Jump to content

Կրիպտոկենդանաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրիպտոկենդանաբանությունը (կրիպտոզոոլոգիա) կեղծ գիտություն է և ենթամշակույթ, որը որոնում և ուսումնասիրում է անհայտ,առասպելական կամ անհետացած կենդանիների, որոնց ներկայիս գոյությունը վիճարկվում է, կամ հաստատված չէ[1], հատկապես նրանց, որոնք հայտնի են բանագիտության մեջ, ինչպիսիք են Բիգֆութը, Լոխ Նեսսի հրեշը, Յետին, կամ չուպակաբրան: Կրիպտոզաբանները այս սուբյեկտներին անվանում են կրիպտիդներ (հուն․՝ κρυπτός` գաղտնի, թաքնված)։ Այս տերմինըառաջին անգամ հայտնվել է բանահյուսության մեջ: Կրիպտոզաբանությունը իրական գիտական աշխարհի կողմից համարվում է կեղծ գիտություն, քանի որ այն չի հետևում գիտական մեթոդին։ Հետևաբար, այն չի համարվում ոչ՝ կենդանաբանության, ոչ՝ բանագիտության ճյուղ: Այն հիմնադրվել է 1950-ականներին՝ կենդանաբաններ Բեռնարդ Հյուվելմանսի և Իվան Տ. Սանդերսոնի կողմից:

Կադր Պատերսոն-Գիմլին (1967) կարճամետրաժ ֆիլմից, որի ռեժիսորները պնդում էին, թե նկարահանել են Բիգֆութին,Հյուսիսային Կալիֆորնիայում: Բիգֆութը կրիպտոզաբանության ուսումնասիրած հայտնի կենդանինեից է:

Գիտնականները նշում են, որ կրիպտոզաբանները և նրանց հետևորդները մերժում են հիմնական գիտական մոտեցումները և հաճախ թշնամանք են արտահայտում քննադատական գիտության նկատմամբ: Կրիպտոզոոլոգներին (ներառյալ կրիպտոզբանության ասոցիացիայի անդամներին և երիտասարդ երկրի կրեացիոնիզմի տեսության հետևորդներին) և նրանց ազդեցությունն ուսումնասիրող գիտնականները զուգահեռներ են տանում կրիպտոզաբանության և այլ կեղծ գիտությունների մեջ, ինչպիսիք են ուրույագիտությունը և ուֆոլոգիան, և ընդգծում են կրիպտոզաբանների պնդումների ոչ քննադատական բնույթը մեդիա հարթակներում:

Տերմինաբանություն, պատմություն և մոտեցման ձև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ոլորտ՝ կրիպտոզաբանությունը ծագում է բելգիացի կենդանաբան Բեռնարդ Հյուվելմանսի և շոտլանդացի կենդանաբան Իվան Տ. Սանդերսոնի աշխատություններից: Հատկանշական է, որ Հյուվելմանսը հրատարակել է «Անհայտ կենդանիների հետքերով» (ֆրանս. Sur la piste des bêtes ignorées,1955), որը կրիպտոզաբանների կարևորագույն աշխատանքն է համարվում, որին հաջորդել են բազմաթիվ այլ նմանատիպ աշխատանքներ։ Բացի այդ, Սանդերսոնը հրատարակել է մի շարք գրքեր, որոնք նպաստել են կրիպտոզաբանության զարգացմանը[2][3]։ Ինքը՝ Հյուվելմանսը, կրիպտոզաբանության սկիզբը համարում է Էնթոնի Կորնելիս Օուդեմանսի աշխատությունները, որտեղ նկարագրվում էր տեսություն ծովային օձերի և փոկի մի մեծ, անհայտ տեսակի մասին[4]:

Կրիպտոզոոլոգիա թարգմանաբար նշանակում է «թաքնված կենդանիների ուսումնասիրություն» (հուն․՝ κρυπτός (kryptós)` գաղտնի, թաքնված; հուն․՝ ζῷον (zōion)` կենդանի և հուն․՝ λόγος (logos)` գիտելիք, ուսումնասիրություն)։ Տերմինը առաջացել է 1959 թվականին, կամ ավելի վաղ։ Հյուվելմանսը կրիպտզաբանություն տերմինի ստեղծումը վերագրում է Սանդերսոնին[5][6]: Կրիպտոզ տերմինը առաջադրվել է 1983 թվականին, կրիպտոզանաբան Ջեյ Ուոլի կողմից, Կրիպտոզաբանության միջազգային ասոցիացիայի տեղեկագրի ամառային համարում[7]։ Ուոլը Առաջարկում էր հորինել նոր տերմիններ՝ փոխարինելու սենսացիոն և հաճախ մոլորեցնող տերմինները, ինչպիսին է «հրեշը»: Կրիպտոզը, կամ կրիպտիդը կենդանի էակ է, որն ունի թաքնված կամ անհայտ լինելու հատկանիշ։ Հենց այդ արարածներն են, որ կրիպտոզոլոգիական հետազոտության առարկա են (կամ կարող են դառնալ)[8]։

