Կրկնակի գրանցման եղանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաշվապահական հաշիվներում տնտեսական գործառնությունների հետևանքով առաջացած փոփոխությունները գրանցվում են կրկնակի գրանցման եղանակով, այսինքն՝ գործառնության գումարը միաժամանակ գրանցվում է 2 տարբեր հաշիվներում։ Հաշիվներում գրանցումներ կատարելու այս եղանակը յուրահատուկ է միայն հաշվապահական հաշվառմանը։ Կրկնակի գրանցման եղանակը հնարավորություն է ստեղծում ստուգելու կատարված գրանցումների ճշտությունը և ապահովում է գործառնությունների փոխադարձ կապի արտացոլումը։ Կրկնակի գրանցման եղանակի էությունը և նշանակությունը

Դիտարկված բոլոր օրինակներում յուրաքանչյուր գործառնության գումար միաժամանակ գրանցվում է 2 հաշիվներում, ընդ որում մի հաշվի դեբետում, մյուսի՝ կրեդիտում։ Հաշիվների միջև առաջացած այդպիսի կապը կոչվում է հաշիվների թղթակցություն, իսկ հաշիվները՝ թղթակցող հաշիվներ։ Տնտեսական գործառնության դեբետագրվող և կրեդիտագրվող հաշիվների և գումարի նշումը անվանում ենք հաշվապահական ձևակերպում։ Կատարված գործառնության գումարը մի հաշվի դեբետում և մյուս հաշվի կրեդիտում գրանցելը ոչ թե պատահական է, այլ օրինաչափություն։ Դա հետևանք է այն բանի, որ ակտիվները հաշվեկշռում արտացոլվում են երկակի ձևով՝ըստ կազմի և տեղաբաշխման և ըստ գոյացման աղբյուրների և նշանակման, ինչպես նաև ըստ հաշիվներում գրանցումներ կատարելու սահմանված կանոններով։ Հաշիվներում գրանցումներ կատարելու այս կարգը կոչվում է կրկնակի գրանցման եղանակ, որը կարևոր նշանակություն ունի տնտեսական գործառնությունները ընթացիկ հաշվառման մեջ արտացոլելու համար։ Կրկնակի գրանցման եղանակը ունի 2 կարևոր նշանակություն՝

  • Ճանաչողական
  • Ստուգողական

Առաջինը այն է, որ ծանոթանալով համապատասխան հաշիվներում կատարված գրանցումներին, կարողանում ենք կռահել, թե ինչ գործարք է կատարվել։ Ստուգողական նշանակությանը կանդրադառնանք շրջանառության տեղեկագիրն ուսումնասիրելիս։ Կրկնակի գրանցման եղանակը հաշվապահական հաշվառման մեջ օգտագործվում է 500 տարուց ավելի և հանդիսանում է հաշվապահական հաշվառման մեթոդի կարևորագույն տարրերից մեկը։