Կրոաջինգոլոնգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կրոաջինգոլոնգ Croajingolong National Park | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | Ավստրալիա |
Կոորդինատներ | 37°37′00″ հվ. լ. 149°28′00″ ավ. ե.HGЯO |
Տարածք | 875 կմ² |
Հիմնադրված է | 1979 |
Կայք | parkweb.vic.gov.au/1park_display.cfm?park=99 |
Croajingolong National Park Վիքիպահեստում |
Կրոաջինգոլոնգ (անգլ.՝ Croajingolong National Park), ազգային պարկ Ավստրալիայի հարավ-արևելքում՝ Վիկտորիա նահանգում։
1977 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Մարդ և բնություն» նախագծի շրջանակներում ստեղծվում է այս ազգային պարկը՝ նախկին Նադգի արգելոցի տեղում (անգլ.՝ Nadgee Nature Reserve)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկը գտնվում է Ավստրալիայի Վիկտորիա նահանգում։
Նրա կազմում են մտնում արևադարձային կլիմայական անտառներ, ջրային ռեսուրսներ և գրանիտե գագաթներ։ Կրոաջինգոլոնգ ազգային պարկիի տարածքը կազմում է մոտ 875 քառակուսի կիլոմետր։
Նա ներառում է նաև նախկին Նադգի արգելոցը և ընդհանուր կազմում է 1010 քառակուսի կիլոմետր տարածք։ Ազգային պարկը գտնվում է Մելբուրն քաղաքից դեպի արևելք 450 կմ հեռավորության վրա և 500 կմ դեպի հարավ Սիդնեյ քաղաքից։
Արգելոցային այս տարածքի ամենամոտ բնակավայրը Մալլակուտա քաղաքն է։ Անձրևներից հետո քաղաքի բոլոր ճանապարհները դառնում են անանցանելի։ Գտնվում է ծովի մակարդակից 472 մետր բարձրության վրա։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոաջինգոլոնգ ազգային պարկը իր կենսաբազմազանությամբ նման է Հարավային Աֆրիկայի բնական միջավայրին։ Այգում աճում են մոտ 1000 տեսակի բույսեր, որոնցից 90-ը էնդեմիկ են Ավստրալիայի համար։
Ազգային պարկում բնակվում են մոտ 52 տեսակի կաթնասուններ և 26 տեսակի սողուններ։ Հատկապես մեծ է առնետների և մարկամնկերի թիվը։ Այստեղ են հանգրվանում նաև շատ բնադրող թռչուններ։
Այգում տարածված են նաև մոտ 300 տարբեր տեսակի թռչուններ։ Թռչուններից ընդամենը 40-ն են չչվող, իսկ մյուսները տարվա ընթացքում տեղաշարժվում են։ Սողունները տարածված են չորային տարածքներում, իսկ ճահիճներում՝ երկկենցաղները։
Այգու անտառներում տարածված են նաև 6 տեսակի բվեր։ Նրանց շարքում կան նաև հազվագյուտ հանդիպող ցամաքային թութակը (Pezoporus wallicus)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Croajingolong National Park page Արխիվացված 2015-12-22 Wayback Machine, at Parks Victoria
- Wilderness Coast Walk
- Hand made artist's book of etchings inspired by a bushwalk in Croajingolong National Park. Book created by Sandi Rigby and copy no.5 held by the Australian Library of Art, State Library of Queensland
- Croajingolong featured in the song Croa-jingo-long by Harold Williams (as Geoffrey Spencer) in 1923.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոաջինգոլոնգ» հոդվածին։ |
|