Jump to content

Կրկես (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրկես
տեսակգեղանկար
նկարիչԺորժ Սյորա[1]
տարի1891
բարձրություն1850 միլիմետր
լայնություն1520 միլիմետր
ուղղություննեոիմպրեսիոնիզմ և պուանտիլիզմ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան[1] և John Quinn Art Collection?
սեփականատերJohn Quinn?[2]
Ծանոթագրություններ
 The Circus (Seurat painting) Վիքիպահեստում

«Կրկես», Ժորժ Պիեռ Սյորայի կտավը՝ նկարված նեոիմպրեսիոնիստական ոճով։ Նկարչի վերջին աշխատանքն է, որը մնացել է անավարտ նրա մահվան պահին՝ 1891 թվականի մարտին[4]։ Մինչև հիմա պահվում է Փարիզում՝ Օրսեի թանգարանում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը Սյորայի երրորդ մեծ աշխատանքն է տպավորիչ ներկայացումների թեմայով՝ «Շքերթ» (1887-1888) և «Կանկան» (1889-1890) աշխատանքներից հետո։ Նկարում պատկերված է կրկեսային դերասանուհին, որը կանգնած թռչկոտում էր ձիու վրա՝ Փարիզյան Ֆերնանդո կրկեսում, որը 1890 թվականին վերանվանվել է Մեդրանո՝ հռչակավոր ծաղրածուի պատվին[4]։ Կրկեսը, որը գտնվում է Մուչենիկ փողոցի անկյունում (Rue des Martyrs) և Ռոշեշուարի բուլվարում, Սյորայի արվեստանոցից ոչ հեռու, մեծ համբավ էր ստացել փարիզցիների կողմից և դրոշմվել էր այնպիսի նկարիչների նկարներում, ինչպիսիք են ՌենուարըԱկրոբատ Ֆերնանդո կրկեսում»), ԴեգանՄիսս Լալան Ֆերնանդո կրկեսում») և Տուլուզ-ԼոտրեկըՁիավարուհին Ֆերնանդո կրկեսում»)։

Ինչպես անցած բոլոր աշխատանքերում, Սյորան կտավում համադրում էր գեղարվեստական ստեղագործությունը և գիտական մոտեցումը[5]։ Մինչ այն նկարելը, նա մի քանի նախապատրաստական էսքիզներ է արել, կենտրոնանալով դինամիկ գծերի զարգացման և գույնի սահմանափակ օգտագործման վրա։ Աշխատանքի ընթացքում Սյորան առաջնորդվել է հայտնի խմբագիր և գրադարանավար Շարլ Անրիի տեսություններով, գծերի և գույների զգացմունքային և խորհրդանշական նշանակությունով, ինչպես նաև քիմիկոս Միշել Էժեն Շևրոի աշխատանքով և ֆիզիկոս Օգդեն Ռուդի հավելյալ գույներով։ Աշխատանքի ընթացքին արձագանքում են ճապոնացի փորագրողները և գծագրության աշխատող Շերե Ժյուլը, որը բացահայտեց Սյորայի ազդեցությունը։

Նկարը կատարվել է պուանտալիզմական ոճով, որը թույլ է տալիս նկարչին հասնել օպտիկական պատրանքի և բազմերանգ ներկերի խարնուրդների քսելու հաշվին ընկալել գույները։ Աշխատանքում գերակշռում է սպիտակ և երեք հիմնական գույներ, մեծ մասամբ կարմիր և դեղին՝ կապույտի երանգներով։ Կտավի եզրերի երկայնքով պատկերված է պինդ ծավալուն մուգ կապույտ շրջանակ։

Նկարի կոմպոզիցիան բաժանված է երկու մասի․ ներքևի աջ կաղմում պատկերված են կրկեսային դերասանները, այն պատկերված է կորերի և ալիքաձև գծերի գերակշռությամբ, որոնք ստեղծում են շարժման զգացողություն, վերևի ձախակողմյան հատվածում ուղիղ շարքով պատկերված է հանդիսատեսը, բաժանված սոցիալական կարգերի, առաջին շարքում էլեգանտ հագնված բարձր հասարակությունից (գլխարկով տղամարդը՝ Շառլ Անգրանը Սյորայի ընկերն ու գործընկերն է) մինչև պատշգամբի հասարակ մարդիկ։

Տարածության զգացումը ստեղծում է սպիտակ ծաղրածու, մեջքով կանգնած առաջնային պլանում և շրջված դեպի սրահի հանդիսատեսը։ Կրկեսաբեմի հրահանգչի աջ կողմում պատկերված են ակրոբատիկա ցուցադրող երկու ծաղրածուներ։

Անավարտ «Կրկես»-ը առաջին անգամ ցուցադրվել է 1891 թվականի մարտին՝ անկախների սալոնում[4]։ Սյորան աշխատել էր նկարի վրա մինչև վերջին օրը․ տեղ-տեղ կար չլցված հիմք և կապույտ գծերի ցանց, Սյորային անհրաժեշտ էր մշակել կոմպոզիցիան․ Առաջին քննադատները դժգոհում էին կերպարների կոշտությունից և նմանեցնում էն ավտոմատոնների։ Ավելի ուշ դա անվանվեց կուբիզմի կռահում։

Ցուցահանդեսի ավարտից հետո կտավը վերադարձրին Սյորայի մայրիկին, այնուհետև կտավը թողեցին Մաջենտ բուլվարոի այն տանը, որտեղ մահացել էր նկարիչը։ Մոտ 1900 թվականին կտավը գնեց Պոլ Սինյակը, նրանից կտավը գնեց ամերիկացի կոլեկցիոներ Ջոն Կուիննը, ով 1927 թվականին կտավը նվիրաբերեց Լուվրին։ «Կրկես»-ը ցուցադրվել է նաև Լյուքսեմբուրգի թանգարանում, Ժամանակակից արվեստի պետական թանգարանում, Ժյո-դե-Պոմի ազգային պատկերասրահում, իսկ 1977 թվականին և մինչ օրս կտավը գտնվում է Օրսեի թանգարանում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/223060
  2. https://www.musee-orsay.fr/fr/oeuvres/le-cirque-542
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 JocondeLab — 2014.
  4. 4,0 4,1 4,2 Article Seurat, in Encyclopædia Universalis (2004).
  5. «Fiche de l'œuvre sur le catalogue en ligne du Musée d'Orsay». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  6. Notice détaillée de l’œuvre sur le catalogue en ligne du Musée d’Orsay

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Страница картины на сайте музея Орсе

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրկես (նկար)» հոդվածին։