Կրիստիան Սարնեցկի
Կրիստիան Սարնեցկի հունգ.՝ Krisztián Sárneczky | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1974 (49 տարեկան) Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | աստղագետ և ուսուցիչ |
Ալմա մատեր | Բուդապեշտի համալսարան (2002)[1] |
Տիրապետում է լեզուներին | հունգարերեն |
Կայք | titan.physx.u-szeged.hu/~sky/ |
Krisztián Sárneczky Վիքիպահեստում |
Կրիստիան Սարնեցկի (հունգ.՝ Krisztián Sárneczky, նոյեմբերի 6, 1974, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի աշխարհագրության ուսուցիչ, աստղագետ և աստերոիդների ու գերնորերի հայտնաբերող, աշխատում է Բուդապեշտի Կոնկոլի աստղադիտարանում։ Նա հանդիսանում է «Հունգարական աստղագիտական միության» խորհրդի անդամ[2], ինչպես նաև Փոփոխական աստղերի դիտարկողների ամերիկյան միության անդամ, և ներգրավված է «Հունգարական աստղագիտական ձեռնարկի» խմբագրական աշխատանքներում[3][4]։
1990 թվականին նա միացել է «Հունգարական աստղագիտական միությանը» և դարձավ Գիսաստղերի բաժնի համակարգող։ 1994 թվականին դարձավ կազմակերպության ղեկավարող կոմիտեի անդամ և 1996 թվականին նշանակվեց կոմիտեի քարտուղար։ Կրիստիան Սարնեցկին հրապարակել է մի քանի հոդվածներ և հայտնաբերել է բազնմաթիվ աստերոիդներ։
Մասնագիտական գործուներություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների Կրիստիան Սարնեցկին 2000-ից 2012 թվականներին հայտնաբերել է 373 աստերոիդներ[5]։ Զբաղվել է գիսաստղերի և աստերոիդների աստղաչափությամբ, գերնորերի լուսանկարմամբ[3]։ Սարնեցկին նաև հայտնաբերել է հինգ գերնոր աստղեր, ներառյալ 2011ba և 2011ab Անոնիմ աստղերը[4][6]։
Աշխատած վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սայդինգ Սփրինգի աստղադիտարան, Ավստրալիա (հյուրնկալված աստղագետ, 2007),
- Հունգարական աստղագիտական միության Պոլարիս աստղադիտարան, Բուդապեշտ, (2006 - մինչ այժմ)
- Բախա աստղադիտարան (հյուրնկալված աստղագետ, 2005)
- Գերմանա-իսպանական աստղագիտական կենտրոն Կալար Ալտո աստղադիտարանում (հյուրնկալված աստղագետ, 2000 և 2001 թվականներին)
- Հունգարական գիտությունների ակադեմիայի Կոնկոլի աստղադիտարանի Պիսկեշետո կայան, Հունգարիա (հյուրնկալված աստղագետ, սկսած 1997 թվականից)
- Սզեգադի աստղադիտարան (սկսած 1996 թվականից)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էոտվոսի կրթաթոշակ (2007)
- Երիտասարդ գիտանականների ազգային կոնֆերանս, առաջին մրցանակ (2001)
- Երիտասարդ գիտանականների ազգային կոնֆերանս, երկրորդ մրցանակ (1999)
- Երիտասարդ գիտանականների կոնֆերանս Սզեգրադում, առաջին մրցանակ (1998 և 2000)
- 2017 թվականին (10258) Սարնեցկի աստերոիդը անվանվել է նրա պատվին[4]։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sváb-hegyi kisbolygók, (Márta Sragner Keszthelyiné) Az égbolt mindenkié. Budapest: Introducing the Hungarian Astronomical Association, 2005, 963-218-243-X
- Sárneczky K., Szabó Gy., Kiss L.L.: 1999, CCD observations of 11 faint asteroids, Astronomy and Astrophysics Supplement Series, 137., 363,
- List of publications by Krisztián Sárneczky from 1999 to 2007
- List of publications by Krisztián Sárneczky from 2005 to 2013, Csillagászati hírportál
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://titan.physx.u-szeged.hu/~sky/curri.html
- ↑ Introducing the Hungarian Astronomical Association Արխիվացված 2010-10-20 Wayback Machine
- ↑ 3,0 3,1 «Curriculum vitae Krisztián Sárneczky». University of Szeged – Institute of Physics. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «10258 Sarneczky (1940 AB)». Minor Planet Center. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2018 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Supernova catalog». University of Szeged – Institute of Physics. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sárneczky Krisztián amateur astronomer webpage
- Asteroid hunter from Piszkéstető
- Comet Hale-Bopp finally goes dormant as it passes Neptune
- Krisztián Sárneczky
- JATE asteroid survey - numbered minor planets
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիստիան Սարնեցկի» հոդվածին։ |