Կրիստո դե Լա Լագունա եկեղեցի
Կրիստո դե Լա Լագունա եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Catholic pilgrimage church? |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Սան Կրիստոբալ դե լա Լագունա |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of San Cristóbal de La Laguna? |
Հիմնական ամսաթվերը | 1580 |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ |
Հիմնադրված | 1580 |
Real Santuario del Santísimo Cristo Վիքիպահեստում | |
cristodelalaguna.com/index.php(իսպ.) |
Կրիստո դե Լա Լագունա կամ Թագավորական տաճար Կրիստո դե Լա Լագունա (իսպ.՝ Real Santuario de Santísimo Cristo de La Laguna), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Սան Կրիստոբալ դե Լա Լագունա քաղաքում, Տեներիֆե կղզու վրա, Կանարյան կղզիներ, Իսպանիայում։ Եկեղեցին հանդիսանում է կաթոլիկ ուխտագնացության կարևոր վայրերից մեկը, որը գտնվում է Կանարյան կղզիախմբում։ Տաճարում գտնվում է հրաշագործ համարվող Կրիստո դե Լա Լագունայի խաչը, որը համարվում է Լա Լագունա քաղաքի խորհրդանիշը և հարգված Կանարյան կղզիներում բնակվող կաթոլիկների շրջանում։ Եկեղեցին համարվում է Ֆրանցիսկանյան Սան Միգել դե լաս Վիկտորիաս վանքի բաղկացուցիչ մասը, որը ընդգրկված է տեղային նշանակության մշակութային֊ճարտարապետական հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին սկսել է կառուցվել որպես Ֆրանցիսկանյան վանքի մաս, 1506 թվականի փետրվար֊մարտ ամիսներին Ալոնսո Ֆեռնանդես դե Լուգոյի հրամանով։ Այն բանից հետո, երբ 1520 թվականին վանքում տեղադրեցին Կրիստո դե Լա Լագունայի խաչը, այն դարձավ ուխտագնացության կենտրոն։ Կրիստո դե Լա Լագունայի խաչը ներկա ժամանակներում գտնվում է գլխավոր զոհասենյակում․ բերվել է Ֆլանդրիայից և զարդարված է 16-րդ դարի ոսկյա և արծաթյա քանդակներով։
Սկզբնական եկեղեցին ուներ 3 նավ և մի քանի կողմնային մատուռներ, բայց 1810 թվականի նոյեմբերի 28֊ ի գիշերվա հրդեհից հետո, տաճարը վերակառուցվել է։ Ներկա ժամանակներում եկեղեցին ունի 1 նավ։ 1906 թվականի դեկտեմբերի 19֊ին իսպանացի թագավոր Ալֆոնսո XIII իր դեպի կղզի այցի ժամանակ տաճարին շնորհեց թագավորական տիտղոսը[1][2]։
Սուրբ աթոռը Կրիստո դե Լա Լագունա տաճար իրականացրած ուխտագնացության ժամանակ շնորհեց թողության գիր (Հռոմի պապի կողմից տրվող) Հռոմի Լատերական Բազիլիկ կատարված հավասարազոր այցի ժամանակ[3]։
2014 թվականից տաճարում է գտնվում Թուրինյան սավանի ճշգրիտ կրկնօրինակը, որը Իսպանիայում[4] գտնվող 2 ճշգրիտ կրկնօրինակներից մեկն է։ Համարվում է,որ այս կրկնությունը իրական Սավանի ամենաճշգրիտ կրկնօրինակն է աշխարհում[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տաճարի ներքին հարդարանք
-
Գլխավոր բեմ
-
Թուրինյան սավանի կրկնօրինակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Programa de actos 2007 Cristo de La Laguna (իսպ.)
- ↑ Cristo de La Laguna. Página Web de su Hermandad Արխիվացված 2007-08-23 Wayback Machine (իսպ.)
- ↑ Estatutos Oficiales de la Esclavitud del Santísimo Cristo de La Laguna (իսպ.)
- ↑ «La Iglesia del Cristo de La Laguna albergará una copia de la Sábana Santa». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ De Turín al Cristo lagunero