Jump to content

Կրասնոյե Սելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կրասնոյե Սելո
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքԿրասնոսելսկի շրջան
Առաջին հիշատակում1500[1]
Մակերես19,28[2] կմ²
Բնակչություն58 652 մարդ (2023)[3]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ812
Փոստային դասիչ238720
Պաշտոնական կայքkrasnoe-selo.ru
Կրասնոյե Սելո (Ռուսաստան)##
Կրասնոյե Սելո (Ռուսաստան)

Կրասնոյե Սելո (ռուս.՝ Красное Село, մինչև 1765 թվականը՝ Կրասնոյե (ռուս.՝ Красное)[5]), քաղաք[6] Ռուսաստանում, ներքաղաքային մունիցիպալ կազմավորում դաշնային նշանակության քաղաք Սանկտ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանի կազմում[7]։

Բնակավայրը մինչև 1811 թվականի պաշտոնապես կոչվել է «արքունի Կրասնոյե գյուղ» և եղել է արքունական կալվածք։ Բնակավայրը գտնվում է շրջանի հարավային մասում՝ Իժորսկի բարձրավայրի բլուրների վրա, որտեղ տարածվում է հովիտ Բեզիմյաննի լճով և Դուդերգոֆկա գետով։

19-րդ դարի վերջին Կրասնոյե գյուղը բաղկացած էր երեք սլոբոդաներից՝ Կոլոմենսկայա, Բրատոշինսկայա և Պավլովսկայա[8]։ Ներկայում համայնքի կազմի մեջ մտնում է անկլավ՝ Խվոյնի գյուղը, որը բոլոր կողմերից շրջապատված է Լենինգրադի մարզի Գատչինայի շրջանի տարածքով[9]։

Կրասնոյե Սելոյի միջով անցնում է Սանկտ Պետերբուրգ-Գատչինա-Բալթյան երկաթուղին, գործում է Կրասնոյե Սելո կայարանը։

Կրասնոյե գյուղը Պետրոս I-ից մինչև Նիկոլայ I

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոդսկայա հնգամասի մարդահամարի գրքից հայտնի է, որ արդեն 1500 թվականին Դուդորովսկի պոգոստում գտնվել է ուղղափառ Վվեդենսկի եկեղեցին, սակայն դրա ճշգրիտ վայրը հայտնի չէ[10]։ 1676 թվականի շվեդական քարտեզի վրա Դուդերգոֆ դաստակերտից հյուսիս տեղակայված կիրխայով բնակավայրը կոչվում է Nowicola (Նովիկոլա) և դրա ու կիրխայով Duderhof (Դուադերհոֆ) բնակավայրի միջև դաստակերտից քիչ հարավ ուղիղ գիծ է գծված, որը նմանը չունի տվյալ քարտեզի վրա և չի նշանակում ճանապարհ կամ գետ[4]։ 1705 թվականի Իժորսկի հողի պլանի ռուսական տարբերակում Դուդերհոֆից հյուսիս նշված է Նոտեբուրգսկի լենի անանուն գյուղ։ 1704 թվականի շվեդական բնօրինակում, 1678 թվականի նյութերի հիման վրա, այդ վայրում նշվում է լյութերական Դուդերս կիրխան (շվեդ.՝ Duders kyrk)[11][12]։

Պետրոս I-ը Դուդերգոֆկա գետի հովտում՝ Նարվսկայա ճանապարհի վրա, տեղ է ընտրել իր ծղոտադարմանային ջրաղացի դեռևս 1709 թվականին, բայց միայն 1716 թվականին է թղթի գործարանն սկսել արտադրանքի թողարկումը[13]։

