Կրոմիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրոմիլա, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթում, համանուն քաղաքից մոտ 8 կմ հարավ-արևելք։ 1914 թ-ին ուներ 38 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Սբ. Սարգիս) և քառամյա վարժարան։ Կրոմիլայի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 697