Կրասնոսելսկի կամավորական գումարտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրասնոսելսկի կամավորական գումարտակ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Անվանված էՃամբարակ
Ստեղծվեց1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱ.Ղանադյան, Ս.Հովսեփյան, Կ.Մելքումյան, Մ.Առաքելյան, Ս.Խեչոյան

Կրասնոսելսկի կամավորական գումարտակ, զորամիավորում։ Կազմավորվել է 1992 թվականին Կրասնոսելսկի (այժմ՝ Ճամբարակի շրջան) շրջանի Արծվաշեն, Վահան, Ճամբարակ, Թթուջուր սահմանամերձ գյուղերի կամավորական ջոկատների հիմքի վրա։ 1991 թվականին կամավորականների մի խմբից կազմավորվել է «Հատուկ գնդի» մեկ վաշտ։ 1989-1994 թվականներին ջոկատները և գումարտակը մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեպար), Տավուշի, Վարդենիսի, Ճամբարակի (Արծվաշեն, Վահան, Ճամբարակ, Թթուջուր սահմաններ) և Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Ղանադյանը, Ս. Հովսեփյանը, Կ. Մելքումյանը, Մ. Առաքելյանը, Ս. Խեչոյանը, շտաբի պետ՝ Ա. Մեդոյանը։ Ջոկատից և գումարտակից զոհվել է 59 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png