Գոյություն ունի գյուղի անվան ծագման՝ արխիվային աղբյուրներով չհաստատված վարկած, ըստ որի՝ երկար ժամանակ Ինգերմանլանդիայում տնտեսության կազմակերպումը ակտիվացնելու համար Պետրոս I-ն այդտեղ է տեղափոխել արքունի գյուղացիներին Մոսկվայի Կրասնոյե Սելոյից և Կոլոմենսկոյե ու Բրատովշինո գյուղերից, որից էլ գալիս է Կրասնոյե Սելո անվանումը և սլոբոդաների անունները: Սակայն վերաբնակեցման վերաբերյալ արխիվային փաստաթղթեր գոյություն ունեն միայն Սարսկայա դաստակերտի համար. դա Պետրոս I-ի 1715 թվականի հրամանագիրն է, որի շրջանակներում 1716-1725 թվականներին գյուղացիների մոտ 200 տուն է տեղափոխվել Ցարսկոե Սելո Ռուսաստանի տարբեր գավառներից (ոչ միայն Մոսկվայից)[13][14]։

Ինգերմանլանդիայի 1727 թվականի հատակագծում գյուղը նշված է որպես Կրասնոյե[15]։ Համառուսաստանյան ատլասում և Լադոգա լճի ու Ֆիննական ծոցի (հարակից վայրերով) 1745 թվականի քարտեզի վրա նույնպես նույնպես Կրասնոյե է[16][17]։

1733 թվականին 277 տներ ունեցող Կրասնոյե գյուղի կենտրոնում Սուրբ Եկատերինայի հին փայտե եկեղեցուն[18] փոխարինելու համար ճարտարապետ Ի. Յա. Բլանկի նախագծով սկսվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու շինարարությունը, որը կառուցվել է 1735 թվականին և պահպանվել մինչև մեր օրերը։ Գլխավոր սեղանը նվիրված է Սուրբ Երրորդությանը, աջ կողմնասեղանը՝ Սուրբ Եկատերինային, ձախը, որը կցվել է 1738 թվականին, Սուրբ Նիկոլասին. վերջինս օծվել է 1761 թվականին։ 61 տարի անց հարավային կողմում կառուցվել է կողմնասեղան Սիմեոնի և Աննայի անունով։ Կրասնոյե գյուղի բոլոր կառույցները պատմականորեն խմբավորվել են այս տաճարի շուրջ։

1764 թվականին Կրասնոյե գյուղում կազմակերպվել է բազեանոց։

1765 թվականից Եկատերինա II-ի հրամանով Կրասնոյե գյուղում սկսել են անցկացվել կանոնավոր մեծ ռազմական զորավարժություններ, ստուգատեսներ, զորավարժություններ, որոնց նա ուղղակիորեն մասնակցել է, և տաք եղանակին այստեղ են տեղակայվել Սանկտ Պետերբուրգի կայազորի գվարդիական զորամասերը։ Նույն թվականի հունիս-հուլիս ամիսներին Կրասնոյե գյուղում զորավարժությունների ընթացքում Ա. Վ. Սուվորովը որպես հրամանատար գլխավորել է Սուզդալի հետևակային գունդը, իսկ Մեծ իշխան Պավել Պետրովիչը (ապագա կայսր Պավել I) զորավարժություններին մասնակցել է որպես Լեյբ-կիրասիրների գնդի գնդապետ։

1819 թվականից հետո սկսվել է ամառային ռազմական մայրաքաղաքի ծաղկումը, երբ Կրասնոյե գյուղն անցել է Ալեքսանդր I-ին:

1823 թվականից Կրասնոյե գյուղը դարձել է ամառային հավաքի մշտական տեղ գվարդիական կորպուսի և դրան կցված ստորաբաժանումների զորավարժությունների համար:

1824 թվականին Կրասնոյե գյուղի և Դուդերգոֆի շրջակայքը Ալեքսանդր I-ի կողմից սահմանվել է Սանկտ Պետերբուրգի կայազորի մշտական ամառային տեղակայման համար։

Կրասնոյե Սելոն որպես Ռուսական կայսրության ամառային ռազմական մայրաքաղաք

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերից Կրասնոյե Սելոն հասել է իր ամենամեծ ճանաչանը՝ վերածվելով Ռուսական կայսրության ամառային ռազմական մայրաքաղաքի։ Այստեղ ձևավորվել է հսկա ռազմաուսումնական համալիր՝ մոտ 210 կմ² ընդհանուր մակերեսով։

