Կրեյսեր (ֆիլմ, 2016)
Կրեյսեր անգլ.՝ USS Indianapolis: Men of Courage | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | թրիլեր, մարտաֆիլմ, ռազմական ֆիլմ, պատմական ֆիլմ և դրամա |
Թվական | հոկտեմբերի 14, 2016 և հուլիսի 19, 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մարիո Վան Փիբլս[1][2] |
Դերակատարներ | Նիկոլաս Քեյջ[2][3], Թոմ Սայզմոր, Թոմաս Ջեյն, Մեթյու Մաքենդրի Լանթեր, Ջեյմս Ռեմար, Բրայան Փրեսլի, Յուտակա Տակեուտի, Johnny Wactor?, Ադամ Սքոթ Միլլեր, Քոուդի Ուոքեր, Քելլարդ Հարրիս, Մանդելա վան Փիբլս, Քրեյգ Թեյթ, Ջոուի Կապոնե, Էմիլի Թենանթ, Շամար Սանդերս, Մաքս Ռայան, Քերի Գրեմ, Վերոնիկա Ռոզատի և Մեթի Լիփթաք |
Օպերատոր | Անջեյ Սեկուլա |
Մոնտաժ | Ռոբերտ Ֆերետի |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Տևողություն | 128 րոպե |
«Կրեյսեր» (անգլ.՝ USS Indianapolis: Men of Courage), ռեժիսոր Մարիո Վան Փիբլզի՝ 2016 թվականի ռազմական ֆիլմ, Նիկոլաս Քեյջի գլխավոր դերակատարմամբ[4][5]։ Հիմանական նկարահանումներն սկսվել են 2015 թվականի հունիսին Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում[6]։ Ֆիլիպիններում պրեմիերան կայացել է օգոստոսի 24-ին, իսկ ԱՄՆ-ում՝ սեպտեմբերի 1-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած են իրական դեպքեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի ռազմա-ծովային ուժերի «Փորթլենդ» դասի «USS Indianapolis (CA-35)» ծանր հածանավը Տինիան կղզու վրա գտնվող ամերիկյան բազա էր տեղափոխում «Փոքր տղա» ատոմային ռումբի մասեր, որը նախատեսված էր Հիրոսիման ռմբակոծելու համար։ 1945 թվականի հուլիսի 30-ին հետ ճանապարհին նավը տորպեդվեց Ճապոնիայի I-58 Կայսերական նավատորմի սուզանավի կողմից և 12 րոպե անց խորտակվեց։ Հետագա 4 օրերի ընթացքում հածանավի անձնակազմը օգնության էր սպասում ծովի մեջ, վառող արևի տակ և հետ էր մղում շնաձկների հարձակումները։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դերակատարում |
---|---|
Նիկոլաս Քեյջ | Հրամանատար Չարլզ Բաթլեր Մաքվեյ |
Թոմ Սայզմոր | Կրտսեր սերժանտ Մաքուորթեր |
Թոմաս Ջեյն | Լեյտենանտ Էդրիան Մարքս |
Մեթյու Մաքենդրի Լանթեր | Կրտսեր սերժանտ Բրայան Սմիթուք |
Մաքս Ռայան | Լեյտենանտ Ուիլբուր «Չակ» Գուին |
Վերոնիկա Ռոզաթի | Լուիզա Մաքվեյի կինը |
Քոդի Ուոքեր | Լեյտենանտ Ուեսթ |
Բրայան Փրեսլի | Վաքսմեն |
Էմիլի Թեննանտ | Կլարա |
Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է բացասական գնահատականներ[7][8][9][10][11]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 9 % դրական կարծիք։ Metacritic կայքում ֆիլմը 100-ից 30 բալ է ստացել։ The New York Observer թերթից միայն Ռեքս Ռիդ[en]-ը ֆիլմին տվել է դրական գնահատական՝ 4-ից 3 աստղ[12].:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt2032572/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/es/film594839.html
- ↑ http://www.imdb.com/title/tt2032572/fullcredits
- ↑ Nicolas Cage fends off sharks in the USS Indianapolis: Men Of Courage trailer
- ↑ Nicolas Cage Battles Sharks in New ‘USS Indianapolis: Men of Courage’ Trailer
- ↑ Berlin: Nicolas Cage to Star in WWII Drama ‘USS Indianapolis’
- ↑ 'USS Indianapolis: Men of Courage': Film Review
- ↑ USS Indianapolis: Men of Courage
- ↑ Review: ‘U.S.S. Indianapolis,’ a War (Yawn) Catastrophe
- ↑ Review Stilted, unfocused approach undoes 'USS Indianapolis: Men of Courage'
- ↑ Film Review: ‘USS Indianapolis: Men of Courage’
- ↑ In ‘USS Indianapolis’, Real-Life Emotion Elevates a Middle-of-the-Road Script
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կրեյսեր(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Կրեյսեր Metacritic կայքում
|