Կրիշան Կանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրիշան Կանտ
Krishan Kant 2005 stamp of India.jpg
 
Կուսակցություն՝ Janata Dal?, Հնդկական ազգային կոնգրես և BJP?
Կրթություն՝ Indian Institute of Technology (BHU) Varanasi? և Banaras Hindu University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր փետրվարի 28, 1927(1927-02-28)[1]
Ծննդավայր Amritsar district, Jalandhar division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր հուլիսի 27, 2002(2002-07-27)[1] (75 տարեկանում)
Վախճանի վայր Նյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան և Flag of India.svg Հնդկաստան
Հայր Lala Achint Ram?
Մայր Satyavati Devi?
 
Ինքնագիր Krishna Kant.jpg

Կրիշան Կանտ (անգլ.՝ Krishan Kant, փետրվարի 28, 1927(1927-02-28)[1], Amritsar district, Jalandhar division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան - հուլիսի 27, 2002(2002-07-27)[1], Նյու Դելի, Հնդկաստան[2]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1990-1997 թվականներին եղել է Անդհրա-Պրադեշի և 1996-1997 թվականներին Թամիլ Նադուի նահանգապետ, 1997-2002 թվականներին եղել է Հնդկաստանի նահանգների խորհրդի նախագահ (փոխնախագահ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիշան Կանտը ծնվել է 1927 թվականի փետրվարի 28-ին Արմիստար շրջանում, Բրիտանական Հնդկաստան։ Ավարտել է Վարանասիի տեխնոլոգիաների համալսարանը։ Լինելով ուսանող, միացել է Հնդկաստանի անկախության պայքարին[3]։

1970-ական թվականներին կեսին մեծ քաղաքականությունում սկսել է կարիերան, եղել է Հնդկական ազգային կոնգրեսի անդամ, սակայն 1975 թվականին հեռացվել է նրանից 1975 թվականից մինչև 1977 թվականը կառավարության գործողություններում նրա ընդդիմության համար, երբ վարչապետ Ինդիրա Գանդին հայտարարել էր արտակարգ իրավիճակ քաղաքացիական իրավունքների սահամանափակումով։ Հետագայում միացել և դարձել է «Ջանատա փարթի» կուսակցության անդամ[4]։ 1966 թվականից մինչև 1977 թվականը եղել է Հնդկաստանի նահանգաների խորհրդի անդամ։ 1977 թվականից մինչև 1980 թվականը եղել է Հնդկաստանի խորհրդարանի ժողովրդական պալատի անդամ։ 1976 թվականին եղել է Քաղաքացիական ազատությունների և ժողովրդական իրավունքների պաշտպանության ժողովրդական միության հիմնադիրներից մեկը և առաջին գլխավոր քարտուղարը։ Ազգային ատոմային ծրագրի մշակման մասնակից, համարվել է Դելիի պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի (անգլ.՝ Institute for Defence Studies and Analysis) գործադիր խորհրդի անդամ։ 1990 թվականի ընտրությունների արդյունքում դարձել է Անդհրա-Պրադեշի նահանգապետ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1997 թվականը։ 1997 թվականին դարձել է Հնդկաստանի փոխնախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Ռաջյա սաբհայի նախագահ։ Այդ պաշտոնն ազատել է 2002 թվականին։

Կրիշան Կանտը մահացել է 2002 թվականի հուլիսի 27-ին Նյու Դելիում սրտամկանի ինֆարկտից՝ 75 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. Khan Kot Mohammed (2 August 1997)։ «Krishna Kant's home-villagers have great expectations of him»։ Rediff.com։ Վերցված է 29 October 2018 
  3. «Rajya Sabha»։ Rajya Sabha։ Վերցված է 22 February 2013 
  4. Rudolph, Lloyd I. and Rudolph, Susanne H. (1987) In Pursuit of Lakshmi: The Political Economy of the Indian State. University of Chicago Press. pp 457–459. 9788125015512

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Profile (archived) on Embassy of India in Washington website