը պատկանում է Մոսկվայի պատրիարքությանն։ Սոցիալական հարցումների համաձայն, երկրի բնակչության 86 %-ը պատկանում է Մոլդովական Ուղղափառ եկեղեցուն, 11 %՝ Բեսարաբական մետրոպոլիտենին[3]։ 2008 թվականի Եհովայի վկաների համաշխարհային հաշվետվության համաձայն, Մոլդովայի տարածքում գործում են 236 հավաքույթներ, որոնք միավորում են այդ կազմակերպության մոտ 20 հազար մարդ[4]։ Հրեական համայնքը բաղկացած է 31,3 հազար մարդուց, որից 20 հազարը ապրում են Քիշնևում։ Մուսուլմանների թիվը տատանվում է 3-ից 15 հազարի միջև։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով աթեիստները կազմում են բնակչության 0,4 %-ը (մոտ 12 հազար մարդ)։ 33 հազար մարդ իրենց դասել են անհավատների շարքում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Конституция Молдавии на сайте Министерства юстиции
  2. People // Moldova Արխիվացված 2015-11-25 Wayback Machine CIA Factbook
  3. «Социологический опрос Гэллапа, 2011» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Jahovah's Witnesses Interactive Map». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  5. Религиозный состав населения Молдовы

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Крылов А. Б. Религиозная ситуация и этнополитические факторы в Республике Молдове // Молдавия. Современные тенденции развития. — Российская политическая энциклопедия, 2004. — С. 317—334. — ISBN 5-8243-0631-1(չաշխատող հղում)
  2. Стати В. Свет истины православной // Независимая Молдова. — 14 марта 2003. Архивировано из первоисточника 28 Սեպտեմբերի 2007.
  3. Гоберман Д. Н. Поклонные кресты Молдовы = Troiţele Moldoveneşti. — Искусство России, 2004.
  4. Kahl Т.; Lozovanu D. Ethnic Consciousness in the Republic of Moldova. — Bortntraeger, 2010. — ISBN 978-3-443-28529-6
  5. Православие в Молдавии: власть, церковь, верующие. 1940—1991: Собрание документов: В 4 т. / Отв. ред., сост. и авт. предисл. В. Пасат. — М.: РОССПЭН, 2009—2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]