Կրեյտեր (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրեյտեր
Day 181 - Crater Lake, Oregon (18695528363).jpg
Տեսակխառնարանային լիճ և լիճ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՎարչատարածքՔլամաթ շրջան[1]
Երկարություն9,6 կիլոմետր
Լայնություն8 կիլոմետր
ԲԾՄ1883 մետր
Խորություն594 մետր և 350 մետր
Շրջանագծի երկարություն35,1 կիլոմետր
Մակերես53,2 կմ²
Ծավալ17 460 000 000 մ³
ԼեռնաշղթաOregon Cascades?
Ջրի պահման ժամանակ4 730 400 000 վայրկյան[2]
Ավազանի տարածք60 կմ²
Ավազանի երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀայտնաբերողՀնդկացիներ
Հրաբխային կայանCascades Volcano Observatory?

Կրեյտեր (անգլ.՝ Crater Lake), խառնարանային լիճ ԱՄՆՕրեգոն նահանգում։ Լիճը հայտնի է իր կապույտ գույնով և մաքուր ջրով։ Կրեյտեր լիճը մասամբ լցնում է 1220 մետր խորություն ունեցող խառնարանը, որն առաջացել է 7700 տարի առաջ Մազամա հրաբխի փլվացքի հետևանքով։ Լճի երկարությունը 9.6 կիլոմետր է, իսկ լայնությունը 8 կիլոմետր, միջին խորությունը 350 մետր է, իսկ առավելագույնը 594 մետր։ Կրեյտերն ԱՄՆ-ի ամենախորը լիճն է, իսկ Հյուսիսային Ամերիկայում այն երկրորդն է։ Խորությամբ լիճը աշխարհում զբաղեցնում է 8-րդ տեղը։ Խառնարանի եզրը գտնվում է 2130-2440 մետր բարձրության վրա։ Համարվում է, որ լիճն այցելած առաջին եվրոպացի-ամերիկացին Ջոն Ուեսլի Հիլմանն է, որն իր այցելությունը կատարել է 1853 թվականի հունիսի 12-ին։ Կրեյտեր լիճը հռչակված է իր «Լճային ծերուկ» կոչվող գերանով, որն ավելի քան 100 տարի է ուղղահայաց դիրքով լողում է լճում։ Լճի ջրի ցածր ջերմաստիճանի պատճառով գերանը բավականին լավ պահպանվել է։

2005 թվականին ԱՄՆ-ի կողմից թողարկված, Օրեգոն նահանգին նվիրված 25 ցենտանոց մետաղադրամի վրա պատկերված է Կրեյտեր լիճը։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազամա հրաբուխը Կասկադյան լեռների հրաբխային աղեղի մի մասնիկն է, այն բաղկացած է անդեզիտներց, դացիտներից և ռիոդացիտներից։ Խառնարանն առաջացել է հրաբխի ժայթքման հետևանքով Մազամայի սուզման արդյունքում մոտավորապես մեր թվարկությունից 5700 թվականին։ Ժայթքման ընթացքում արտանետվել է մոտավորապես 50 կմ³ ռիոդացիտ։ Ավելի ուշ խառնարանի կենտրոնում՝ լավայի ժայթքումներն, առաջացրել են պլատֆորմա, Կոլդովական կղզի, Կոնուս Մերիամ և այլն, ինչպես նաև ավելի փոքր հրաբխային օբյեկտներ, այդ թվում՝ պլատֆորմի կենտրոնում գտնվող, ռիոդացիտային գմբեթը։ Տեղումները և սողվածքային նստվածքները ծածկել են խառնարանի հատակը։ Ժամանակի ընթացքում խառնարանը սառեց և սկսեցին կուտակվել մթնոլորտային տեղումները, արդյունքում առաջացավ լիճ։ Այդ ժամանակաշրջանում ակտիվ էին տաք աղբյուրները։ Ժամանակի ընթացքում լճի խառնարանի եզրերը կարգավորվեցին, առուները դրենաժավորեցին ափերը, իսկ լանջերը ծածկվեցին անտառներով։ Լճի հատակում շարունակում են ընթանալ ջրաջերմային պրոցեսներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Մազաման կարող է նորից ժայթքել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]