Օքսֆորդի անգլերեն բառարանը սահմանում է «cryptid» գոյականը որպես «կենդանի, որի գոյությունը կամ գոյատևումը մինչ օրս վիճարկվում է կամ հիմնավորված չէ»[9]: Չնայած նրան, որ կրիպտիդ տերմինը օգտագործվում է կրիպտոզաբանների մեծ մասի կողմից, այն չի օգտագործվում ակադեմիական կենդանաբանների շրջանակներում[10]: Բակալավրի ուսանողների համար հրատարակված դասագրքում ակադեմիկոսներ Քալեբ Վ. Լաքը և Ժակ Ռուսոն նշում են, որ այդ սահմանումը ընդամենը հին հավատքի կեղծ գիտական ընդլայնումն է և ուղղակի հին առասպելական անունների տեղ ավելի «գիտական» տերմինի օգտագործում[11]։

Անանուն էսքիզ Ա. Հրանտի կողմից, Ռուպերտ Թոմաս Գուլդի Լոխ Նեսի հրեշի մասին գրքից (1934): Ինչպես բիգֆութը, այնպես էլ Լոխ Նեսի հրեշը պատմականորեն զգալի հետաքրքրություն են առաջացրել կրիպտոզաբանների մոտ:
կադր անօդաչու թռչող սարքի 5 րոպեանոց նկարահանումից, որտեղ իբր երևում է, թե ինչպես է Ամերիկայի Լոխ Նես նահանգի լճում հրեշը լողում նավակի հետևից։ Կադրերը «Լյուսին և լճի հրեշը» ֆիլմից են, իսկ նավակում գտնվում են ֆիլմի երկու գլխավոր հերոսները։

«Լյուսին և լճի հրեշը» գեղարվեստական դրամատիկական ֆիլմի հետարտադրական պրոցեսի ժամանակ ռեժիսորները վերանայել են 2024 թվականի օգոստոսի 2-ինկատարված կադրերը և նկատել, որ ինչ որ մեծ արարած լողում է ջրի մակերեսին մոտ, Բուլվագա ծոցում։ Ենթադրյալ պլեզիոզավրի պատկերը տեսանելի է էկրանի ներքևի աջ հատվածում։ Նավակը երկարությամբ ծայրից ծայր 142 դյույմ էր, իսկ ամենալայն կետում՝ 50,5 դյույմ, և ենթադրյալ պլեզիոզավրը ավելի մեծ է թվում, քան նավը[12]:

Համահեղինակներից մեկը՝ Քելի Թաբորը, կրիպտոզաբանության հետևորդ է, ով հիսուն տարի փնտրել է Չեմփլեն լճի առասպելական ծովային օձին (Չեմփ), կարծում է, որ դա հավանաբար հենց Չեմփն է: Ֆիլմի երկրորդ համահեղինակ և ռեժիսոր Ռիչարդ Ռոսին իրեն անվանում էր «Կասկածող Թովմաս» և համարում էր, որ Չեմփի շուրջ կրիպտոզաբանական բանահյուսությունը կեղծ գիտություն է, և որայդ կադրերի հայտնաբերմամբ ոգևորված կրիպտոզաբանները չունենալով գիտական աստիճաններ, զբաղվում են կեղծարարությամբ[13]։ Հինգ րոպեանոց տեսահոլովակից ընդամենը հինգ վայրկյանանոց հոլովակ հրապարակվլ է նաև YouTube- ում[14]:

