Կրիստինա Պիմենովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրիստինա Պիմենովա
ռուս.՝ Кристина Руслановна Пименова
20170315 003801 Kristina Pimenova 576x768.jpg
Ծնվել էդեկտեմբերի 27, 2005(2005-12-27)[1] (13 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և rhythmic gymnast
Ծնողներհայր՝ Ruslan Pimenov?
Կայքlamodels.com/KristinaPimenova
Kristina Pimenova Վիքիպահեստում

Կրիստինա Ռուսլանովնա Պիմենովա (ռուս.՝ Кристина Руслановна Пименова, դեկտեմբերի 27, 2005(2005-12-27)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս մոդել[2][3][4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիստինա Պիմենովնան ծնվել է 2005 թվականի դեկտեմբերի 27-ին, Մոսկվայում[5]: Մինչև մեկ տարեկանը ապրել է Ֆրանսիայում, ապա ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա[6]: Իր մոդելային կարիերան սկսել է 2009 թվականի նոյեմբերից: Կրիստինայի հայրը՝ Ռուսլան Պիմենովը ֆուտբոլիստ է, խաղացել է Դինամո, Լոկոմոտիվ և այլ ակումբներում, ինչպես նաև խաղացել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում: Մայրը՝ Գլիկերիա Պիմենովան տնային տնտեսուհի է[7][8][9]: Նրա ավագ քույր Նատալիան սովորում է Մեծ Բրիտանիայում:

Կրիստինան համարվում է Ռուսաստանի ամենահայտնի և ամենապահանջված երեխա մոդելներից մեկը[10]: Մոդելային կարիերան սկսել է այն բանից հետո, երբ նրա մայրը նրա հետ անցկացրել էր ֆոտոսեսիա և նկարները ուղարկել «President Kids» մոդելային ընկերություն[11]:Նա համագործակցում է այնպիսի հայտնի ապրանքանիշների հետ, ինչպիսիք են՝ Prada, Burberry, Silvian Heach, Armani: Նկարահանվել է ավելի քան 20 գովազդային հոլովակնեում: Բացի ռուսերենից, խոսում է նաև իտալերեն: Զբաղվում է գեղարվեստական գիմնաստիկայով (մարզիչը Օլգա Կապրանովան է): Իր հասակակիցների շրջանում մրցույթներում եղել է ոսկե մեդալակիր[12][13]: Ռուսաստանում Ferrero ընկերության դեմքն է[8][14]: 2011 թվականի արդյունքերում ուկրաինական Google-ում Կրիստինան հայտնվել է 3-րդ հորիզոնականում՝ ամենափնտրված անձանց շարքում[15]: Մասնակցել է «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1» ֆիլմի լսումներին, բայց նրա վատ անգլերենի պատճառով դերը տվել են ամերիկացի մոդել Մաքենզի Ֆոյին[16]:

2014 թվականի վերջում անցկացված հարցումների արդյունքում Կրիստինան ճանաչվել է, որպես աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ[17][18]:

ԶԼՄ-ներում չեն դադարում բանավեճերը, որ նրա ծնողները արհեստականորեն ստեղծում են աղջկա չափազանց սեքսուալ կերպարը, որը համապատասխան չէ նրա տարիքին[19][20][21][22]: Մոդելի մայրը ժխտում է նման կարծրատիպերը[23]:

10 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆԿալիֆորնիա նահանգ և պայմանագիր է կնքել LA Models մոդելային գործակալության հետ[24]: Կրիստինա Պիմենովնան այժմ համարվում է աշխարհի ամենագեղեցիկ երեխաներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.mk.ru/social/2014/11/27/samaya-krasivaya-devochka-mira-khodit-v-obychnuyu-moskovskuyu-shkolu.html
  2. englishrussia.com — Little Russian Model(անգլ.)
  3. 俄罗斯萌娃小模特 天真可爱气质脱俗(չին.)
  4. Tribune de L'Humanosphère. 24 November 2011. Kristina Pimenova: Une princesse d’une beauté quasi surréaliste!(ֆր.)
  5. Светлана Самоделова (2014-11-27)։ «Второклассница мировой красоты. Самая красивая девочка мира ходит в обычную московскую школу»։ Московский комсомолец 
  6. www.fashiontime.ru Самые юные топ-модели в истории. 5 Января 2012 Юлия Лаваренко
  7. Doll-Faced Four-Year-Old Russian Model Melts Hearts, Saves World By Chinami Nagasu, en.rocketnews24.com, Japan(անգլ.)
  8. 8,0 8,1 Кристина Пименова - маленькая модель
  9. Kristina Pimenova is only 4 years old but she is already a very well known girl in the fashion industry.(անգլ.)
  10. Кристина Пименова - модель, фото — Знаменитости и мода
  11. deeep.me Кристина Пименова. Девочка-модель
  12. Кристина Пименова — самая востребованная девочка-модель | Информационно-развлекательный портал 24TV.BY
  13. Kristina Pimenova, la șase ani, cel mai tânăr model din lume – VIDEO dcnews.ro(ռում.)
  14. .mixnews.lv — Лолиты на подиуме: самые юные модели мира. Кристина Пименова
  15. Итоги года: Чмерковский и Денисова стали лидерами поисковых запросов в Google / Музыка / Сити-гайд Gloss.ua. Афиша: кино, музыка, рестораны, клубы, театры, выставки
  16. Renesmee Carlie Cullen at www.fanpop.com(անգլ.)
  17. Владислав Усачёв (2014-11-28)։ «Девятилетняя дочь Руслана Пименова признана самой красивой в мире девочкой»։ Советский спорт 
  18. Ксения Шипилова (2014-12-03)։ «Кристина Пименова была признана самой красивой девочкой-моделью»։ FashionTime 
  19. Toyin Owoseje (2014-11-28)։ «Kristina Pimenova: Is 'Most Beautiful Girl in the World' Paedophile Bait?»։ International Business Times ]
  20. Annabel Fenwick Elliott (2014-11-27)։ «Too young to be a supermodel? Meet nine-year-old Kristina Pimenova, the controversial child fashion star dubbed 'the most beautiful girl in the world'»։ Daily Mail 
  21. Meg Wagner (2014-11-28)։ «'She hasn't even hit puberty': Russian 9-year-old dubbed 'world's most beautiful girl' too young to be a supermodel, critics say»։ New York Daily News 
  22. Лиза Звонова (2014-11-27)։ «9-летнюю российскую модель обвиняют в чрезмерной сексуальности»։ woman.ru 
  23. Настя Волчек (2014-12-05)։ «Мама 9-летней русской модели: «Только педофилы могли увидеть в ней сексуальность!»»։ woman.ru 
  24. «Самая красивая девочка мира» в 10 лет стала моделью

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]