Ռազմական ճամբարի տարածքը Լիգովկա գետով բաժանվել է ավանգարդային (արևմտյան) և գլխավոր (արևելյան) ափերի, ռազմաճակատի ճամբարը տեղակայվել է Ռազմական դաշտում։ Այստեղ հայտնի վայրերն էին Լաբորատորնայա պուրակը, որը շրջապատված էր խրամատով և հայտնի Ցարական թումբը։ Զինվորներն ապրել են վրաններում, իսկ սպաները՝ գեղեցիկ փայտե, բարեկարգ տներում, որոնք ներկված էին գնդի համար նշանակված գույնով։ Զորավարժություններին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ 1845 և 1853 թվականների մեծ զորավարժություններին՝ մինչև հարյուր քսան հազար: Առաջինը տևել է մայիսի սկզբից մինչև հուլիսի կեսերը, երբ զորքերը զբաղվում էին շարային պատրաստությամբ և հրաձգությամբ, երկրորդն սկսվել է հուլիսի կեսերից, երեք-չորս շաբաթ անցկացվել է տակտիկական պատրաստություն, որն ավարտվել է զորավարժություններով։ Կրասնոյե Սելոյում զորավարժություններին մասնակցել է այդ ժամանակվա Ռուսաստանի գրեթե բոլոր բարձրագույն ռազմական հրամանատարությունը։ Բացի զորավարժություններից և շքերթներից, Կրասնոյե Սելոյում անցկացվել են նաև այլ ռազմական միջոցառումներ, ինչպիսիք էին պաշտպանության խորհրդի նիստերը, բարձրագույն ատեստավորման հանձնաժողովը կամ յունկերներին սպայի աստիճանի շնորհումը:

Խորհրդային շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ 1917 թվականի փետրվարի 27-ին, ստեղծվել է Կրասնոսելսկի խորհուրդը, որի աջակիցն են եղել գործարանի բանվորներն ու բոլշևիկ զինվորները, որոնք տեղակայված էին Կրասնոյե Սելոյում 176-րդ հետևակային գնդում: Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ 176-րդ պահեստային գունդը, որը գլխավորում էր ՌՀԿ կոմիսար Իոսիֆ Լևենսոնը, հանդես է եկել բոլշևիկների կողմից: Նրան միացել է 171-րդ Կրասնոսելսկի պահեստային գունդը՝ կոմիսար Ն. Պ. Երեմեևի գլխավորությամբ։

1919 թվականին Կրասնոյե Սելոյում կանգնեցվել և ջախջախվել են գեներալ Նիկոլայ Յուդենիչի զորքերը, որոնք հարձակվել էին Պետրոգրադի վրա։ 1919 թվականի նոյեմբերի վերջին Յուդենիչի զորքերը սեղմվել են Էստոնիայի սահմանին և Էստոնիայի տարածք անցնելուց հետո զինաթափվել են ու ներկալվել։

1925 թվականին Կրասնոյե Սելոն ստացել է քաղաքի կարգավիճակ (առաջին անգամ Կրասնոյե գյուղը քաղաքի վերածելու հարցը դրվել է դեռևս 1918 թվականի հոկտեմբերին)։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ քաղաքը գրավվել է գերմանական զորքերի կողմից 1941 թվականի սեպտեմբերի 12-ին։ Ազատագրվել է 1944 թվականի հունվարի 19-ին 42-րդ բանակի և 13-րդ օդային բանակի զորքերի կողմից՝ Բալթիական նավատորմի և հեռահար ավիացիոն կազմավորումների աջակցությամբ՝ Կրասնոսելսկո-Ռոպշին գործողության ընթացքում։ 1944 թվականի հունվարի 16-ին գլխավոր հրամանատարության 01.21.1944 № 08 հրամանով 45-րդ գվարդիական հրաձգային դիվիզիան Կրասնոյե Սելո քաղաքը գրավելու համար ստացել է Կրասնոսելսկայա պատվավոր անվանումը:

ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության 1973 թվականի ապրիլի 13-ի հրամանագրով Կրասնոյե Սելոն ընդգրկվել է Լենինգրադի այն ժամանակվա ձևավորված Կրասնոսելսկի շրջանի կազմում։

Նոր շրջանի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Կրասնոյե Սելոն ստացել է № 43 մունիցիպալ շրջանի կարգավիճակ[19]։

1999 թվականին № 43 մունիցիպալ շրջանը վերակազմավորվել է Կրասնոյե Սելո քաղաքի[20]։

Համաձայն Սանկտ Պետերբուրգի 2005 թվականի հուլիսի 25-ի № 411-68 «Սանկտ Պետերբուրգի տարածքային կառուցվածքի մասին» (ռուս.՝ «О территориальном устройстве Санкт-Петербурга»)[21] օրենքի և Սանկտ Պետերբուրգի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի № 420-79 «Սանկտ Պետերբուրգում տեղական ինքնակառավարման կազմակերպման մասին» (ռուս.՝ «Об организации местного самоуправления в Санкт-Петербурге») օրենքի[22], Կրասնոյե Սելո քաղաքին ամրագրվել է Սանկտ Պետերբուրգի ներքաղաքային մունիցիպալ կազմավորման կարգավիճակը։

2005 թվականի սեպտեմբերին գերմանական «Օյտին ամրոց» ընկերության պատվիրակության հետ միասին Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ընթացքում Կրասնո Սելո են այցելել Օլդենբուրգի դքսուհի Տատյանան, Օլդենբուրգի դուքսեր Իոանը և Կոնստանտինը:

2012 թվականի ապրիլի 26-ին Կրասնոյե Սելո է այցելել Մարիա Վլադիմիրովնա Ռոմանովան՝ «Канцелярия Е. И. В.» միության ղեկավարը[23]։

2021 թվականի սեպտեմբերի 10-ին բացվել է Իվանգորոդսկի պողոտայի երթևեկությունը՝ Կրասնոյե Սելոյի տրանսպորտային շրջանցումը։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնոյե Սելոյի բնակչությունը 1897-2020 թվականներին[24][25][25][26][27][28][29][30][31][32][33][34].

Բնակչության թվաքանակը
1744[35]1862[36]18971920192319261937
34902869312652525710674310 704
1939[37]1943194519491959[38]1970[39]2002[40]
12 65434392295656416 28627 20844 081
2010[41]2012[42]2013[43]2014[44]2015[45]2016[46]2017[47]
44 32345 01545 63150 25152 57354 42255 550
2018[48]2019[49]2020[50]2021[51]2023[52]
56 75858 11059 06656 53358 652

Պատմական շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնոյե Սելո քաղաքի կազմում առանձնացնում են երկու պատմական շրջաններ[53].

  • Դուդերգոֆ - նախկին դաստակերտ, Դուդերգոֆ երկաթուղային կայարանի մոտի տարածքը՝ Դուդերգոֆսկոե լճի և Կրասնոյե Սելո քաղաքի սահմանի միջև ընկած տարածքը[54]։
  • Սկաչկի – նախկին Պավլովսկայա սլոբոդան։

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս I-ի կողմից 1714 թվականին հիմնադրված Նտորին թղթի գործարանը (Մայիսի 1-ի փող., տուն 2) գոյություն ունի մինչ օրս[55]։ Գործարանի Պետրովյան շենքերը չեն պահպանվել։ Պահպանվել են 1874-1875 թվականներին կառուցված երկար բուտային շենքերը: Թղթի արտադրությունը դադարեցվել է 2003 թվականին: Գործարանի թանգարանը ոչնչացվել է 1990-ականներին: 2013 թվականի դրությամբ՝ գործարանային շենքերը զբաղեցնում էին տարբեր վարձակալներ: Գործարանային գյուղը, որը կառուցվել է 1903-1905 թվականներին Կրասնոյե Սելոյի թղթի գործարանի ինժեներ Պյոտր Միխայլովիչ Գորբունովի նախագծի համաձայն, տարաբնակեցվել է 2007-2010 թվականներին: Գյուղի բոլոր չորս փայտե տները լրջորեն տուժել են հրդեհներից: Գործարանային քաղաքը անվտանգության կարգավիճակ չի ստացել Սանկտ Պետերբուրգի պատմության և մշակույթի հուշարձանների պետական վերահսկողության, օգտագործման և պահպանության կոմիտեից: 2019 թվականին հողի մի մասը գնել է մասնավոր կառուցապատողը, ըստ մամուլի հայտարարությունների, նախատեսվել է վերականգնել ավանն իր սկզբնական տեսքով[56]։

