Կրոնը Իտալիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ըստ Eurobarometer2005 թվականի հարցման տվյալների, Իտալիայի բնակչության 74 %-ը հավատում է Աստծուն[1]:

Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական դավանանքների շարքում ամենախոշորներն են՝

  1. Հռոմի կաթոլիկ եկեղեցին,
  2. Իտալիայում Աստծո ասամբլեան,
  3. Ուղղափառությունը,
  4. Իտալիայում ավետարանչական եկեղեցիների ֆեդերացիան,
    1. Ուոլթենսսը,
    2. Լյութերականությունը,
    3. Բապտիստները,
    4. Հիսունականները
    5. Յոթերորդ օրվա ադվենտիստը[2]:

Կաթոլիկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի մարտի 31-ի տվյալներով[2] Հռոմի կաթոլիկ եկեղեցու ծխերի թիվը կազմում է 57 610 000-55 752 000 մարդ (Իտալիայի բնակչության մոտ 96,77 %-ը): Նրանցից ակտիվ են 33-38 %-ը, իսկ կաթոլիկների 10 % մասնակցում են եկեղեցական ծառայության:

Իտալիայի տարածքում գոյություն ունի 228 թեմ և 25.682 հռոմեակաթոլիկական եկեղեցու ծխականներ:

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եհովայի վկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի տվյալներով Իտալիայում հաշվվում է մոտ 430.890 Եհովայի վկա, նրանցից 237 738 քարոզիչներ են[2]: Նրանք միավորված են 3.120 միավորներում:

Աստվածաշնչի հետազոտողների մեծամասնությունը Իտալիայում երկպառատկությունից հետո անցել են Ռութերֆորդի կողմը: 1925 թվականին Իտալիայում եղել է Ռուտերֆորդի 150 հետևորդ: Իտալիայում առաջին կոնգրեսը կայացել է 1925 թվականին, Պիներոլոյում:

Աստվածաշնչի հետազոտողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում Աստվածաշնչի առաջին հետազոտողները հայտնվել են 1903 թվականին: Աստվածաշնչի հետազոտողների առաջին ժողովը կայացել է 1908 թվականին, Պիներոլոյում:

Այժմ Իտալիայում հաշվվում է Աստվածաշնչի հետազոտողների մի քանի եկեղեցի՝ Chiesa del Regno di Dio, La Chiesa Cristiana Millenarista, La Dawn Bible Students Association[3]:

Բուդդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում գոյություն ունի բուդդայականության երեք դպրոց.

  • Թխերավադա
  • Մախայանա
  • Վաջրայանա

Միասին նրանք կազմում են Իտալական Բուդդայական միաբանությունը (Unione Buddhista Italiana, UBI, ԻԲՄ): ԻԲՄ-ն հիմնադրվել է 1985 թվականին Միլանում: Սակայն Իտալիայի կառավարությունը երկար ժամանակ այս միությանը լուրջ չէր վերաբերվում: Ճանաչում այն ստացել է միայն 1991 թվականին: Նույն ժամանակ ստեղծվել է «Սոկա Հաքքայ» համալսարանը (Istituto Italiano Buddista: SGI-Italia), որը ներկայացնում էր իրենից Նիթիրեն Բուդդիզմ: Համալսարանը հիմնադրվել է 1988 թվականին, իսկ ճանաչվել է պետության կողմից միայն 2000 թվականին: Unione Buddhista Italiana տվյալներով Իտալիայում կա մոտ 60000 բուդդիստ (բնակչության մոտ 0.1%), նրանցից 10000-ը գաղթականներ են:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Introvigne M., Zoccatelli P. Enciclopedia delle religioni in Italia. Torino: Elledici, 2013. 1240 p.
  • Obadia Lionel, Il buddhismo in occidente, Bologna, Il Mulino, 2009. ISBN 88-15128-66-2
  • Maria Vighi (a cura di) Le religioni nel mondo, Istituto Geografico De Agostini, Novara 2006