Կրկես (Բաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Կրկես
The.circus.bath.arp.jpg
Տեսակ եկամտաբեր տուն
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
Տեղագրություն Bath and North East Somerset և Բաթ[1]
Հասցե BA1 2
Հիմնադրված է 1768
Ժառանգության կարգավիճակ Grade I listed building
Կոորդինատներ: 51°23′9.60000010001″ հս․ լ. 2°21′50.4000001″ ամ. ե. / 51.3860000000277779° հս․. լ. 2.364000000028° ավ. ե. / 51.3860000000277779; 2.364000000028

Կրկես (անգլ.՝ Circus), գիորգինյան ճարտարապետության օրինակ Անգլիայի Բաթ քաղաքում, շինարարությունը տևել է 1754-1768 թվականներին։ Անվանումը եկել է լատիներեն circus բառից, որը նշանակում է օղակ, օվալ, շրջան։ Բաժանված է հավասար երկարություն ունեցող երեք մասերի: Այն շրջանաձև տարածք է՝ շրջապատված մեծ տներով։ Կորացած սեգմենտներից յուրաքանչյուրը նայում է երեք մուտքերից մեկին այնպես, որ ներս մտնողի առաջ բացվում է նույն տեսարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկեսը, որ մի ժամանակ կոչվել է Թագավորի Կրկես, նախագծվել է ճարտարապեռ Ջոն Վուդ Ավագի կողմից, թեև նա այդպես էլ չի տեսել, թե ինչպես է իրականություն դարձել իր ծրագիրը, քանի որ նա մահացել է ավելի վաղ, մինչ կտեղադրվեր առաջին քարը: Վուդը, համոզվելով, որ Բաթը եղել է Մեծ Բրիտանիայում դրուիդների կատարած գործողությունների կենտրոնը, ուսումնասիրել է Սթոունհենջը և օգտագործել նույն չափերը (318 ոտնաչափ) Կրկեսի տրամագծի համար[2]:

Նրա որդին՝ Ջոն Վուդ Կրտսերը, շաունակել և ավարտին է հասցրել հոր նախագիծը: Հարավարևմտյան հատվածի համար առաջին վարձակալումն արվել է 1755-67 թվականներին, հարավարևելյան հատվածինը՝ 1762-66 թվականներին, իսկ հյուսիսային հատվածինը՝ 1764-66 թվականներին:

Ջոն Վուդ Ավագի մտահղացումն էր քաղաքի համար վերստեղծել Պալադական ճարտարապետության դասական մի կառույց։ Մյուս նախագծերը ընդգրկում էին Թագուհու հրապարակը և Ֆորումը (որը երբեք էլ չկառուցվեց) մոտ: Կրկեսը Վուդի կարիերայի գագաթնակետն է և համարվում է նրա գլուխգործոցը[3]։

Օգտագործվում են երեք դասական օրդերներ՝ (հունական դորիական, հռոմեական/կոմպոզիտ և կորնթական) կառույցի ճակատային հատվածում: Կառույցը ձևավորված է Դորիական անտաբլեմենտի եզրազարդերի հաջորդական տրիգլիֆներով և 525 պատկերազարդ խորհրադանիշներով՝ ներառյալ օձերի, ծովային, արվեստը և գիտությունը ներկայացնող, նաև մասոնական խորհրդանիշները։ Եզրապատը զարդարված է ֆլերոններով։ Վերևից նայելիս Կրկեսը Թագուհու հրապարակի և հարակից Գեյ սթրիթի հետ միասին ունի է բանալու ձև, որը մասոնական խորհրդանշան է և նման է Վուդի կառույցներից շատերի զարդարանքին[4]։

Կենտրոնական տարածքի գետինը պատված է քարե սալիկներով: Այնտեղ տեղակայված է ջրամբար, որը ջուր է մատակարարում տներին։ 1800 թվականին Կրկեսի բնակիչները ցանկապատում են կենտրոնական մասը՝ այնտեղ պարտեզ ստեղծելու նպատակով։ Հիմա կենտրոնական տարածքը խոտածածկ է և պատված սոսիներով։ 1758-1774թթ. ընթացքում Թոմաս Գեյնսբորոն Կրկեսի 17 համարի սենյակն օգտագործել է որպես նկարչական ստուդիա[5]: 1942թ․ ապրիլի 25-26-ին Baedeker Blitz-ի դեպի Անգլիա արշավանքներից մեկին հաջորդեց Արքայական օդային ուժերի արշավանքը Լյուբեկի վրա, ռումբն ընկել է Կրկեսի վրա՝ քանդելով մի-քանի տներ։ Դրանք հետագայում վերակառուցվել են նախնական ոճով։

Ճարտարապետ-պատմաբան Դեն Քրիքշենքն ընտրել է Կրկեսը 2006 թվականին BBC հեռուստատեսային վավերագրական ֆիլմում Բրիտանիայի հինգ լավագույն կառույցներից մեկը ներկայացնելու համար[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. Conway, Hazel, Roenisch, Rowan (2006)։ Understanding Architecture: An Introduction to Architecture and Architectural History։ էջ 35 
  3. Gadd, David, Georgian Summer, Countryside Books, updated edition 1987.
  4. Thomas Ceri։ «The Royal Crescent in Bath»։ Pictures of England։ Վերցված է 10 June 2012 
  5. Greenwood Charles (1977)։ Famous houses of the West Country։ Bath: Kingsmead Press։ էջեր 74–76։ ISBN 978-0-901571-87-8 
  6. Cruickshank Dan։ «Britain's Best Buildings»։ BBC Four։ Վերցված է June 3, 2008 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]