Կրիստինա Խոյնովսկայա Լիսկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրիստինա Խոյնովսկայա Լիսկևիչ
Krystyna Chojnowska-Liskiewicz i SY Mazurek.JPG
Ծնվել էհուլիսի 15, 1936(1936-07-15)[1] (83 տարեկան)
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
ԿրթությունGdańsk University of Technology?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
Պարգևներ և
մրցանակներ
Medal for exceptional sports achievements?

Կրիստինա Խոյնովսկայա Լիսկևիչ (լեհ.՝ Krystyna Chojnowska-Liskiewicz; հուլիսի 15, 1936(1936-07-15)[1], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ առագաստանավորդուհի և ճարտարագետ-նավաշինարար։ Առաջին կինն է, որ առագաստանավով, միայնակ կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն[2][3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիստինա Խոյնովսկայան ծնվել է 1936 թվականին Վարշավայում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվել է Լեհաստանի հյուսիս՝ Օստրուդա։ 1953 թվականից ապրել է Գդանսկում։ Սովորել է Գդանսկի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ ավարտելուց հետո նախագծող է աշխատել Գդանսկի նավաշինարանում։ Այնտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ[6]։

16 տարեկանից սկսել է զբաղվել առագաստային սպորտով։ 1960 թվականին դարձել է ղեկապետ, իսկ 1966 թվականին կապիտան և ստացել է առագաստանավ վարելու արտոնագիր։ Որպես կապիտան՝ Կրիստինան կատարել է 21 օվկիանոսային և ծովային ճանապարհորդություն, որոնցից երեքը եղել է զուտ կանացի անձնակազմով։ Մի քանի ճանապարհորդություն կատարել է ամուսնու հետ, որը նույնպես զբաղվել է առագաստային սպորտով։

Կրիստինա Խոյնովսկայա Լիսկևիչը հայտնի է, որպես առաջին կին, որ առագաստանով միայնակ պտտվել է աշխարհի շուրջը։ Ճանապարհորդությունը սկսել է «Mazurek» առագաստանավով 1976 թվականի փետրվարի 28-ին Լաս Պալմաս դե Գրան Կանարիա քաղաքից։ Անցնելով Բարբադոսի Բրիջթաունով, Բալբոայով, Տանոխայեով և Թահիտիով նա հասել է Սիդնեյ և առագաստանավը կանգնեցրել վերանորոգման[7]։ Ճանապահորդությունը շարունակելուց հետո Կրիստինան լուրջ հիվանդացել է։ Նրան Պորտլենդ Ռոուդսից օդանավով տեղափոխել են Կերնս։ Բոլոր դեպքերում նա շարունակել է ճանապարհորդությունը և 1977 թվականի դեկտեմբերի 2-ին հասել է Մոզամբիկի նեղուց։ Արդյունքում՝ 401 օրվա ընթացքում անցել է 31,166 ծովային մղոն և 1978 թվականի ապրիլի 21-ին հասել է ճամփորդության վերջնակետին։ Նրա նվաճումը գրանցվել է Գինեսսի ռեկորդների գրքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Polnische Entdecker, Herausgeber: Polnisches Ministerium für Auswärtige Angelegenheiten, ISBN 83-89175-51-7, Seite 55 ff.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]