Կարմիր Հրամանատարների պողոտայում գործում է «Թերմոպլաստ» ԲԲԸ-ն (նախկին Կրասնոսելսկի պլաստմասսայի գործարան, որն օգտագործում է Վերին Կրասնոսելսկի թղթի գործարանի մասնաշենքերը)։

Քաղաքում է գտնվում «Չիպիտա Սանկտ Պետերբուրգ» ՓԲԸ-ի արտադրական հարթակը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տրոիցկայա եկեղեցի - բարոկկո ճարտարապետական հուշարձան, պատկանում է Ռուս ուղղափառ եկեղեցու Սանկտ Պետերբուրգի թեմին
  • Ալեքսանդր Նևսկու եկեղեցի
  • Մեծ իշխան Միխայիլ Պավլովիչի պալատ
  • Պալատական և Ներքին զբոսայգիներ
  • Ալեքսանդր I-ի պալատը Բեզիմյաննոե լճի ափին (ավերակ)
  • Նացիզմի բանտարկյալների հուշարձան
  • Հավերժական կրակ Պալատական այգում
  • Սգացող մայր
  • Բեզիմյաննոե լիճ
  • Ա. Ֆ. Մոժայսկու հուշարձանը Գատչինսկի և Կինգիսեպսկի մայրուղիների ճամփաբաժանում
  • Հաղթանակի կամար. բացվել է 2015 թվականի մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած աղթանակի 70-ամյակի առթիվ, իսկ կամարի շուրջն ստեղծվել է Ռազմական փառքի նոր հրապարակ։
  • Սուրբ արդար Սիմեոնի ուղղափառ եկեղեցին 1800 թվականի մայիսի 11/24-ին բացահայտված պատկերի ձեռքբերման վայրում, ճարտարապետ՝ Գ. Պ. Ֆոմիչև, 2016 թվական
  • Տաճար-մատուռ՝ ի պատիվ Սուրբ Թամարա թագուհու (1848-1849, վերակառուցվել է):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Попов А. И., 1981, էջ 148
  2. «База данных показателей муниципальных образований». www.gks.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-05-07-ին. Վերցված է 2019-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. https://rosstat.gov.ru/compendium/document/13282 (ռուս.)Росстат, 2023.
  4. 4,0 4,1 «Карта Ингерманландии: Ивангорода, Яма, Копорья, Нотеборга. 1676 год». Արխիվացված է օրիգինալից 2022-06-18-ին. Վերցված է 2022-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «История возникновения села Красного и названия «Красное Село»». Արխիվացված է օրիգինալից 2022-06-18-ին. Վերցված է 2022-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Կրասնոյե Սելո քաղաքը Սանկտ Պետերբուրգի ներքաղաքային մունիցիպալ կազմավորում է։
  7. «О территориальном устройстве Санкт-Петербурга (с изменениями на 15 октября 2015 года)». Արխիվացված է օրիգինալից 2019-11-13-ին. Վերցված է 2017-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Красное село, Санкт-Петербургской губернии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. В Гатчинском районе обнаружен «вражеский» анклав Արխիվացված 2009-04-24 Wayback Machine // 47news. — 26 мая 2006
  10. «Церковь св. равноап. кн. Ольги в Можайском (Дудергофе)». Արխիվացված է օրիգինալից 2015-04-09-ին. Վերցված է 2010-07-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. ««Генеральная карта провинции Ингерманландии» Э. Белинга и А. Андерсина». Արխիվացված է օրիգինալից 2020-02-11-ին. Վերցված է 2022-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Пежемский В. Г. Красное Село. Страницы Истории. М. «Центрполиграф». 2016. 603 с. ISBN 978-5-227-06059-4». Արխիվացված է օրիգինալից 2018-11-22-ին. Վերցված է 2022-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. 13,0 13,1 «Сайт города Красное Село». Արխիվացված է օրիգինալից 2022-06-18-ին. Վերցված է 2022-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Сайт города Красное Село Содержание этого повеления подробно изложено И. Яковкиным; из него следует, что в 1716—1726 гг. крестьяне переселялись из Московского (31 двор), Коломенского и Рязанского (21 двор), Суздальского (39 дворов), Костромского (38 дворов), Ростовского (3 двора), Переславль-Залесского (1 двор), Владимирского (64 двора) и Можайского (7 дворов) уездов из расчета 1 двор переселенцев от 82 дворов местных жителей. Эти материалы показывают, что переселенцы для работы в одном месте набирались в разных местах Подмосковья и близлежащих уездов». Արխիվացված է օրիգինալից 2022-06-18-ին. Վերցված է 2022-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 117 (օգնություն)
