Կրկնակոշիկներ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրկնակոշիկներ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1926

«Կրկնակոշիկներ» (ռուս.՝ Калоши), ռուս խորհրդային գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի պատմվածքը՝ գրված 1926 թվականին[1]:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրկնակոշիկներ» պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել 1926 թվականի մայիսի 5-ին «Գյուղացիական երիտասարդության հանդեսում» (ռուս.՝ «Журнале крестьянской молодёжи») (թիվ 9) և ընդգրկվել է «Լազուր տափաստան» ժողովածուում (1926)[1]։ Կնոջն ուղղված 1926 թվականի ապրիլի 1-ի նամակում Միխայիլ Շոլոխովը գրում է. «Այսօր լրացավ ուղիղ մեկ շաբաթը, երբ մենք հեռացանք տանից <...> «Կրկնակոշիկները» կտեղավորեմ „Ж[урнал] К[рестьянской] М[олодёжи]“-ում»[2]։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գլխավոր հերոսը Սյոմկան է, Սյոմկայի մայրը՝ Ստեպանովնան։ Սյոմկան սիրահարված է Մարինկային։ Գրիշկան, որին անվանում են «Մոկրոուսիյ», ստանիցայի տղա է, ով գալիս է ստանիցայում կազմակերպվող խաղ ու պարի հավաքույթներին նոր կրկնակոշիկներով, ինչի համար էլ Մարինկային շատ է դուր գալիս։ Անանուն անձնավորություն վաճառականը Սյոմկայից ցուլ է գնում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն ավարտվում է այսպես. «Խռխռալով մայրը ընկավ ծնկների վրա, բռնեց Սյոմկայի ոտքերը և բարձր ձայնով ողբալով ալեհեր գլուխը խփում էր հատակին <...> Սյոմկան, ոտքերը քաշելով, գնում էր դեպի դուռը, իսկ նա ծնկների վրա սողալով գնում էր նրա ետևից, ներս սեղմելով հագուստի բացվածքից դուրս ընկած չորացած, կապտած կրծքերը, խեղդվելով լաց էր լինում, և արցունքները հոսում էին Սյոմկայի կրկնակոշիկների վրա»։ Պատմվածքի այսպիսի ավարտի կապակցությամբ Ս. Գ. Սեմյոնովան գրել է. «Այո, այդպիսի չքավորությունը և ցավը, ծայրաստիճան գրգռվածությունը, մոր այդպիսի մահացու վրդովմունքը, կարելի է համարել յուրահատուկ սպանություն և ողբերգություն, որը կախված է այս պարզ միամիտ խուտորային սիրո սյուժեի վրա»[3]։ Վ. Մ. Լիտվինովը այս պատմվածքը համարում էր «անկեղծորեն թույլ», բայց նա նաև նշում էր, որ Միխայիլ Շոլոխովի թերությունները «ոչ թե բոլոր նորեկ գրողների թերությունների նման են, այլ դա առաքինություն է, որն առկա է հազարից միայն մեկի մոտ»[4]։ Կարևորելով Միխայիլ Շոլոխովի պատմվածքը՝ Գ. Ս. Երմոլաևը գրել է, որ այն «Քաղաքականությունից դուրս է, կենտրոնացած է զուտ մարդկային խնդիրների վրա, և նրա կերպարները գործում են իրենց սրտի կանչով կամ ֆիզիկական դրդապատճառներով»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. - М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. - С. 292-293. - 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
  2. Шолохов М. М. Об отце: Очерки-воспоминания разных лет. М., 2004. С. 91, 92.
  3. Мир прозы Михаила Шолохова. от поэтики к миропониманию. М., 2005. С.44.
  4. Шолоховские уроки. Над страницами «Донских рассказов» // Новый мир. 1984. № 5. С. 237.
  5. Михаил Шолохов и его творчество. СПб., 2000. С. 348.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 292—293. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]