Կրեստովայա (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրեստովայա
Տեսակլեռ և Ռուսաստանի բնության հուշարձան
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորՂրիմի Ինքնավար Հանրապետություն և Օրեանդա
ԼեռնաշղթաՂրիմի լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից204 մետր
Մակերես7 հեկտար
Կրեստովայա (լեռ) (Ուկրաինա)##
Կրեստովայա (լեռ) (Ուկրաինա)

'Կրեստովայա, հայտնի է նաև, որպես Ուրյանդա կամՈւրյանդա-Իսար (ուկրաիներեն՝ Крестова), լեռ Ղրիմ թերակղզու հարավային ափին։ Գտնվում է Յալթայի քաղաքային խորհրդի մաս կազմող Օրեանդա քաղաքում՝ ծովի մակարդակից 204 մետր բարձրության վրա։

1965 թվականից ունի բնության հուշարձանի կարգավիճակ։ Հուշարձանի տարածքը կազմում է 7 հեկտար։

Կրեստովայան Ղրիմի լեռների մաս է կազմում։ Լեռները կազմված են վերին յուրայի դարաշրջանի կրաքարերից։ Վերջիններս բնութագրվում էին ելակ ի թփերի առատությամբ։ Լեռնալանջերին աճում են գիհիի և խնկենու անտառներ, ուր պահպանվել են 500-700 տարեկան ծառեր։

Վերնամասում կան բազմաթիվ ժայռեր։ Հին ժամանակներում այստեղ է գտնվել Տաուրիան գյուղը, որը մինչ օրս շարունակում է պահպանվել գերեզմանոց։

Կրեստովայա լեռան անվանումը կապված է 1837 թ. սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի կայսրուհի Ֆյոդորովնայի կատարած ուխտագնացության հետ։ Ռուսական կայսրուհին լեռը բարձրացել է գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Վորոնցովի և Ելիզավետա Վորոնցովայի հետ։ Նրանք լեռան գագաթին գտել են փայտե խաչ, որն էլ հայտնի դարձրեց լեռը[1]։

1955 թ. այստեղ անց է կացվել ԽՍՀՄ առաջին լեռնամագլցման առաջնությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Znakomʹtesʹ--Krym udivitelʹnyĭ! : putevoditelʹ po gorodam i okrestnosti︠a︡m. RuBin. 2006 թ․ հունվարի 1. ISBN 9669615852.