Մինչ կենսաբանները կանոնավոր կերպով հայտնաբերում են նոր տեսակներ, կրիպտոզաբանները հաճախ կենտրոնանում են բանահյուսական գրառումներում նկարագրված կենդանիների վրա: Դրանցից ամենահայտնիներն են Լոխ Նեսի հրեշը, Չեմփը, բիգֆութը, չուպակաբրան, ինչպես նաև այլն: Այս օբյեկտների որոնումների ժամանակ կրիպտոզաբանները կարող են օգտագործել այնպիսի սարքեր, ինչպիսիք են շարժման նկատմամբ զգայուն տեսախցիկները, գիշերային տեսողության սարքավորումները և աուդիո ձայնագրման սարքավորումները: Ի տարբերություն կենսաբանների, կենդանաբանների, բուսաբանների և այլ ակադեմիական առարկաների, կրիպտիդներին հետապնդելու ընդունված, միատեսակ կամ հաջողված մեթոդներ չկան[15]: Որոշ գիտնականներ հայտնաբերել են ժամանակակից կրիպտոզաբանության սկզբնաղբյուրներ որոշակի միջնադարյան բանահյուսական գրառումներում, որտեղ կրիպտոզաբանական մոտեցման հիմքում ընկած հոգեբանությունը եղել է ակադեմիական ուսումնասիրության առարկա[15]:

Որոշ կրիպտոզաբաններ ունեն պաշտոնական գիտական կրթություն, և մի ավելի փոքր խումբ ունի կրիպտոզոոլոգիայի հետ անմիջականորեն առնչվող գիտական նախադրյալներ: Կրոպտոզաբանության հետևորդները հաճախ խեղաթյուրում են կրիպտոզոոլոգների ակադեմիական ետնաբեռը: Ըստ գրող Դենիել Լոքսթոնի և պալեոնտոլոգ Դոնալդ Պրոթերոյի՝ «կրիպտոզաբանները հաճախ ներկայացնում են «պրոֆեսոր Ռոյ Մաքկալին (բ.գ.թ․)» որպես իրենց առաջատար գործիչներից մեկը և կենսաբանական գիտությունների օրինական դոկտոր, սակայն նա չունի գիտական աստիճան, որը կբավարարի էկզոտիկ կենդանիների վերաբերյալ իրավասու հետազոտություններ իրականացնելու համար։ Հետևյալը ավելի մեծ խնդրի մաս է, երբ անհատը կամ կազմակերպությունը ներկայացնում է անձի ավարտական աստիճանը՝ որպես հավաստիության ապացույց, չնայած որ նրա կրթությունը հատուկ չի վերաբերում դիտարկվող ոլորտին: Բացի Հյուվելմանսից, Սանդերսոնից և Մաքկալից, ակադեմիական ծագում ունեցող այլ նշանավոր կրիպտոզաբաններ են Գրովեր Կրանցը, Կարլ Շուկերը և Ռիչարդ Գրինվելը[16]:

Պատմականորեն նշանավոր կրիպտոզոլոգները (օրինակ՝ Սանդերսոնը և Կրանցը) հաճախ են հայտնաբերել «անհերքելի ապացույցներ», որոնք հետագայում բացահայտվել են որպես կեղծիքի արդյունք, փորձագետների կողմից ավելի ուշադիր զննության ժամանակ, կամ խաբեբաի խոստովանության շնորհիվ[17]։

Կրիպտոզոլոգները հաճախ կազմակերպել են արշավախմբեր՝ գտնելու համար իրենց պնդումների ապացույցները: Բիգֆութին հետազոտող Ռենե Դահինդենը կազմակերպել է արշավախումբ դեպի Սասկաչևանի քարանձավներ, ապացույցներ գտնելու համար, սակայն հաջողության չի հասել[18]։ Ադամ Քրիստոֆեր Կնութը 2018 թվականին ղեկավարել է արշավախումբ դեպի Կոնգոյի Տելե լիճ ՝ գտնելու Մոկելե Մբեմբե կոչվող կրիպտիդին և չնայած արարածի մասին որևէ ապացույց հայտնաբերել չի հաջողվել, նրանք գտել են կանաչ ջրիմուռների նոր տեսակ[19]:

Երիտասարդ Երկրի կրեացիոնիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիպտոզոոլոգների մի խումբ տարածում է Երիտասարդ Երկրի կրեացիոնիզմի կեղծ գիտությանը, մերժելով Երկիր մոլորակի առաջացման գիտական հիպոթեզը՝ հօգուտ աստվածաշնչի բառացի մեկնաբանության և առաջ այնպիսի պնդումներ, որոնցից է «դինոզավրերը ողջ են»: Գիտնական լրագրող Շերոն Ա. Հիլլը նկատել է, որ կրիպտոզաբանության այս ենթախումբը «լավ ֆինանսավորվում է և ի վիճակի է արշավներ անցկացնել՝ նպատակ ունենալով գտնել կենդանի դինոզավրեր, ինչը, նրանց կարծիքով, կհերքի էվոլյուցիայի տեսությունը»[20]:

