Jump to content

Կրեպեն Դիատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրեպեն Դիատա
ֆրանսերեն՝ Krépin Diatta
Քաղաքացիությունը  Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 1999(1999-02-25)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Դակար, Սենեգալ
Հասակ 1,75 մետր[2]
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան

Կրեպեն Դիատա (ֆրանսերեն՝ Krepin Diatta, փետրվարի 25, 1999(1999-02-25)[1], Դակար, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, «Մոնակոյի» և Սենեգալի ազգային հավաքականի աջ վինգեր խաղացող։ 2022 և 2026 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիատան Սենեգալի հավաքականի կազմում

Դիատան սկսել է ֆուտբոլ խաղալ իր հայրենի երկրի նորվեգական ակադեմիայում։ 2017 թվականի սկզբին Կրեպենը պայմանագիր է կնքել «Սարպսբորգ 08»-ի հետ։ Ապրիլի 2-ին «Սոգնդալի» դեմ խաղում նշել է իր նորամուտը «Տիպելիգաեն»-ում[3]։ Օգոստոսի 13-ին Դիատան խփել է իր առաջին գոլը «Սարպսբորգ 08»-ի կազմում՝ աչքի ընկնելով «Կրիստիասունդի» դեմ խաղում[4]։ 2018 թվականի սկզբին Դիատան տեղափոխվել է բելգիական «Բրյուգգե»՝ կնքելով չորսուկես տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ Ժյուպիլե լիգայում իր նորամուտը նշել է ապրիլի 8-ին՝ «Գենտի» դեմ խաղում[5]։ Իր դեբյուտային մրցաշրջանում Կրեպենը դարձել է Բելգիայի չեմպիոն։

2021 թվականի սկզբին Դիատան տեղափոխվել է «Մոնակո»՝ կնքելով պայմանագիր մինչև 2025 թվականը[6]։ Հունվարի 23-ին «Օլիմպիկ Մարսելի» դեմ խաղում նա նշել է իր նորամուտը Լիգա 1-ում[7]։ Մարտի 19-ին «Սենտ Էտիենի» դեմ խաղում Կրեպենը խփել է իր առաջին գոլը «Մոնակոյի» կազմում[8]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Դիատան Սենեգալի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Զամբիայում կայացած Աֆրիկայի երիտասարդական գավաթի խաղարկությանը։ Նա մրցաշարում խաղադաշտ է դուրս եկել Գվինեայի[9], Զամբիայի[10], Սուդանի[11], Հարավային Աֆրիկայի[12] և Կամերունի[13] հավաքականների դեմ խաղերում։ Հարավային Աֆրիկայի և Կամերունի դեմ խաղերում Կրեպենը խփել է մեկական գոլ։ Նույն թվականին Դիատան մասնակցել է Հարավային Կորեայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել Սաուդյան Արաբիայի[14], ԱՄՆ-ի[15] և Էկվադորի[16] հավաքականների դեմ։

2019 թվականի մարտի 23-ին 2019 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի՝ Մադագասկարի դեմ որակավորման խաղում Դիատան նշել է իր նորամուտը Սենեգալի ազգային հավաքականի կազմում[17]։

2019 թվականի ամռանը Կրեպենը մասնակցել է Եգիպտոսում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։ Նա մրցաշարում խաղացել է Տանզանիայի[18], Քենիայի[19], Թունիսի[20], Բենինի[21], Ուգանդայի[22] և երկու անգամ Ալժիրի[23][24] հավաքականների դեմ։ Տանզանիայի դեմ խաղում Կրեպենը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։

2022 թվականի նոյեմբերի 11-ին Դիատան ընդգրկվել է Սենեգալի ազգային հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար[25]։ Մրցաշարում նա խաղացել Նիդեռլանդների[26], Կատարի[27] և Անգլիայի[28] դեմ խաղերում։

2024 թվականին Դիատան մասնակցեց Կոտ դ'Իվուարում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է Գամբիայի[29], Կամերունի[30] և Կոտ դ'Իվուարի[31] ազգային հավաքականների դեմ։ Գամբիացիների դեմ խաղում Դիատան դուբլ է ձևակերպել։

2025 թվականին Դիատան նվաճել է Աֆրիկայի ազգերի գավաթը Մարոկկոյում։ Մրցաշարում նա խաղացել է Բոտսվանայի[32], Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության[33], Բենինի[34], Մալիի[35], Սուդանի[36] և Եգիպտոսի[37] դեմ խաղերում։

Գոլեր Սենեգալի ազգային հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
#ԱմսաթիվՎայրՀակառակորդՀաշիվԱրդյունքՄրցություն
01.23 հունիսի 2019Հունիսի 30, Կահիրե, ԵգիպտոսՏանզանիա Տանզանիա2:02:0Աֆրիկայի գավաթ 2019 որակավորում
02.5 հունիսի 2021Լատ Դիոր, Թիես, ՍենեգալԶամբիա Զամբիա2:03:1Ընկերական խաղ

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Գերմանիա Բրյուգե

  • Ժյուպիլե լիգայի հաղթող (2) — 2017/2018, 2019/2020
  • Բելգիայի Սուպերգավաթի հաղթող (1) — 2018