  15. «Кирилов И. К. Гравировал Ростовцев А. Новая и достоверная всей Ингерманландии ланткарта. СПб. 1727». Արխիվացված է օրիգինալից 2022-06-29-ին. Վերցված է 2022-06-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Лист 2 Атласа Российского. 1745 год
  17. «Карта Ладожское озеро и Финский залив с прилегающими местами. 1745 г.». Արխիվացված է օրիգինալից 2022-03-14-ին. Վերցված է 2022-06-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. ЦГИАСПб. Ф. 19. Оп. 1. Д. 1085. Л. 2об. Дело о постройке церкви св. Троицы в селе Красном. 1733 г.
  19. «История Красного села». AllNW.ru. lomonosov.allnw.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-08-14-ին. Վերցված է 2019-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Закон Санкт-Петербурга от 10.03.1999 N 36-7 о внесении изменений в закон». pravo.levonevsky.org. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2019-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «ИС «Кодекс: 6 поколение» Интранет». www.gov.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2018-08-23-ին. Վերցված է 2019-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Об организации местного самоуправления в Санкт-Петербурге (с изменениями на 11 апреля 2019 года), Закон Санкт-Петербурга от 23 сентября 2009 года №420-79». docs.cntd.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-07-29-ին. Վերցված է 2019-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «Единственной зарегистрированной организацией является Канцелярия Е. И. В. «Канцелярия Главы Российского Императорского Дома Е.И.В. Государыни Великой Княгини Марии Владимировны» (сокращенно «Канцелярия Е.И.В.») учреждена Главой Российского Императорского Дома Е.И.В. Государыней Великой Княгиней Марией Владимировной 19 декабря 2002 года и зарегистрирована 17 января 2003 года в организационно-правовой форме "Некоммерческая организация Учреждение" (О.г.р. № 1037725002842)». Արխիվացված է օրիգինալից 2022-01-22-ին. Վերցված է 2022-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. Населённые места Российской империи в 500 и более жителей с указанием всего наличного в них населения и числа жителей преобладающих вероисповеданий, по данным первой всеобщей переписи населения 1897 г. / Под ред. Н. А. Тройницкого. — Спб., 1905, с. 196.
  25. 25,0 25,1 Города Союза ССР / НКВД РСФСР, Стат. отдел. — М., 1927, с. 42—43.
  26. Всесоюзная перепись населения 1926 года = Recensement de la population de L’U.R.S.S. 1926 / Центральное статистическое управление СССР; Отд. переписи. Северный район. Ленинградско-Карельский район: народность, родной язык, возраст, грамотность. — М.: Изд. ЦСУ СССР, 1928, с. 106.
  27. Всесоюзная перепись населения 1937 года: Общие итоги. Сборник документов и материалов — М., 2007, с. 68.
  28. РГАЭ, ф. 1562, оп. 336, д. 1248, лл. 83—96.
  29. ЦГА СПб., ф. 3355, оп. 5, д. 19, л. 217.
  30. ЦГА СПб., ф. 95, оп. 4, д. 1359.
  31. ЦГА СПб., ф. 95, оп. 6, д. 37.
  32. «Перепись населения СССР 1959 года». Արխիվացված է օրիգինալից 2011-08-19-ին. Վերցված է 2010-12-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  33. «Перепись населения СССР 1970 года. Северо-Западный район». Արխիվացված է օրիգինալից 2012-01-06-ին. Վերցված է 2011-04-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  34. «Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населенных пунктов — райцентров и сельских населенных пунктов с населением 3 тысячи и более человек». Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին. Վերցված է 2011-04-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. ЦГИАСПб, ф. 19, оп. 112, д. 59