Մարդաբան Ջեբ Ջ. Քարդն ասում է, որ «կրեացիոնիստները ընդունում են կրիպտոզաբանությունը և որոշ կրիպտոզոոլոգիական արշավախմբեր ֆինանսավորվում և անց են կացվում կրեացիոնիստների կողմից՝ այն հույսով, որ ստացված ինֆորմացիան կօգնի հերքել էվոլյուցիայի տեսությունը»[21]։ 2013 թվականի հարցազրույցում հնեաբան Դոնալդ Պրոթերոն նշել է կրեացիոնիստ կրիպտոզոոլոգների աճը։ Նա ասել է, որ «Մարդիկ, ովքեր ակտիվորեն փնտրում են Լոխ Նեսի հրեշներին կամ Մոկելե Մբեմբեին, դա անում են ամբողջովին որպես կրեացիոնիստդեսպաններ: Նրանք կարծում են, որ եթե Կոնգոյում դինոզավր գտնեն, այն կապացուցի, որ ամբողջ էվոլյուցիան սուտ է: Սակայն դա այդպես չէ: Դա կլինի պարզապես իր էվոլուցիայում ուշացած դինոզավր։ Այդ սխալը բխում է էվոլյուցիայի մասին նրանց սխալ պատկերացումներից»[22]:

Վկայակոչելով 2013 թվականին Կենտուկիի Պետերբուրգում գտնվող Արարման թանգարանում տեղակայվախ ցուցահանդեսը, որի գաղափարն այն էր, թե վիշապները ժամանակին կենսաբանական արարածներ էին, որոնք քայլում էին երկրագնդի վրա մարդկանց կողքին։ Ցուցահանդեսը լայնորեն նվիրված էր Երիտասարդ Երկրի կրեացիոնիզմին։ Կրոնագիտության ակադեմիկոս Ջասթին Մալիսը նշում է, որ «կրիպտոզաբանությունը սերտ կապ ունի Երիտասարդ Երկրի կրեացիոնիզմի տեսության հետ, ինչի վառ օրինակն է այս նոր ցուցադրությունը»[23]:

Ակադեմիկոս Փոլ Թոմասը, 2020 թվականի իր ուսումնասիրության մեջ վերլուծել է կրիպտոզաբանության կապերը Արարման թանգարանի և կրեացիոնիստական «Ark Encounter» թեմատիկ պարկի միջև: Թոմասը նկատում է, որ «երիտասարդ երկրի կրեացիոնիստներն ու կրիպտոզոլոգները լավընկերներ են։ Ինչպես կեղծ հնէաբանության դեպքում, երկուսն էլ երիտասարդ երկրի կրեացիոնիստներ են, իսկ կրիպտոզոլոգները ձգտում են հիմնական աշխարհիկ գիտության մերժմանը և դավադրություն տեսնում իրենց պնդումների լուրջ քննարկման բացակայության մեջ»[24]:

ԶԼՄ-ների քննադատական լուսաբանման բացակայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրատվամիջոցները հաճախ անքննադատ կերպով տեղեկատվություն են տարածում կրիպտոզոոլոգիական աղբյուրներից, ներառյալ թերթերը, որոնք կրկնում են կրիպտոզոոլոգների կողմից արված կեղծ պնդումները կամ հեռուստատեսային շոուները, որոնցում կրիպտոզոլոգները ցուցադրվում են որպես հրեշների որսորդներ (օրինակ՝ հայտնի և իբր ոչ գեղարվեստական ամերիկյան «Monster quest» հեռուստատեսային շոուն, որը հեռարձակվել է 2007-201 թվականներին): Lրատվամիջոցների կողմից ենթադրյալ կրիպտիդների լուսաբանումը հաճախ զուրկ է գիտական բացատրություններից և տարածում է միայն կրիպտոզբանների կողմից արված պնդումները[25]:

