Կրկնազոլ քարադր
| Կրկնազոլ քարադր | ||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||
| Charadrius bicinctus | ||||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||||
|
|
Կրկնազոլ քարադր[1] (լատիներեն՝ Charadrius bicinctus) քարադրների ընտանիքին պատկանող նուրբ թռչուն։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանց մարմնի երկարությունը հասնում է մինչև 18-21 սմ-ի։ Քաշը մոտ 70 գրամ։ Հասուն թռչունների մեջքը զուգավորման շրջանում սպիտակ է և մուգ մոխրագույն-շագանակագույն շերտով, հստակ նկատելի շագանակագույն կրծքով, ինչպես նաև պարանոցի տակ գտնվող բարակ սև շերտով։ Փոքր թռչուններին պակասում են այդ շերտերը, և հաճախ մարմնի վերին մասը ունի շագանակագույն բծեր և ավելի քիչ սպիտակ մասեր։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տեսակը տարածված է Նոր Զելանդիայի հարավային կղզում և հյուսիսում ՝ հազվադեպ։ Նրանց մի մասը չվող թռչուններ են, բնադրում են Նոր Զելանդիայում և Չաթամի կղզեխմբում, իսկ ձմռանը Ավստրալիայում, Նոր Կալեդոնիայում, Վանուատուում և Ֆիջիում, նրանցից հազվադեպները մնում են Նոր Զելանդիայում։ Օքլանդյան կղզիների այդ թռչունների ենթաբազմությունը կարգավորվում է, իսկ որոշ թռչուններ իրենց տարածքներից տեղափոխվում են ափ։ Նրանց տեսակները ապրում են լողափերում, մարգագետիններում և բաց լանդշաֆտներում։
Բուծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրում են օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, բնում սովորաբար լինում է 2-ից 4 ձու։ Այսպիսով, դրանք բնադրում են են գետերի և մանրախիճ քարերի մեջ, որոնք կազմում են շատ պարզ բնի հիմնական մասը։ Մինչ ձագերի դուրս գալը տևում է 25 օր։ Մայրը թողնում է բույնը ծնվելուց 26 օր անց։
Ենթատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է երկու ենթատեսակ Նոր Զելանդիայում և Չաթամի կղզեխմբի՝ Charadrius bicinctus bicinctus, և Օքլանդիայի կղզիներում՝ Charadrius bicinctus exilis:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 80. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stephen Marchant (Hrsg.), P. J. Higgins (Hrsg.) Handbook of Australian, New Zealand and Antarctic Birds: Volume 2: Raptors to Lapwings. Oxford University Press 1994. ISBN 978-0-19-553069-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Double-banded Plover Արխիվացված 2019-11-17 Wayback Machine
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրկնազոլ քարադր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրկնազոլ քարադր» հոդվածին։ |
| ||||||
