Կրիմլ ջրվեժներ
Կրիմլ ջրվեժներ (գերմ.՝ Krimmler Wasserfälle), Ավստրիայի ամենաբարձր ջրվեժը 380 մետր (1,247 ֆուտ) ընդհանուր բարձրությամբ[1]։ Ջրվեժները Կրիմլեր Ախե գետի վրա են և գտնվում են Զալցբուրգ նահանգի Բարձր թաուերն ազգային պարկի Կրիմլ գյուղի մոտ։
Ջրվեժներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիմլ ջրվեժները հարկերով ջրվեժ է։ Ջրվեժը սկսվում է Կրիմմլեր Ախե հովտի վերևից և ցած է վիժում երեք աստիճանով։ Վերին փուլը 140 մետր անկում ունի, միջինը` 100 մետր, իսկ ամենացածրը` 140 մետր։ Ջրվեժի ամենաբարձր կետի բարձրությունը ծովի մակարդակից 1,470 մետր է[2]։
Հոսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիմլեր Ախեն սառցադաշտային հոսք է, որի հոսքը մեծապես տարբեր է լինում սեզոնի հետ։ Նրա ծավալային հոսքը հունիս-հուլիս ամիսներին կազմում է 20.000 մ3 / ժամ (շուրջ 5.28 մլն գալոն / ժամ), իսկ փետրվարին այն կազմում է ընդամենը 500 մ3 / ժամ (մոտավորապես 0.13 մլն գալոն / ժամ)։ Առավելագույն չափված հոսքը 1987 թվականի օգոստոսի 25-ին էր, երբ այն 600,000 մ3 / ժամ էր կամ ժամում մոտ 160 մլն գալոն։
Անկումներից հետո գետը միանում է Զալցախ գետին, որը հոսում է դեպի Ինն գետը, ապա դեպի Դանուբ գետը և վերջապես Սև ծով։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպեսզի ապահովեն, որ զբոսաշրջիկները առանց դժվարության կարողանան տեսնել ջրվեժները, Միտերզիլից Իգնազ վոն Քյուրսինգերը արահետ է ստեղծել ջրվեժի վերին մասում։ 1879 թվականին Ավստրիայի ալպիական ակումբը բարելավել է ճանապարհը` ապահովելով ավելի շատ տեսարան։ Ամեն տարի շուրջ 400 հազար մարդ է այցելում ջրվեժներ։ Ջրվեժի միգապատ ջրափոշին իդեալական աճի պայմաններ է ստեղծում հարյուրավոր մամուռների, քարաքոսերի և ձարխոտերի համար։ Ջրվեժների մերձակայքը կացարան է 62 տեսակ թռչունների համար[3]։
Փոքր գյուղում բացասական ազդեցություն է գործում տեղական բնակիչների վրա` բարձր մակարդակի երթևեկության և ճանապարհների քայքայման պատճառով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bryan Swan & Dean Goss (2004). «Tallest Waterfalls of Austria». World Waterfall Database. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Krimmler Wasserfälle» (German). Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Krimmler Wasserfälle, leaflet obtainable at the Krimml Tourist information
Տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Slupetzky, Heinz and Johannes Wiesenegger. 1993. Vom Schnee, Eis, Schmelzwasser und Regen zum Gletscherbach – Hydrologie der Krimmler Ache In: Krimmler Wasserfälle, Festschrift 25 Jahre Europäisches Naturschutzdiplom 1967-1992, Innsbruck Austria. ["From snow, ice, melt-water and rain to glacial stream - Hydrology of the Krimmler Ache"]
- Stocker, Erich. 1993. Zur Geomorphologie der Krimmler Wasserfälle In: Krimmler Wasserfälle, Festschrift 25 Jahre Europäisches Naturschutzdiplom 1967-1992, Innsbruck Austria. ["On the geomorphology of the Krimmler Wasserfälle"]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Krimmler Wasserfälle web-site (in English)
- Krimmler Wasserfälle at Salzburger-Saalachtal (in German)
- Krimmler Wasserfalle stats on World Waterfall Database Արխիվացված 2010-12-01 Wayback Machine
- Pictures and travel information on European waterfalls (in English)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կրիմլ ջրվեժներ կատեգորիայում։ |