Ընդունում և կեղծ գիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականների միջև կա լայն համաձայնություն, որ կրիպտոկենդանաբանությունը կեղծ գիտություն է[26][27][28][29][30][31][32][33]։ Ենթամշակույթը պարբերաբար քննադատվում է դրվագային տեղեկատվության վրա հիմնվելու համար[34] և քանի որ կենդանիների հետազոտության ընթացքում, որոնք գիտնականների մեծամասնության կարծիքով, դժվար թե գոյություն ունենային, կրիպտոզաբանները չեն հետևում գիտական մեթոդին[35]։ Ոչ մի ուսումնական կուրս, ոչ էլ բուհական ծրագիր կրիպտոզոլոգի կարգավիճակ չի տալիս, և ենթամշակույթը հիմնականում այն անհատների տիրույթն է, ովքեր բնական գիտություններում չեն վերապատրաստվել[36][37][38]։

Քարդը նշում է, որ «կրիպտոզաբանները հաճախ ցույց են տալիս իրենց արհամարհանքը և նույնիսկ ատելությունը պրոֆեսիոնալ գիտնականների նկատմամբ, ներառյալ նրանց, ովքեր խանդավառությամբ մասնակցել են կրիպտոզոոլոգիական ուսումնասիրություններին»: Նա համեմատում է կրիպտոզոոլոգների մոտեցումը գաղութային մեծ որսորդների և եվրոպական իմպերիալիստների հետ: Ըստ Քարդի, «կրիպտիդների մեծ մասը հանդիսանում է բնիկ ազգերի լեգենդների առարկա, որոնք հավաքագրվել են բանահյուսության ծաղկման շրջանում, թեև այդպիսի լեգենդները կարող են խիստ փոփոխված լինել[39]։

2011 թվականին «Ամերիկյան կենսաբան»-ի առաջաբանում, այն ժամանակվա Կենսաբանության ուսուցիչների ազգային ասոցիացիայի նախագահ Դեն Ուորդը օգտագործում է կրիպտոզաբանությունը որպես «կեղծ գիտության» օրինակ, որը կարող է ուսանողներին շփոթեցնել: Ուորդն ասում է, որ «Կրիպտոզաբանությունը բոլորովին էլ վավերական գիտություն կամ նույնիսկ որպես այդպիսին գիտություն չէ, դա ուղղակի «հրեշների որս» է»[40]: Գիտության պատմաբան Բրայան Ռեգալը իր «Կեղծ գիտություն» աշխատությունում ասում է, որ «որպես ինտելեկտուալ նախաձեռնություն, կրիպտոզաբանությունն ուսումնասիրվել է այնքան, որքան կրիպտոզոլոգները փնտրել են թաքնված կենդանիներ»[41]։

Իր Ամերիկյան ֆոլկլորի հանրագիտարանում ակադեմիկոս Լինդա Ուոթսն ասում է, որ «անիրական կենդանիների կամ էակների մասին բանահյուսությունը հետազոտության հանրաճանաչ ոլորտ է» և նկարագրում է կրիպտոզաբանությունը որպես «ամերիկյան ֆոլկլորի» օրինակ, որտեղ «շատ հրեշներ են ներկայացված»[42]։

Ըստ պատմաբան Մայք Դաշի, գիտնականներից քչերն են կասկածում, որ հազարավոր անհայտ կենդանիներ, հատկապես անողնաշարավորներ դեռ սպասում են իրենց բացահայտմանը։ Այնուամենայնիվ, կրիպտոզոոլոգները հիմնականում շահագրգռված չեն մրջյունների կամ բզեզների նոր տեսակների ուսումնասիրությամբ և ցուցակագրմամբ, փոխարենը նրանք կենտրոնացնում են իրենց ջանքերը «խուսափող» արարածների վրա, որոնց գոյությունը հաստատելուն ուղղված տասնամյակների աշխատանքը հաճախ մնում է անպտուղ[43]:

Կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել են մի քանի կազմակերպություններ՝ տարբեր տեսակի, նվիրված կամ առնչվող կրիպտոզաբանությանը: Դրանցից որոշներն են

  • Միջազգային Գերբնական կազմակերպություն – ԱՄՆ-ում տեղակայված պրոֆեսիոնալ հետազոտողների և գրողների ցանց, ովքեր ուսումնասիրում են գերբնական և գիտականորեն անբացատրելի երևույթները
  • Կրիպտոզոոլոգների միջազգային կկազմակերպություն – ամերիկյան կազմակերպություն, որը գոյություն է ունեցել 1982-1998 թթ.
  • Kosmopoisk – ռուսական կազմակերպություն, որի հետաքրքրությունները ներառում են կրիպտոզոլոգիան և ուֆոլոգիան
  • Գերբնական կենդանաբանության կենտրոն- անգլիական կազմակերպություն, որը կենտրոնացած է անհայտ կենդանիների որսի շուրջ

