Կրիվան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կրիվան | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Սլովակիա |
Վարչատարածքային միավոր | Վիսոկե Տատրի |
Լեռնաշղթա | Տատրաներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2494 մետր |
Պահպանման տարածք | Tatra National Park? |
Նյութ | Գրանոդիորիտ |
Կրիվան (սլովակ.՝ Kriváň, լեհ.՝ Krywań), Բարձր Տատրաների բարձունքներից մեկը Սլովակիայում, բարձրությունը՝ 2494 մ ծովի բարձրությունից, Տրի Ստուդնիչկի ավանից ՝ 1353 մ։
Արևելքից Կրիվանը սահմանափակվում է Վաժեցկայա հովտով, որի ավարտին տեղակայված է Կրիվանի կանաչ պլեսո լիճը։ Նրանից սկիզբ է առնում Սպիտակ Վագը՝ Վագ գետի ակունքներից մեկը, ամենաերկարը Սլովակիայի տերիտորիայում (406 կմ)։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիվանը պատկանում է հեշտ հասանելի գագաթներին։ Սովորաբար գագաթ բարձրանում են Շտրբսկե-Պլեսո լճի կողմից, ինչը զբոսաշրջիկներից չի պահանջում հատուկ պատրաստվածություն։ Ավելի բարդ վերելքից առաջ այն տեղից, որտեղ զբոսաշրջային ուղին սկսվում է Տրի Ստրուդնիչկայի տատրական ավտոմայրուղուց, կարելի է դադար անել Յամսկոյե պլեսո լճի ափին (1 447 մ)։
Նվաճման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ Կրիվան առաջինը բարձրացել են 1722 թվականին Ի. Ա. Չիրբեշը և նրա ընկերները, սակայն մինչ նրանց բարձունքը անկասկած նվաճել են գանձեր և արկածներ որոնողները կամ պարզապես հետաքրքրասերները։ Հայտնի մարդկանցից գագաթի վրա եղել են Ռ. Տաուսոնը, Բելսազար Ակեն և Գ. Վալենբերգը։
Տատրանի գագաթի վերելքի մասին առաջին նկարագիրը տվել է Դանիել Շպեերը (1636—1707) Վրոցլավից. XVII դարում նա սովորել է Կեժմարոկի լիցեյում։ Համակուրսեցիների և դասավանդողի հետ, որը դարձավ նրանց ուղեկցողը (և առաջին ուղեկցողը Տատրի պատմության մեջ), նա ուղևորվեց դեպի եռօրյա արշավ։ Բելովոդյան հովտից խումբը բարձրացավ ինչ-որ տատրանյան բարձունք՝ մոտիկ Լոմնիցկի-Շտիտ սարին։ Այդ ժամանակ Սպիշկի բնակիչները անվանեցին Լոմնիցկի-Շտիտը «Դեդկա», իսկ Կեժմարսկի Շտիտը «Մատկա» կամ «Բաբիչկա»։ Այն, որ խումբը բարձրացել է ոչ թե Լոմնիցկի-Շտիտ, այլ ամենայն հավանականությամբ Կեժմարսկի-Շտիտ, պարզ է դառնում Շպեերի «Դեդկայի» տեսքի նկարագրությունից։ Լեռը բարձրանալու առաջին կոնկրետ նկարագիրը, արդեն հայտնի Սլավկովսկի-Շտիտ անունով, պատկանում է բողոքական քահանա Յուրայա Բուխգոլցա-ավագի գրչին (1643—1725) Վելկա-Լոմնիցա ավանից։ Կրիվանի վերելքի ժամանակ լեռնագնացների համար ամենադժվարը Ռամենո Կրիվանյա նախալեռն էր (2395 մ), որն իրենից ներկայացնում է ելուստ Կրիվանի և Կրատկայի միջև։
Կրիվանը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիվանը համարվում է սլովակյան ազգային բարձունք, այս երկրի խորհրդանիշ։ Սլովակները այն գնահատում են այնպես, ինչպես հույները Օլիմպոսը կամ չեխերը Ռժիպը։ Շատ հանրաճանաչ են ամենամյա ազգային վերելքները Կրիվան։ Առաջին այդպիսի արշավը կազմակերպվել է 1841 թվականին մի խումբ սլովակների կողմից՝ հավաքված հայրենասեր, հասարակական գործիչ Լյուդովիտ Շտուրի շուրջը։ Օգոստոսի 16-ի արշավին մասնակցեցին Լյուդովիտ Շտուրը, Միխալ Գոջան, Յանկո Կրալը, Գաշպար Ֆեյերպատակի-Բելոպոտոցկին և այլք։
Կրիվան լեռը հիշատակված է Ն. Վ. Գոգոլի «Սարսափելի վրեժ» վեպում։
Լեգենդ Կրիվան լեռան ծագման մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծելով աշխարհը՝ Աստված կանչում է ամենաճարպիկ Հրեշտակին և ուղարկում երկիր, որպեսզի նա այնտեղ նետի բնության գեղեցկություններ։ Հրեշտակը թռչելով ողջ աշխարհով կատարում է հանձնարարությունը և վերջապես հայնվում է տատրանյան հսկաների մոտ։ Բայց սխալ հաշվարկելով բարձրությունը դիպչում է գագաթներից մեկին։ Պարկը, որը լցված էր գեղեցկություններով, պատռվում է, և նրանից թափվում են հրաշալի լեռնային ակունքներ, լճեր, մարգագետիններ և անտառներ։ Լեռներով փախչում են եղջերուներ, քարայծներ, արջամկներ, արջեր այլ կենդանիներ։ Իսկ լեռան գագաթն այդպես էլ մնում է կախարդող ծուռ…
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիվան» հոդվածին։ |
|