  36. Списки населённыхъ мѣстъ Россійской Имперіи. Санктпетербургская губернія. Списокъ населённыхъ мѣстъ по свѣдѣніям 1862 года / Обработанъ редакторомъ И. Вильсономъ. — Санктпетербургъ: Изданъ Центральнымъ статистическимъ комитетомъ министерства внутреннихъ дѣлъ, 1864. — 214 с.
  37. «Всесоюзная перепись населения 1939 года. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-12-24-ին. Վերցված է 2013-11-30-ին.
  38. «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  39. «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  40. «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  41. «Всероссийская перепись населения 2010 года. Санкт-Петербург» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-08-14-ին.
  42. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
  43. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года» (ռուսերեն). М.: Федеральная служба государственной статистики Росстат. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  44. «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
  45. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  46. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  47. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  48. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
  49. «Численность постоянного населения в разрезе муниципальных образований Санкт-Петербурга по состоянию на 1 января 2019 года» (PDF). Վերցված է 2019-04-27-ին.
  50. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
  51. «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.
  52. «Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2023 года (с учётом итогов Всероссийской переписи населения 2020 г.)» (ռուսերեն). 2023-08-18. Վերցված է 2023-08-23-ին.
  53. Реестр названий объектов городской среды Санкт-Петербурга (приложение к Постановлению Правительства Санкт-Петербурга от 06.02.2006 № 117)
  54. «История Дудергофа». Արխիվացված է օրիգինալից 2018-11-07-ին. Վերցված է 2022-04-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  55. «На Красносельской бумажной фабрике тушили пожар, спасли шестерых» (ռուսերեն). www.fontanka.ru. 2011-08-13T16:05. Արխիվացված է օրիգինալից 2019-08-14-ին. Վերցված է 2019-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  56. Долинин С. (2020-01-14). «Инвестор восстановит Фабричный городок в Красном Селе». Санкт-Петербургские ведомости. Արխիվացված է օրիգինալից 2020-01-14-ին. Վերցված է 2020-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Красное Село / Военная энциклопедия. Т. XIII. СПб., 1913. С. 258—261
  • Рожков А. На Юго-западе Санкт-Петербурга (Из прошлого Красносельского района). СПб., 1995
  • Морозов Е. Е., Морозова С. Е. Страницы истории и культуры Красного Села и его окрестностей. СПб., 2007
  • Какушкин А. А. Из воспоминаний старого инженера // Русская старина, 1893. — Т. 79. — № 8. — С. 400—402.
  • Савельев А. И. О насыпях и кургане в Петербургской губернии // Изв. РАО. Т.VII., 1877. Стр. 58—59
  • МС МО г. Красное Село. Очерки истории Красного Села и Дудергофа. СПб, 2007 г., изд. Дмитрий Буланин, твёрдый переплёт, тираж 650 экз., 464 стр., ISBN 9785860075535
  • Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы?: О происхождении названий улиц, площадей, островов, рек и мостов Ленинграда. — 3-е изд., испр. и доп. — Л.: Лениздат, 1985. — С. 184. — 511 с.
  • Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы?: О происхождении названий улиц, площадей, островов, рек и мостов Санкт-Петербурга. — 4-е изд., перераб. — СПб.: Норинт, 1996. — С. 124. — 359 с. — ISBN 5-7711-0002-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրասնոյե Սելո» հոդվածին։