Ալ-Հուսն ամրոցի գրավում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Հուսն ամրոցի գրավում
Թվական1271 թվականի մարտ
Մասն էԽաչակրաց արշավանքներ
ՎայրԿրակ դե-Շեվալե ամրոց, Հոմս
ԱրդյունքՄամլուքների հաղթանակ
Հակառակորդներ


Հիվանդախնամներ


Մամլուքներ
Հրամանատարներ
Ժան դը Վիլյար Զահեր Բայբարս
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ
անհայտանհայտ

Կրակ դե-Շեվալեի գրավումը՝ 1270 թվականին Զահեր Բայբարսի գլխավորած մամլուքների զորքերի կողմից հիվանդախնամների Կրակ դե-Շեվալե ամրոցի գրավումը։ Բայբարս I1270 թվականի նոյեմբերի 29-ին Լյուդովիկոս IX Սրբի մահից հետո ուղևորվեց հյուսիս ամրոցը գրավելու նպատակով։

Պաշարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1271 թվականի մարտի 3-ին Զահեր Բայբարսը մոտեցավ Կրակ դե-Շեվալեին[1]։ Հավանական է, որ մինչև սուլթանի տեղ հասնելը մամլուքները արդեն մի քանի օր արգելափակել էին ամրոցը[2]։ Քաղաքի գրավման մասին արաբական աղբյուրներում պահպանվել է երեք տարբերակ որոնցից ամենանշանավորը Իբն-Շադդադի ժամանակագրությունն է։ Համաձայն Շադդադի, շրջակայքում բնակված գյուղացիները մամլուքներից պաշտպանվում էին ամրոցի ներքին բակում։ Երբ Բայբարսը մոտեցավ քաղաքին, կարգադրեց բալիստներ և կատապուլտեր կառուցել քաղաքի պատերը գնդակոծելու համար։ Ըստ Շադդադի երկու օր անց պաշտպանության առաջին շարքը նվաճվեց մամլուքների կողմից (ամենայն հավանականությամբ ժամանակագիրը նկատի է ունեցել միջնաբերդի դիմացի պատերը)[3]։ Անձրևի պատճառով պաշարումը դադարեցվեց, բայց արդեն մարտի 21-ին պաշտպանները կորցրեցին գլխավոր աշտարակը, իսկ մարտի 29-ին՝ հարավարևմտյան աշտարակը։ Բացված ճեղքից Բայբարսի բանակը ներխուժեց փախստականներով լի ներքին բակ։

Քաղաքի հանձնումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, արտաքին ամրությունները և ներքին բակը մուսուլմանների վերահսկողության տակ էր, իսկ կայազորի մի մասը սպանված էր, ամրոցի միջնաբերդում հավաքված հիվանդախնամները շարունակում էին դիմադրել։ Տասնօրյա լռությունից հետո պաշարողները խաչակիրներին հանձնեցին նամակ, իբր Տրիպոլիում գտնվող հիվանդախնամների Մեծ Մագիստրոսից, ըստ որի վերջինս թույլատրում էր ասպետներին հանձնվել։ Չնայած նամակը կեղծ էր, կայազորայինները հանձնվեցին, իսկ սուլթանը թույլատրեց նրանց ազատ լքել քաղաքը[4]։ Ամրոցի նոր տերերը սկսեցին վերանորոգել արտաքին պատերը[5]։ Իսկ հիվանդախնամների մատուռը վերածեցին մզկիթի, նաև ավելացրին երկու միհրաբ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kennedy 1994, էջեր. 148–150
  2. King 1949, էջ. 92
  3. King 1949, էջեր. 88–92
  4. King 1949, էջ. 88-92
  5. King 1949, էջ. 91
  6. Folda, French & Coupel 1982, էջ. 179

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kennedy, Hugh (1994), Crusader Castles, Cambridge: Cambridge University Press, ISBN 0-521-42068-7
  • King, D. J. Cathcart (1949), «The Taking of Le Krak des Chevaliers in 1271», Antiquity, 23 (90): 83–92, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին, Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին
  • Folda, Jaroslav; French, Pamela; Coupel, Pierre (1982), «Crusader Frescoes at Crac des Chevaliers and Marqab Castle», Dumbarton Oaks Papers, Dumbarton Oaks, Trustees for Harvard University, 36: 177–210, JSTOR 1291467