Կրիվոշտայի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիվոշտայի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ

Կրիվոշտայի փողոց (ռուս.՝ Улица Кривошты), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է Յալթայի պարտիզանական ջոկատի հրամանատար, «Կարմիր դրոշի» շքանշանակիր Նիկոլայ Պետրովիչ Կրիվոշտայի (1917 կամ 1916-1942) պատվին։ Սկիզբ է առնում Սպենդիարյան փողոցից և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու հետ հատումով։ Երկարությունը 860 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Կրիվոշտայի փողոցը սկսվում է Սպենդիարյան փողոցից և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 55 շինություն։ Երկարությունը 860 մետր է։

Կրիվոշտայի փողոցի փոստային դասիչն է՝ 298612։

Փողոցն անվանվել է Յալթայի պարտիզանական ջոկատի հրամանատար Նիկոլայ Պետրովիչ Կրիվոշտայի (1917 կամ 1916-1942) պատվին։ Նրա հրամանատարությամբ և անձնական մասնակցությամբ ջոկատն իրականացրել է 26 մարտական գործողություն, որոնց ընթացքում ոչնչացվել են բեռներով և զինամթերքով 18 ավտոմեքենա, 221 ֆաշիստ։ Կրիվոշտան ցուցաբերել է արիություն և խիզախություն, ինչի համար պարգևատրվել է «Կարմիր դրոշ» շքանշանով[2]։ Զոհվել է 1942 թվականի օգոստոսի 25-ին Բասման լեռան ստորոտում, երբ նրա ջոկատը դարանակալվել է։ Նիկոլայ Պետրովիչ Կրիվոշտայի գերեզմանը գտնվում է Կերմեն բացատում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Кривошта Николай Петрович».
  3. «Могила Н. П. Кривошты».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]