Կրիտինիա
| Գյուղ | ||
|---|---|---|
| Կրիտինիա | ||
հուն․՝ Κρητηνία
| ||
Ամրոցի ավերակներ | ||
| 36°12′0″N 27°51′0″E / 36.20000°N 27.85000°E | ||
| Երկիր | ||
| Պերիֆերիա | Հարավային Եգեյան կղզիներ | |
| Նոմոս | Հռոդոս | |
| Համայնք | Attavyros municipal unit?, Rodos Municipality? և Commune of Kritinia? | |
| ԲԾՄ | 242 մ | |
| Խոսվող լեզուներ | Հունարեն | |
| Բնակչություն | ▼347 մարդ (2021) | |
| Ազգային կազմ | Հույներ | |
| Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| Պաշտոնական կայք | kritinia.gr | |
|
| ||
Կրիտինիա (հուն․՝ Κρητηνία ), գյուղ Հունաստանի ծայր արևելքում՝ Հարավային Եգեյան կղզիների կազմի մեջ մտնող Հռոդոս կղզու վրա։
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Կրիտինիա գյուղի բնակչությունը կազմում է 503 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը երբեմն կոչվում է նաև Նոր Կրետե, քանի որ այն հիմնադրվել է Կրետե կղզու գաղթականների կողմից, ովքեր հեռացել են հայրենի կղզուց թուրքական տիրապետության շրջանում[1]։ Բյուզանդական կայսրության գերիշխանության տարիներին նստավայրը տեղափոխվել է լեռնային շրջաններ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
1658 թվականին Վենետիկի հանրապետության դուքս Ֆրանցիսկո Մորոսինին փորձել է գրավել Հռոդոս կղզին և ռազմախուժել է Կրիտինիա, սակայն վեետիկյան բանակը պարտություն է կրել։
Կրիտինիայի գլխավոր պաշտպանական ամրությունը համարվում է Կաստելլոս (հուն․՝ Κάστελλος ) ամրոցը, որը կառուցվել է 1472 թվականին՝ գյուղի բնակիչներին օսմանյան հարձակումներից պաշտպանելու համար։ Մինչև Դոդեկանեսյան կղզիների ազատագրումը գյուղը կոչվել է Կաստելլոս, ինչը նշանակում է ամրոց[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտինիան գտնվում է Հռոդոս կղզու արևմտյան ափին։ Այն տեղակայված է կղզու կենտրոնական քաղաքից՝ Հռոդոսից 51 կմ հեռավորության վրա, ընդ որում հեռավորությունը Կրիտինիայից Հռոդոսի միջազգային օդանավակայան կազմում է 35 կմ։
Կրիտինիա բնակավայրի ափերը ողողում են Եգեյան ծովի ջրերը։ Կրիտինիան ունի լողափ և փոքր նավահանգիստ, որն իրականացնում է լաստանավային ծառայություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պատմական տեղեկատվություն Կրիտինիայի մասին». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Կրիտինիա» հոդվածը rhodos-travel.com կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիտինիա» հոդվածին։ |
|