Թանգարաններ և ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնար Հյուվելմանսի կենդանաբանական և կրիպտոզաբանական հավաքածուն և արխիվը պահվում է Լոզանի Cantonal de Zoologie թանգարանում և բաղկացած է մոտ 1 000 գրքից, 25 000 ֆայլից, 25 000 լուսանկարից, նամակագրությունից և արտեֆակտներից»[44]:

2006 թվականին Բեյթսի քոլեջի արվեստի թանգարանում անցկացվեց «Կրիպտոզաբանություն։ Ժամանակի և տարածության սահմաններից դուրս» խորագրով ցուցահանդեսը, որը համեմատում էր կրիպտոզաբանական արարածներին վերջերս անհետացած կենդանիների հետ, ինչպիսիք են թիլասինը և գոյություն ունեցող կենդանիերը, ինչպիսիք են լատիմերիաները, որոնք ժամանակին համարվում էին անհետացած: Հաջորդ տարի Ամերիկյան բնական պատմության թանգարանը բացեց երևակայական և անհետացած կենդանիների խառը ցուցադրություն, ներառյալ փիղ թռչունը (լատին․՝ Aepyornis maximus) և մեծ կապիկը (լատին․՝ Gigantopithecus blacki), «Առասպելական արարածներ. վիշապներ, միաեղջյուրներ և ջրահարսներ» անվան տակ։

