Կրակ դե-Շեվալե ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Կրակ դե-Շեվալե ամրոց
Krak des Chevaliers 01.jpg
Տեսակconcentric castle? և crusader castle?
Վարչական միավորAl-Husn? և Սիրիա[1]
ԵրկիրFlag of Syria.svg Սիրիա[1]
Համալիրի մասCrac des Chevaliers and Qal’at Salah El-Din?
Կառուցված1031
Շինանյութկրաքար
ԻրադարձություններՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկ
Կոորդինատներ: 34°45′25.000000098408″ հս․ լ. 36°17′40.000000098388″ ավ. ե. / 34.75694444447177744° հս․. լ. 36.29444444447177176° ավ. ե. / 34.75694444447177744; 36.29444444447177176
Krak des Chevaliers Վիքիպահեստում

Կրակ դե-Շեվալե կամ Կրակ դել-Օսպիտալ (արաբ․՝ قلعة الحصن‎‎, ֆր.՝ Krak des Chevaliers, ֆր.՝ Krak de l'Hospital), հիվանդախնամների միաբանության ամրոց, գտնվում է Սիրիայում՝ 650մ բարձրության վրա՝ Տրիպոլի արևելք, Անտիոքից Բեյրութ և Միջերկրական ծով տանող ճանապարհից ոչ հեռու: Սիրիական ամենամոտ խոշոր քաղաքը՝ Հոմսը, գտնվում է ամրոցից 65կմ արևելք:

Ամենապահպանված հիվանդախնամների միաբանության ամրոցներից մեկն է աշխարհում: 2006 թվականին ամրոցը Սալահ ալ-Դինի բերդի հետ (Լաթակիայից 30կմ արևելք) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Вид из крепости
Реконструкция крепости

Արաբական աղբյուրներից հայտնի է, որ 1031 թվականին ամրոցը գրավել է Հալեպի էմիրի քրդական կայազորը: Այդ ժամանակ ամրոցը կոչվում էր Հիսն-էլ-Ակրադ («Քրդերի ամրոց»): Ֆրանկներն ամրոցն անվանում էին Կրատ (ֆր.՝ Le Krat), բայց հետո, արաբական «կառակ» (ամրոց) բառի նմանությամբ այն սկսել են կոչել Կրակ (ֆր.՝ Le Krak):

1099 թվականին՝ Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ, այն զավթել է Տուլուզի կոմս Ռայմունդ IV-ը, սակայն շուտով խաչակիրները թողել են ամրոցը, որպեսզի շարունակեն արշավանքը դեպի Երուսաղեմ:

1110 թվականին ամրոցը կրկին գրավվել է Գալիլեայի իշխան Թանկրեդի, իսկ 1142 թվականին Տրիպոլիի կոմս Ռայմունդ II-ը Կրակ-դե-Շավելեն փոխանցել է հիվանդախնամների միաբանությանը, որպեսզի նրանք հսկեն սահմանները Զանգի իբն Ակ-Սանկուրայի՝ Հալեպում և Մոսուլում թյուրքական կայազորի պետի հնարավոր հարձակումներից:

Հիվանդախնամները վերականգնել են ամրոցը և կառուցել են բազմաթիվ հավելյալ կառույցներ՝ վերածելով այն խաչակիրների ամենամեծ հենարանը Սուրբ Երկրում: Ամրոցի շուրջը կառուցված էր 3-ից 30մ հաստության պատ՝ դիտակետային աշտարակներով, որոնցից մեկը զբաղեցնում էր հիվանդախնամների Մեծագույն Մագիստրոսը: Դրսի պատից այն կողմ եղել է բակ, որը շրջանցելով կարելի էր հայտնվել ներսում՝ սրահում, մատուռում (որը հետագայում մուսուլմանները վերածել են մզկիթի) և 120 մ երկարությամբ պահեստատանը: Մյուս պահեստային կառույցները թաքցված էին ժայռի մեջ, որի վրա ամրոցն էր, ինչի շնորհիվ էլ Կրակ դե-Շեվալիեն կարողացել էր դիմակայել երկարատև պաշարումների: XII դարի վերջին և XIII դարի սկզբին երկրաշարժերի պատճառով որոշ կառույցներ վնասվեցին, և ամրոցը ստիպված էին կրկին վերականգնել:

Կրակ դե-Շեվալիեն անառիկ էր: Ամրոցը շատ անգամ են պաշարել, բայց ապարդյուն: 1188 թվականին ամրոցը պաշարել է Սալահ ալ-Դինի զորքը: Այդ գրոհի ժամանակ մուսուլմաններին հաջողվել է գերեվարել բերդապահին: Սալադինի զինվորները նրան մոտեցրել են ամրոցի պատին և պահանջել են, որ նա կայազորին հրամայի բացել դարպասները: Սկզբում բերդապահը արաբերեն հրամայել է հանձնել ամրոցը, իսկ հետո արդեն ֆրանսերեն՝ կռվել մինչև վերջին զոհը:

Կրակ դե-Շեվալիեն կարողացել են գրավել միայն թյուրքերը՝ խաբեությամբ, երբ Սիրիայի և Եգիպտոսի սուլթան Բեյբարս I-ը ամրոց ուղարկել է կեղծ նամակ, որտեղ ասվում էր, իբր Տրիպոլիի կոմսը հրամայում էր հանձնել ամրոցը: Արդյունքում, 1271 թվականի ապրիլի 8-ին Կրակ դե-Շեվալեն ընկավ:

1272 թվականին՝ Խաչակրաց իններորդ արշավանքի ժամանակ, Անգլիայի թագավոր Էդուարդ I-ը տեսավ ամրոցը և այնքան հիացավ նրանով, որ Անգլիայի և Ուելսի իր ամրոցների համար՝ որպես օրինակ օգտագործել է Կռակը:

Լոուրենս Արաբացին, 1909 թվականի օգոստոսին առաջին անգամ տեսնելով ամրոցը, նկարագրել է այն որպես՝

Aquote1.png աշխարհի ամենահիասքանչ բերդ Aquote2.png


2003 թվականին ամրոցում Վալենտին Պիկուլյայի համանուն վեպի մոտիվներով նկարահանվել է Բայազետ ռուսական հեռուստասերիալը[2]:

2013 թվականին ամրոցը զավթել են ահաբեկիչները[3]:

2014 թվականի մարտին Սիրիայի քաղաքացիական կռիվների ժամանակ կառավարական զորքերը զավթել են ամրոցը՝ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների, իսկ փրկվածներին ստիպել են փախչել Լիբանան: Ավելի վաղ սիրիական ВВС օդային թռիչքներից մեկի ժամանակ ավիրվել է աշտարակներից մեկը[4]:

Համաձայն որոշ տեղեկությունների՝ աշտարակը ոչնչացվել է Су-24МК ռմբակոծչի կողմից, որը ստացվել է Ռուսաստանից ղեկավարվող ավիառումբով: Նշանակետային զենքը առաջացրել է ճեղքվածք կառույցում, որից էլ օգտվել են սիրիական զորքերը: Այդ քայլը հնարավորություն տվել է պահպանել պատմական ամրոցը ավերվածություններից[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. Հինավուրց-հինավուրց ամրոց — ամսագիր «Салон-интерьер», № 6 за 2003 год
  3. 3,0 3,1 «Ասադի տան սիրելի շահենը»։ lenta.ru։ Վերցված է 2018-09-12 
  4. Ասադը զավթել է խաչակիրների ամրոցը — Газета Труд

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]