Ղրիմ (Ռոստովի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կրիմ (Ռոստովի մարզ)ից)
Գյուղ
Ղրիմ
Крым
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՌոստովի մարզ
ՇրջանՄյասնիկովի շրջան
Հիմնադրված է1779 թ.
Բնակչություն5829 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86349
Փոստային ինդեքս346972
Փոստային դասիչ346812
Ղրիմ (Ռոստովի մարզ) (Ռուսաստան)##
Ղրիմ (Ռոստովի մարզ) (Ռուսաստան)
Ղրիմ (Ռոստովի մարզ) (Ռոստովի մարզ)##
Ղրիմ (Ռոստովի մարզ) (Ռոստովի մարզ)

Ղրիմ (ռուս.՝ Крым, նախկին անվանումը՝ Թոփտի), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում և կազմում է նույն շրջանի Ղրիմի գյուղական համայնքը։ Գտնվում է Դոնի Ռոստովից 3 կմ հյուսիս-արևելք, Խավալի և Մոկրի Չալթիր գետերի ափին։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 4482 բնակիչ, 2010 թվականին՝ 4933, 2016 թվականին՝ 5709, իսկ 2017 թվականին գյուղում արդեն ապրում էր 5829 մարդ։

Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ղրիմում գործում էր շրջանային ինկուբատորա-թռչնաբուծական կայանը, շինարարական կազմակերպություն և աղյուսի գործարան։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմ գյուղը 1779 թվականին հիմնադրել են Ղրիմից եկած հայերը և այն կոչել նախկին բնակավայրի անունով։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցին

Գյուղի «Սուրբ Սարգիս» եկեղեցին (18-րդ դար), 1960-ական թվականներին քանդվել է[5]։ Գյուղում կանգուն է նաև Լենինի հուշարձանը[6]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 44