2003 թվականին կրիպտոկենդանաբան Լորեն Քոլմանը բացեց Կրիպտոկենդանաբանության միջազգային թանգարանը Փորտլենդում, Մեն[45]: Թանգարանում պահվում են կրիպտոզանության հետ կապված ավելի քան 3000 արտեֆակտներ[46]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Cryptozoology». Lexico UK English Dictionary. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից November 8, 2020-ին.
  2. Regal (2011a: 326–329).
  3. Mullis (2021: 185): "Historians attempting to trace the beginnings of cryptozoology typically locate the practice's origins in the mid-twentienth century when Belgian-French zoologist Bernard Heuvelmans (1916–2001), with deference to Scottish-born naturalist Ivan T. Sanderson (1911–1973), is believed to have coined the term."
  4. Davis, Leecy (2021-01-23). «The Beginnings of Cryptozoology». ScIU (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-05-22-ին.
  5. Regal (2011a: 326–329).
  6. Additionally, see discussion at "cryptozoology, n." OED Online. Oxford University Press, September 2016. Web. 25 October 2016.
  7. Regal (2011b: 197–198).
  8. Wall, J. E. (1983: 10): "The Spring, 1983, issue featured an interview with Paul LeBlond and Forrest Wood, in which it was suggested that new terms be coined to replace sensational and often misleading terms like "monster." My suggestion is "cryptid," meaning a living thing having the quality of being hidden or unknown. As far as I know, this would be an entirely new word, describing those creatures which are (or may be) subjects of cryptozoological investigation."
  9. "cryptid, n." OED Online. Oxford University Press, September 2016. Web. 25 October 2016.
  10. Paxton (2011: 7–20).
  11. Lack & Rousseau (2016: 153, cf. p. 272).
  12. McKinstry, Lohr (December 18, 2024). «Champ film streaming premiere surfaces». Community Newspaper Holdings Inc. Press Republican. Վերցված է 23 December 2024-ին.
  13. Riddle, Lyn (14 August 2024). «SC filmmaker surprised by lake footage where a sea monster is alleged to live». McClatchy Company. The State. Վերցված է 14 August 2024-ին.
  14. Bartlett Yaw, Shaundra (12 August 2024). «Champ movie to hold world premiere: Potential footage of plesiosaur surfaced in post-production». Sun Community News. Վերցված է 12 August 2024-ին.
  15. 15,0 15,1 Regal (2011a: 326–329).
  16. Loxton & Prothero (2013: 304–305).
  17. Radford (2014: 161–170).
  18. Loxton, Daniel; Prothero, Donald R. (2013). Abominable science! origins of the Yeti, Nessie, and other famous cryptids. New York: Columbia university press. էջ 32. ISBN 978-0-231-15320-1.
  19. Madsen, Fie West (2018-11-28). «Lensgreve Christoffer Knuth har brugt kæmpe summer på vild dinosaur-jagt: 'Vi fandt noget, som ingen har set før'». www.bt.dk (դանիերեն). Վերցված է 2023-12-11-ին.
  20. Hill (2017: 66).
  21. Card (2016: 32).
  22. Shea (2013).
  23. Mullis (2019: 249).
  24. Thomas (2020: 80–81).
  25. Lack (2016: 170, cf. 159–160).
  26. Mullis (2021: 185): "Eschewing the rigors of science, cryptozoologists publish for a popular audience rather than for experts resulting in the practice itself frequently being derided as a pseudoscience."
  27. Thomas (2020: 81): "Cryptozoology, a pseudoscience originating in the work of Bernard Heuvelmans (1916-2001), is the search for evidence of creatures whose existence remains unproven according to Western scientific standards.
  28. Uscinski (2020: 38): "Cryptozoology is the pseudoscientific study of animals [...]"
  29. Lack & Rosseau (2016: 153–174): "Cryptids are the focus of study in cryptozoology, a field most scientists label as pseudoscientific."
  30. Loxton & Prothero (2013: 332): "Whatever the romantic appeal of monster mysteries, cryptozoology as it exists today is unquestionably a pseudoscience." Loxton & Prothero (2013: 320): "Cryptozoology has a reputation of being part of a general pseudoscientific fringe—just one more facet of paranormal belief." (Both quotes from Donald Prothero)
  31. Church (2009: 251–252): "Cryptozoology has acquired a bad reputation as a pseudoscience [...] Until detailed, methodical research becomes standard practice among cryptozoologists, the field will remain disrespected by more traditional biologists and zoologists."
  32. Roesch & Moore (2002: 71–78): "Pointing to this rampant speculation and ignorance of established scientific theories in cryptozoology, as well as the field's poor record of success and its reliance on unsystematic, anecdotal evidence, many scientists and skeptics classify cryptozoology as a pseudoscience."
  33. Lee (2000: 119): "Other examples of pseudoscience include cryptozoology, Atlantis, graphology, the lunar effect, and the Bermuda Triangle".
  34. Shermer (2003: 27).
  35. Dash (2000).
  36. Mullis (2021: 185): "No university offers a degree in it so the vast majority of cryptozoologists lack any formal academic training in those fields that intersect with their interests, such as zoology, paleontology, or evolutionary biology."
  37. Hill (2017: 66): "there is no academic course of study in cryptozoology or no university degree program that will bestow the title 'cryptozoologist'."
  38. Bartholomew (2012: 121): "There are no university degrees for cryptozoology, although a few real scientists from a variety of disciplines dabble in the subject, mostly in the field of zoology and biology. The search for hidden animals lies on the fringe of orthodox science, attracting a large number of amateurs who lack training in the natural sciences."
