Կրեդիտորական պարտքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կրեդիտորական պարտքեր, լայն առումով՝ ձեռնարկության պարտքերն են իրավաբանական կամ ֆիզիկական անձանց՝ նրանց մատակարարած ապրանքանյութական արժեքների, կատարած աշխատանքների կամ ծառայությունների դիմաց, հասարակական արդյունքի բաշխման գծով պարտավորությունները, ինչպես նաև՝ բանկային վարկերն ու փոխատվությունները։ Նեղ առումով՝ ձեռնարկության պարտքերն են մատակարարներին և գյուղատնտեսական արտադրանք հանձնողներին, ֆինանսական մարմիններին, պատվիրատուներին և այլ կազմակերպություններին ու անձանց։

Կազմակերպությունների կողմից իրականացված գործառնություններում մեծ կշիռ ունեն գնումները (օրինակ՝ հումքի, ծառայությունների, ապրանքների գնումները), որոնց գծով պարտավորությունները հաշվառվում են հաշվային պլանի 5-րդ դասում՝ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» առաջին կարգի հաշվում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 683 CC BY-SA icon 80x15.png