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://www.worldfootball.net/player_summary/krepin-diatta/
  3. «Սարպսբորգ 08 VS. Սոգնդալ 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017-04-02. Արխիվացված օրիգինալից 2018-07-09-ին. Վերցված է 2018-06-18-ին.
  4. «Քրիստիասուն VS. Սարպսբորգ 08 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017-08-13. Արխիվացված օրիգինալից 2018-09-02-ին. Վերցված է 2018-06-18-ին.
  5. «Գենտ VS. Բրյուգգե 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018-04-08. Արխիվացված օրիգինալից 2018-09-02-ին. Վերցված է 2018-06-18-ին.
  6. «Krépin Diatta joins AS Monaco». AS Monaco FC. 2021-01-21. Վերցված է 2021-01-21-ին.
  7. «Մոնակո VS. Օլիմպիկ Մարսել 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021-01-23.
  8. «Սենտ Էտիեն VS. Մոնակո 0:4» (անգլերեն). soccerway.com. 2021-03-19.
  9. «Սենեգալ (մինչև 20) VS. Գվինեա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017-03-09. Արխիվացված օրիգինալից 2017-06-05-ին. Վերցված է 2018-06-18-ին.
  10. «Զամբիա (մինչև 20) VS. Սենեգալ (մինչև 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017-03-12. Արխիվացված օրիգինալից 2020-02-23-ին. Վերցված է 2018-06-18-ին.
  11. «Սենեգալ (մինչև 20) VS. Սուդան (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-02-27. Արխիվացված օրիգինալից 2020-04-28-ին. Վերցված է 2018-06-18-ին.
  12. «ՀԱՀ (մինչև 20) VS. Սենեգալ (մինչև 20) 3:4» (անգլերեն). soccerway.com. 2017-03-02. Արխիվացված օրիգինալից 2020-07-01-ին. Վերցված է 2018-06-18-ին.
  13. «Սենեգալ (մինչև 20) VS. Կամերուն (մինչև 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017-03-05. Արխիվացված օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2018-06-18-ին.
  14. «Սաուդյան Արաբիա (մինչև 20) VS. Սենեգալ (մինչև 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017-05-22. Արխիվացված օրիգինալից 2017-06-03-ին. Վերցված է 2018-06-18-ին.
  15. «Սենեգալ (մինչև 20) VS. ԱՄՆ (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017-05-25. Արխիվացված օրիգինալից 2020-07-07-ին. Վերցված է 2018-06-18-ին.
  16. «Սենեգալ (մինչև 20) VS. Էկվադոր (մինչև 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017-05-28. Արխիվացված օրիգինալից 2020-11-13-ին. Վերցված է 2018-06-18-ին.
  17. «Սենեգալ VS. Մադագասկար 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019-03-23.
  18. «Սենեգալ VS. Տանզանիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019-06-23. Արխիվացված օրիգինալից 2022-12-04-ին. Վերցված է 2022-11-04-ին.
  19. «Քենիա VS. Սենեգալ 0:3» (անգլերեն). soccerway.com. 2019-07-01. Արխիվացված օրիգինալից 2022-12-04-ին. Վերցված է 2022-11-04-ին.
  20. «Սենեգալ VS. Թունիս 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019-07-14. Արխիվացված օրիգինալից 2021-12-27-ին. Վերցված է 2022-11-04-ին.
  21. «Սենեգալ VS. Բենին 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019-07-10. Արխիվացված օրիգինալից 2022-12-04-ին. Վերցված է 2022-11-04-ին.
  22. «Ուգանդա VS. Սենեգալ 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019-07-05. Արխիվացված օրիգինալից 2019-12-11-ին. Վերցված է 2022-11-04-ին.
  23. «Սենեգալ VS. Ալժիր 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019-06-27. Արխիվացված օրիգինալից 2022-08-27-ին. Վերցված է 2022-11-04-ին.
  24. «Սենեգալ VS. Ալժիր 0:1» (անգլերեն). transfermarkt.com. 2019-07-19.
  25. «ALIOU CISSE REVEALS THE 26 LIONS FOR QATAR» (անգլերեն). Сенегальская федерация футбола. 2022-11-11. Արխիվացված օրիգինալից 2022-11-12-ին. Վերցված է 2022-11-14-ին.
  26. «Սենեգալ VS. Նիդերլանդներ 0:2» (անգլերեն). transfermarkt.com. 2022-11-21.
  27. «Կատար VS. Սենեգալ 1:3» (անգլերեն). transfermarkt.com. 2022-11-25.
  28. «Անգլիա VS. Սենեգալ 3:0» (անգլերեն). transfermarkt.com. 2022-12-04.
  29. «Սենեգալ VS. Գամբիա 3:0» (անգլերեն). transfermarkt.com. 2024-01-15.
  30. «Սենեգալ VS. Կամերուն 3:1» (անգլերեն). transfermarkt.com. 2024-01-19.
  31. «Սենեգալ VS. Կոտ դ'Իվուար 4:5» (անգլերեն). transfermarkt.com. 2024-01-29.
  32. «Սենեգալ VS. Բոտսվանա 3:0» (անգլերեն). transfermarkt.com. 2025-12-23.
  33. «Սենեգալ VS. Կոնգոյի ԴՀ 1:1» (անգլերեն). transfermarkt.com. 2025-12-25.
  34. «Բենին VS. Սենեգալ 0:3» (անգլերեն). transfermarkt.com. 2025-12-25.
  35. «Մալի VS. Սենեգալ 0:1» (անգլերեն). transfermarkt.com. 2026-01-09.
  36. «Սենեգալ VS. Սուդան 3:1» (անգլերեն). transfermarkt.com. 2026-01-03.
  37. «Սենեգալ VS. Եգիպտոս 1:0» (անգլերեն). transfermarkt.com. 2026-01-14.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրեպեն Դիատա» հոդվածին։