  39. Card (2016: 24–27).
  40. Ward (2011: 440).
  41. Nagel (2009: 50).
  42. Watts (2007: 271).
  43. Dash (2000).
  44. Turner, Stephanie S. (2017). «The place of cryptids in taxonomic debates». In Hurn, Samantha (ed.). Anthropology and Cryptozoology: Exploring Encounters with Mysterious Creatures (անգլերեն). Abingdon: Routledge. էջեր 12–31. doi:10.4324/9781315567297-9. ISBN 978-1-315-56729-7.
  45. Southern, Marleen Shepherd The (2005-10-26). «Renowned cryptozoologist got his start at SIUC». Southern Illinoisan (անգլերեն). Վերցված է 2023-05-24-ին.
  46. «Crypto museum opens in new location | wlbz2.com». 2015-11-06. Արխիվացված է օրիգինալից 2015-11-06-ին. Վերցված է 2023-05-24-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bartholomew, Robert E. 2012. The Untold Story of Champ: A Social History of America's Loch Ness Monster. State University of New York Press. 978-1438444857
  • Campion-Vincent, Véronique. 1992. "Appearances of Beasts and Mystery-cats in France". Folklore 103.2 (1992): 160–183.
  • Card, Jeb J. 2016. "Steampunk Inquiry: A Comparative Vivisection of Discovery Pseudoscience" in Card, Jeb J. and Anderson, David S. Lost City, Found Pyramid: Understanding Alternative Archaeologies and Pseudoscientific Practices, pp. 24–25. University of Alabama Press. 978-0817319113
  • Church, Jill M. (2009). Cryptozoology. In H. James Birx. Encyclopedia of Time: Science, Philosophy, Theology & Culture, Volume 1. SAGE Publications. pp. 251–252. 978-1-4129-4164-8
  • Dash, Mike. 2000. Borderlands: The Ultimate Exploration of the Unknown. Overlook Press. 0-440-23656-8
  • Dendle, Peter. 2006. "Cryptozoology in the Medieval and Modern Worlds". Folklore, Vol. 117, No. 2 (Aug., 2006), pp. 190–206. Taylor & Francis.
  • Dendle, Peter. 2013. "Monsters and the Twenty-First Century" in The Ashgate Research Companion to Monsters and the Monstrous. Ashgate Publishing. 978-1472418012
  • Hill, Sharon A. 2017. Scientifical Americans: The Culture of Amateur Paranormal Researchers. McFarland. 978-1476630823
  • Lack, Caleb W. and Jacques Rousseau. 2016. Critical Thinking, Science, and Pseudoscience: Why We Can't Trust Our Brains. Springer. 978-0826194268
  • Lee, Jeffrey A. 2000. The Scientific Endeavor: A Primer on Scientific Principles and Practice. Benjamin Cummings. 978-0805345964
  • Loxton, Daniel and Donald Prothero. 2013. Abominable Science: Origins of the Yeti, Nessie, and other Famous Cryptids. Columbia University Press. 978-0-231-52681-4
  • Mullis, Justin. 2019. "Cryptofiction! Science Fiction and the Rise of Cryptozoology" in Caterine, Darryl & John W. Morehead (ed.). 2019. The Paranormal and Popular Culture: A Postmodern Religious Landscape, pp. 240–252. Routledge. 978-1351731812.
  • Mullis, Justin. 2021. "Thomas Jefferson: The First Cryptozoologist?". In Joseph P. Laycock & Natasha L. Mikles (eds). Religion, Culture, and the Monstrous: Of Gods and Monsters, pp. 185–197. Lexington Books. 978-1793640253
  • Nagel, Brian. 2009. Pseudoscience: A Critical Encyclopedia. ABC-CLIO.
  • Paxton, C.G.M. 2011. "Putting the 'ology' into cryptozoology." Biofortean Notes. Vol. 7, pp. 7–20, 310.
  • Prothero, Donald R. 2007. Evolution: What the Fossils Say and Why It Matters. Columbia University Press. 978-0231511421
  • Radford, Benjamin. 2014. "Bigfoot at 50: Evaluating a Half-Century of Bigfoot Evidence" in Farha, Bryan (ed.). Pseudoscience and Deception: The Smoke and Mirrors of Paranormal Claims. University Press of America.
  • Regal, Brian. 2011a. "Cryptozoology" in McCormick, Charlie T. and Kim Kennedy (ed.). Folklore: An Encyclopedia of Beliefs, Customs, Tales, Music, and Art, pp. 326–329. 2nd edition. ABC-CLIO. 978-1-59884-241-8.
  • Regal, Brian. 2011b. Sasquatch: Crackpots, Eggheads, and Cryptozoology. Springer. 978-0-230-11829-4.
  • Roesch, Ben S & John L. Moore. (2002). Cryptozoology. In Michael Shermer (ed.). The Skeptic Encyclopedia of Pseudoscience: Volume One. ABC-CLIO. pp. 71–78. 1-57607-653-9
  • Shea, Rachel Hartigan. 2013. "The Science Behind Bigfoot and Other Monsters".National Geographic, September 9, 2013. Online.
  • Shermer, Michael. 2003. "Show Me the Body" in Scientific American, issue 288 (5), p. 27. Online.
  • Simpson, George Gaylord (1984). "Mammals and Cryptozoology". Proceedings of the American Philosophical Society. Vol. 128, No. 1 (Mar. 30, 1984), pp. 1–19. American Philosophical Society.
  • Thomas, Paul. 2020. Storytelling the Bible at the Creation Museum, Ark Encounter, and Museum of the Bible. Bloomsbury Publishing. 978-0567687142
  • Uscinski, Joseph. 2020. Conspiracy Theories: A Primer. Rowman & Littlefield Publishers. 978-1538121214
  • Wall, J. E. 1983. The ISC Newsletter, vol. 2, issue 10, p. 10. International Society of Cryptozoology.
  • Ward, Daniel. 2011. "From the President". The American Biology Teacher, 73.8 (2011): 440–440.
  • Watts, Linda S. 2007. Encyclopedia of American Folklore. Facts on File.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիպտոկենդանաբանություն» հոդվածին։
Տես՝ cryptozoology Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիճամփորդն ունի Կրիպտոկենդանաբանությունին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։