Կրասնոարմեյսկայա փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրասնոարմեյսկայա փողոց
ռուս.՝ Улица Красноармейская
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն4 ± 1 կմ
ՍկիզբՍիվերսի պողոտա
ԱվարտՏեատրալնի պողոտա
Նախկին անվանումՍկոբելևի փողոց
Անվանվել էԽՍՀՄ Զինված ուժեր
Գուգլ Քարտեզներում

Կրասնոարմեյսկայա փողոց (ռուս.՝ Улица Красноармейская), Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի հիմնական փողոցներից մեկը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում և համարվում է նրա ամենահին փողոցներից մեկը[2]։ Նախկինում կոչվել է Սկոբելևի փողոց (ի պատիվ ռուս գեներալ Միխայիլ Սկոբելևի)։

Փողոցի սկզբնամասը

Փողոցը սկիզբ է առնում է Սիվերսի պողոտայից և ընթանում է Բոլշայա Սադովայա փողոցին զուգահեռ մինչև Տեատրալնի պողոտա։ Փողոցն ուղիղ է, չորսից վեց երթևեկելի շերտերով։ Հատում է Դոնի Ռոստովի բազմաթիվ նրբանցքներ ու պողոտաներ, որոնց թվում են Բուդյոննու, Վորոշիլովի և Կիրովի պողոտաները, Խալտուրինի, Սեմաշկոյի, Գազետնի նրբանցքները և ուրիշներ։

Կրասնոարմեյսկայա փողոցը Դոնի Ռոստովի ծանրաբեռնված փողոցներից մեկն է, քանի որ այստեղով են անցնում շատ միջքաղաքային ավտոբուսային երթուղիներ, որոնք գալիս են Շոլոխովի պողոտայից։ Իսկ Սիվերսի պողոտայում, որտեղից սկսվում է Կրասնոարմեյսկայա փողոցը, գտնվում են քաղաքի ավտոբուսային և երկաթուղային կայարանները։

Փողոցում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]